1988 թվականն Արցախում
Արտաքին տեսք
Ստորև ներկայացված է 1988 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նկար | Պաշտոն | Անուն |
|---|---|---|
| Մարզկոմի առաջին քարտուղար | Բորիս Կևորկով (մինչև փետրվարի 24-ը) | |
| Հենրիկ Պողոսյան (փետրվարի 24-ից) | ||
| Մարզգործկոմի նախագահ | Սեմյոն Բաբայան (փետրվարի 10-ից) | |
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 5 - Հունվարի 12 - Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով Մոսկվայում գտնվող արցախահայության երկրորդ պատվիրակությանը ընդունում են՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պյոտր Դեմիչևը և ԽՄԿԿ Կենտկոմի ազգամիջյան հարաբերությունների ենթաբաժնի վարիչ Վյաչեսլավ Միխայլովը։
Փետրվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 9 - Փետրվարի 17 - Մոսկվայում գտնվող արցախահայության երրորդ պատվիրակությանը կրկին ընդունում է Վյաչեսլավ Միխայլովը։
- Փետրվարի 11 - ԼՂԻՄ-ի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը հրավիրել է մարզի պատասխանատու պաշտոնյաներին և կուսակցական գործիչներին, որպեսզի փոխանցի Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի դիրքորոշումը, ըստ որի ԼՂԻՄ-ը՝ Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորման հարցը ոչ միայն չի քննարկվում ԽՄԿԿ Կենտկոմում, այլև չի էլ քննարկվելու, իսկ Մոսկվա ուղարկված պատվիրակություններին չեն ընդունել ու չեն ընդունելու։
- Փետրվարի 12 - Մարզային վարչական կենտրոն Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով։
- Փետրվարի 20 - Արցախյան շարժման առաջին ցույցը Երևանում։
- Փետրվարի 21 - Ասկերանի դեպքեր․ ընդհարումներ Ասկերանի հայ բնակչության և ադրբեջանցի ագգայնամոլների միջև։
- Փետրվարի 22 - Աղդամի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխը զինված հարձակում է սկսել Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ:
- Փետրվարի 27 - Ադրբեջանում սկսվեց Սումգայիթյան ջարդերը։ Հայերի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
- Փետրվարի 28 - Երկաթե ձողերով զինված ադրբեջանական ամբոխը հակահայկական կոչերով ներխուժեց Գանձակ քաղաքի հայկական մասը, սակայն, հանդիպելով հայերի դիմադրությանը, նահանջեց։
Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 24 - ԽՄԿԿ Կենտկոմի նախարարների խորհրդի որոշում․ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման 1988-1995 թվականների միջոցառումների մասին որոշում, որով 7-ամյա զարգացման համար ԼՂԻՄ-ին հատկացվելու էր 400 մլն․ ռուբլի «թույլ տված թերացումները հաղթահարելու համար»։
Օգոստոս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 19 - Ղարաբաղ կոմիտեի նախաձեռնությամբ՝ Երևանի Թատերական հրապարակում անցկացված հերթական զանգվածային հանրահավաքի ընթացքում հրապարակվում է «Հայոց համազգային շարժում» հասրակակական կազմակերպության առաջին ծրագիրը։
Նոյեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 21 - Գանձակի ջարդեր․ Սկսվում է Գանձակի հայ բնակչության ինքնապաշտպանական զինված գործողությունները ադրբեջանական ջարդարարների դեմ։ Ադրբեջանական ջարդարարները, ներխուժելով Գանձակի տարեցների տուն, պատանդ են վերցնում և դաժանորեն սպանում այնտեղ ապաստանած հայազգի 12 ծերերի, որոնց մասնատված դիակները հայտնաբերվել են 1990 թվականի ամռանը՝ Գանձակի մատույցներում։ Հայերը ստեղծում են «Գանձակ» կոմիտեն՝ որպես ինքնապաշտպանության ղեկավար մարմին։ «Գանձակ» կոմիտեն կարճ ժամանակահատվածում հայկական թաղամասերում ստեղծում է պահակակետեր, կազմակերպում ադրբեջանական թաղամասերում և քաղաքի հարակից գյուղերում բնակվող հայերի տարհանումն ու փոխադրումը հայերի վերահսկողության գոտի, վերջիններիս ապահովում առաջին անհրաժեշտության միջոցներով։ Սկսում է բանակցություններ վարել քաղաքային իշխանությունների, ոստիկանության և զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ, կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ։
Դեկտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 10 - Խորհրդային զինվորների կողմից հայկական թաղամասը շրջափակելու պատճառով դադարեցվում է Գանձակի ինքնապաշտպանությունը։ Ամենօրյա ընդհարումների ժամանակ հայկական ինքնապաշտպանական ուժերը տվել են 3 զոհ, իսկ ադրբեջանական ջարդարարները՝ 27։ Երկու կողմից վիրավորների թվաքանակը անցնում է մի քանի հարյուրը[1]։
- Դեկտեմբերի 14 - «Գանձակ» կոմիտեն սկսում է գործել ընդհատակում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ.» հանրագիտարան, Երևան, 2004 թ.։