1915-ի կանայք (ֆիլմ)
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Թվական | 2016 և հունիսի 4, 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Պարետ Մարոնյան |
Դերակատարներ | Գլորիա Սանդերս (ձայն) |
Երաժշտություն | Բրայան Քինգ |
Կինոընկերություն | «Արմենոիդ» ստուդիա |
«1915-ի կանայք» (անգլ.՝ Women of 1915), ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանություն տեսած հայ կնոջը ֆիլմ նվիրելու գաղափարն առաջ է եկել Ցեղասպանության որբերը ֆիլմից հետո: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Ջերսիում[1], ապա` Սիդնեյում, Մելբուռնում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում[2]:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը տարբեր ենթավերնագրերից բաղկացած վավերագրական կինոպատում է՝ փաստագրական արժեքավոր հետազոտություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին ( և դրանից հետո) հայ որբերի և կանանց փրկության գործում հսկայական դեր ունեցած հայ և օտարազգի կանանց պատմությունները: Ներկայացնելով ցեղասպանության տարիներին հայ կնոջ ոդիսականը ֆիլմը բացահայտում է մահվան ճանապարհը հաղթահարած, զավակներին կորստից փրկած և օտար ափերում օջախը վառ պահած կնոջ կերպարը, ինչպես նաև օտար կանանց դերակատարումը հայ որբահավաքի գործում[3]:
![]() |
Արխիվներն ուսումնասիրելիս տեսանք, որ ամեն հայ որբուկի փրկության պատմության հետևում ուժեղ կնոջ կերպար կա: Ընդ որում, խոսքը ոչ միայն հայ կնոջ մասին է, այլև Միացյալ Նահանգներից, Կանադայից և Սկանդինավյան երկրներից օգնության հասած կամավոր կանանց, նաև նրանց մասին պատմելով հայոց ցեղասպանության մասին խոսուն փաստեր են հրամցվում հանդիսատեսին: - Պարետ Մարոնյան
|
![]() |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արմին Վեգների մարդասիրության մրցանակ», «Արփա» կինոփառատոն, Լոս Անջելես
- «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար, Ամերիկայի հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեմիա (NATAS)[4]
- «Նուռ» փառատոն, Տորոնտո
- «Ոսկե նուռ»
- «Լավագույն վավերագրական»
- «Հանդիսատեսի համակրանք»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hairenik (2016-06-28)։ «World Premiere of ‘Women of 1915’ Draws Hundreds in NJ»։ The Armenian Weekly։ Վերցված է 2017-03-14
- ↑ «Կանադացի նախարարը ներկա է գտնվել Ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» փաստագրական ֆիլմի ցուցադրությանը»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-14
- ↑ «Փրկել մեկ երեխայի նշանակում է փրկել ամբողջ մարդկությունը»։ Կինոաշխարհ։ Վերցված է 2017-03-14
- ↑ Hairenik (2016-10-25)։ «‘Women Of 1915’ Opening Sequence Nominated For 2016 Regional Emmy Award»։ The Armenian Weekly։ Վերցված է 2017-03-14