1984 (գովազդային հոլովակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1984 (այլ կիրառումներ)

«1984», ռեժիսոր Ռիդլի Սքոթի հեռուստատեսային գովազդային հոլովակ` նվիրված Macintosh համակարգչին։ Առաջին անգամ ցուցադրվել է 1984 թվականի հունվարի 22-ին։ Օգտագործվում է Ջորջ Օրուելի հակաուտոպիստական «1984» վեպի անվանումը և խաղարկվում է վերջինիս սյուժեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միևնույն հագուստով սափրագլուխ մարդիկ նստած են սրահում մեծ կապույտ էկրանի դիմաց։ Էկրանի վրա նրանք տեսնում են մի մարդու գլուխ, որը ճառ է արտասանում «տեղեկատվական մաքրման ցուցումների» (Information Purification Directives) տարելիցի տոնակատարությունների և «մաքուր գաղափարախոսության այգու ստեղծման» (garden of pure ideology) վերաբերյալ։ Այդ ժամանակ սրահ է մտնում մուրճը ձեռքին մի երիտասարդ կին, որին հետապնդում են ոստիկանները։ Նա նետում է մուրճը էկրանի վրա այն պահին, երբ տղամարդն ասում է. «Մենք կհաղթենք»։ Հոլովակի վերջում տիտրերն են. «Հունվարի 24-ին Apple Computer-ը կներկայացնի ձեզ Macintosh-ը։ Եվ դուք կտեսնեք, թե ինչու 1984 թվականը չի լինի այնպիսին, ինչպիսին 1984-ն է» (On January 24th, Apple Computer will introduce Macintosh. And you’ll see why 1984 won’t be like "1984"):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդվող ապրանքն այդպես էլ հոլովակում չի հայտնվել

Հոլովակը նկարահանվել է Անգլիայում Chiat\Day գովազդային գործակալության կողմից։ Սցենարի հեղինակները Սթիվ Հեյդենը և Լի Քլոուն են, իսկ որպես ռեժիսոր հրավիրել էին Ռիդլի Սքոթին, որն արդեն հայտնի էր «Օտարը» և «Սյարով վազողը» ֆիլմերով։ Բյուջեն կազմել էր հեռուստագովազդի համար նշանակալի թիվ՝ 750 հազար դոլար[1] (մեկ այլ աղբյուրում՝ 900 հազար[2]): Զանգվածային տեսարաններ նկարահանելու համար եկել են իրական լոնդոնյան սափրագլուխներ, իսկ գլխավոր դերերը կատարել են դերասան Դևիդ Գրեհեմը և մոդել Անյա Մեյջորը։ Վերջին ընտրվել էր այն պատճառով, որ նախկինում զբաղվել էր մուրճի նետմամբ։

1983 թվականի դեկտեմբերին Սթիվ Ջոբսը և Ջոն Սքալին հոլովակը ներկայացրին Apple ընկերության տնօրենների խորհրդին, սակայն վերջինիս այն դուր չեկավ։ 90 վայրկյանից 60 վայրկյան հոլովակը կրճատելուց հետո այն, այնուամենայնիվ, ցուցադրվեց։ Դա տեղի ունեցավ 1984 թվականի հունվարի 22-ին CBS ալիքով «Լոս Անջելես Ռեյդերս» և «Վաշինգտոն Ռեդսքինս» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպման ընդմիջման ժամանակ, երբ գոլը խփեց <<Լոս Անջելես Ռեյդերս>>-ը։ Այդ հոլովակը դիտեցին 97 միլլիոնից ավել մարդ։

Համազգային պրեմիերայից առաջ հոլովակը մեկ ամիս առաջ հեռարձակվում էր Թվին Ֆոլս (Այդահո) փոքր քաղաքի KMVT հեռուստաալիքով, որպեսզի այն կարողանար մասնակցել 1983 թվականի մրցույթներում[2]։ Իսկ 1984 թվականի հունվարի 17-ից այն ցուցադրում էին կինոթատրոններում ֆիլմերից առաջ[2]։

Մասնագետների կողմից հոլովակը շատ բարձր է գնահատվել՝ 1984 թվականին հաղթելով «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի Գրան պրին[3]։ Այն համարվում է «շրջադարձային իրադարձություն»[4], «շեդևր» և «1980-ականների լավագույն գովազդ»[5]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գովազդային հոլովակը ծաղրում են «Ֆուտուրամա» մուլտսերիալի Future Stock սերիայում։
  • Հոլովակից դրվագներ օգտագործվել են «99 ֆրանկ» ֆիլմում։
  • 2011 թվականի փետրվարի 6-ին սուպերգավաթի եզրափակչի ընդմիջման ժամանակ Motorola-ն թողարկեց Xoom համակարգչի նմանատիպ գովազդ։ Այնտեղ ակնարկ կար, որ մեծ եղբոր փոխարեն հանդես է գալիս արդեն Apple[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]