1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակդաշտային հրանոթ և ինքնագնաց հրետանի
Երկիր Ֆրանսիա[1],  Գերմանական կայսրություն և  Իտալիայի թագավորություն
ՊատերազմներԱռաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՍտեղծողLouis Filloux?
ԱրտադրողSchneider et Cie?
Փամփուշտի տեսակ194 mm high explosive?[1]

1917 թվականի 194 մմ-անոց մեծ հզորությամբ Ֆիյու հրանոթ (ֆր.՝ Canon de 194 mle 1917 Grand Puissance Filloux (GPF)), առաջին ֆրանսիական ինքնագնաց թրթուրավոր հրանոթ։ Նախագծված է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին, դա նորարարական զենք էր բազմաթիվ ժամանակակից ֆունկցիաներով (գործառույթներով)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնագնաց հրետանային տեղադրումը նախագծվել է Կրյոզոյում գտնվող Շնեդերի գործարանում (Schneider's Le Creusot): Սկզբնապես պլանավորվել է այն զինել 155 մմ-անոց հրանոթով, բայց արդյունքում ընտրվել է 194 մմ-անոց տրամաչափ գործիքը։ Որոշ նմուշներ զինված են եղել 1914/15 թվականների 280-մմ Շնեդերայի հրասանդի մոդիֆիկացիոն պաշարումով, այս վարկածը հայտնի է «Թրթուրավոր М280» (M 280 sur chenilles) անվամբ։ Երկու գործիքներն էլ օգտագործել են նույն ամրաշրջանակը և օժտված էին Panhard SUK4 M2 շարժիչով՝ 120 ձիաուժ հզորությամբ (89 կ/Վտ)։ Տրամաչափի հրանոթը կարող էր կրակել րոպեում 2 արկ արագությամբ 22,5 կմ հեռավորության վրա, արկը կշռում էր 44,9 կգ։ Տրանսպորտա-լիցքավորման մեքենան հետևելով ինքնագնացությանը՝ ունեցել է 60 կրակոց։

Համեմատած բրիտանական САУ Gun Carrier|Gun Carrier Mark I, Canon de 194 GPF թրթուրավորի հետ՝ ավելի ղեկավարելի էր՝ այն ղեկավարում էր միայն մեկ մարդ, կային հիդրավլիկ արգելակներ, իսկ գործիքները ունեին հետահարման կարգավորիչ մեխանիզմներ և օդաճնշական ռեկուպերակտորներ։ (վերաստացիչ գործիքներ)

Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլոր М280 ամրաշրջանակները վերասարքավորված էին 194 մմ-անոց հրանոթի տակ։ Մոտավորապես 50 САУ դեռևս օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոշները կիրառվել են ֆրանսիական ռազմագործողությունների ժամանակ։ Մնացած կարգավորված մեքենաները ընդունվեցին Վերմախտ և նշանակված էին որպես գերմանական 19.4 cm Kanone 485 (f) auf Selbstfahrlafette հաշվացուցակ։ Նրանցից մոտավորապես երեքը օգտագործվել են գերմանացիների կողմից՝ 1942 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ծառայելով 84-րդ հրետանային գնդում[2]։

Պահպանված նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ պահպանված նմուշը կարելի է գտնել Ֆորտ Սիլում՝ ԱՄՆ-ի հրետանային թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hogg I. V. Twentieth-Century ArtilleryFriedman/Fairfax Publishers, 2000. — P. 76. — ISBN 978-1-58663-299-1
  2. 2,0 2,1 Claude Balmefrezol. «Heer et l'Héritage Francais I° partie les Blindés». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]