1990 թվականն Արցախում
Արտաքին տեսք
Ստորև ներկայացված է 1990 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արցախի Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանական ընդհատակյա կոմիտեն, որի նպատակն էր՝ համակարգել Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում և Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական կամավորական ջոկատները, պատրաստել անհրաժեշտ կադրեր, ապահովել նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն, ինչպես նաև դիմագրավել Ադրբեջանական ԽՍՀ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՆՋ) հարձակումները:
- Ստեղծվում է Ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ և ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպաանությունը:
Հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 12 - Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները հարձակումներ են գործել Գետաշենի ենթաշրջանի Ազատ, Գետաշեն և Մանաշիդ գյուղերի վրա, ինչը դարձել է Հյուսիսային Արցախի հայերի բացահայտ բռնի տեղահանության սկիզբը:
- Հունվարի 19 - Կասեցվել է Հյուսիսային Արցախի (Ազատ, Գետաշեն և Մանաշիդ), Մարտունու շրջանի և շրջակա բնակավայրերի վրա հարձակումները: