1984 (գովազդային հոլովակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1984 (այլ կիրառումներ)
«1984», ռեժիսոր Ռիդլի Սքոթի հեռուստատեսային գովազդային հոլովակ` նվիրված Macintosh համակարգչին։ Առաջին անգամ ցուցադրվել է 1984 թվականի հունվարի 22-ին։ Օգտագործվում է Ջորջ Օրուելի հակաուտոպիստական «1984» վեպի անվանումը և խաղարկվում է վերջինիս սյուժեն։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Միևնույն հագուստով սափրագլուխ մարդիկ նստած են սրահում մեծ կապույտ էկրանի դիմաց։ Էկրանի վրա նրանք տեսնում են մի մարդու գլուխ, որը ճառ է արտասանում «տեղեկատվական մաքրման ցուցումների» (Information Purification Directives) տարելիցի տոնակատարությունների և «մաքուր գաղափարախոսության այգու ստեղծման» (garden of pure ideology) վերաբերյալ։ Այդ ժամանակ սրահ է մտնում մուրճը ձեռքին մի երիտասարդ կին, որին հետապնդում են ոստիկանները։ Նա նետում է մուրճը էկրանի վրա այն պահին, երբ տղամարդն ասում է. «Մենք կհաղթենք»։ Հոլովակի վերջում տիտրերն են. «Հունվարի 24-ին Apple Computer-ը կներկայացնի ձեզ Macintosh-ը։ Եվ դուք կտեսնեք, թե ինչու 1984 թվականը չի լինի այնպիսին, ինչպիսին 1984-ն է» (On January 24th, Apple Computer will introduce Macintosh. And you’ll see why 1984 won’t be like "1984"):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլովակը նկարահանվել է Անգլիայում Chiat\Day գովազդային գործակալության կողմից։ Սցենարի հեղինակները Սթիվ Հեյդենը և Լի Քլոուն են, իսկ որպես ռեժիսոր հրավիրել էին Ռիդլի Սքոթին, որն արդեն հայտնի էր «Օտարը» և «Սյարով վազողը» ֆիլմերով։ Բյուջեն կազմել էր հեռուստագովազդի համար նշանակալի թիվ՝ 700 հազար դոլար[1] (մեկ այլ աղբյուրում՝ 900 հազար[2]): Զանգվածային տեսարաններ նկարահանելու համար եկել են իրական լոնդոնյան սափրագլուխներ, իսկ գլխավոր դերերը կատարել են դերասան Դևիդ Գրեհեմը և մոդել Անյա Մեյջորը։ Վերջին ընտրվել էր այն պատճառով, որ նախկինում զբաղվել էր մուրճի նետմամբ։
1983 թվականի դեկտեմբերին Սթիվ Ջոբսը և Ջոն Սքալին հոլովակը ներկայացրին Apple ընկերության տնօրենների խորհրդին, սակայն վերջինիս այն դուր չեկավ։ 90 վայրկյանից 60 վայրկյան հոլովակը կրճատելուց հետո այն, այնուամենայնիվ, ցուցադրվեց։ Դա տեղի ունեցավ 1984 թվականի հունվարի 22-ին CBS ալիքով «Լոս Անջելես Ռեյդերս» և «Վաշինգտոն Ռեդսքինս» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպման ընդմիջման ժամանակ։
Համազգային պրեմիերայից առաջ հոլովակը մեկ ամիս առաջ հեռարձակվում էր Թվին Ֆոլս (Այդահո) փոքր քաղաքի KMVT հեռուստաալիքով, որպեսզի այն կարողանար մասնակցել 1983 թվականի մրցույթներում[2]։ Իսկ 1984 թվականի հունվարի 17-ից այն ցուցադրում էին կինոթատրոններում ֆիլմերից առաջ[2]։
Մասնագետների կողմից հոլովակը շատ բարձր է գնահատվել՝ 1984 թվականին հաղթելով «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի Գրան պրին[3]։ Այն համարվում է «շրջադարձային իրադարձություն»[4], «շեդևր» և «1980-ականների լավագույն գովազդ»[5]։
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գովազդային հոլովակը ծաղրում են «Ֆուտուրամա» մուլտսերիալի Future Stock սերիայում։
- Հոլովակից դրվագներ օգտագործվել են «99 ֆրանկ» ֆիլմում։
- 2011 թվականի փետրվարի 6-ին սուպերգավաթի եզրափակչի ընդմիջման ժամանակ Motorola-ն թողարկեց Xoom համակարգչի նմանատիպ գովազդ։ Այնտեղ ակնարկ կար, որ մեծ եղբոր փոխարեն հանդես է գալիս արդեն Apple-ը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Apple’s 1984: The Introduction of the Macintosh in the Cultural History of Personal Computers by Ted Friedman Archived 1999-10-05 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 The 1984 Apple Commercial. The Making of a Legend (անգլ.)
- ↑ Chiat Wins at Cannes For '1984' Apple Spot (անգլ.)
- ↑ Apple’s '1984' Super Bowl commercial still stands as watershed event (անգլ.)
- ↑ Why 2006 isn’t like '1984' (անգլ.)
- ↑ Motorola наехала на Apple в рекламе Xoom (ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլովակը
- Բնօրինակ սցենարի ամբողջական տեքստը (անգլ.)
- The 1984 Apple Commercial. The Making of Legend (անգլ.)
- Apple’s 1984: The Introduction of the Macintosh in the Cultural History of Personal Computers by Ted Friedman Archived 1999-10-05 at the Wayback Machine. (անգլ.)