1913 թվականի ալրաղաց (Մանկովո-Բերյոզովսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
1913 թվականի ալրաղաց
Տեսակ տեսարժանություն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Մանկովո-Բերյոզովսկայա
Առաջին հիշատակում 1913
Հիմնադրված է 1913
1913 թվականի ալրաղաց (Մանկովո-Բերյոզովսկայա)ը գտնվում է Ռուսաստանում
1913 թվականի ալրաղաց (Մանկովո-Բերյոզովսկայա)
Կոորդինատներ: 48°46′24.240000100008″ հս․ լ. 41°33′33.076800099996″ ավ. ե. / 48.77340000002777742° հս․. լ. 41.55918800002777402° ավ. ե. / 48.77340000002777742; 41.55918800002777402

1913 թվականի ալրաղաց (ռուս.՝ Мельница 1913 года), XX դարի սկզբի արդյունաբերական ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Միլյուտինսկի շրջանի Մանկովո-Բերյոզովսկայա սլոբոդայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալրաղացը կառուցվել է քսաներորդ դարի առաջին քառորդում մի քանի ներդրողների` տեղի հարուստ բնակիչներ, առևտրականներ Աֆանասի Անդրեևիչ Մորոզովի, Գրիգորի Ֆեոդորովիչ Նովիկովի, ինչպես նաև կրպակատեր Գավրիլա Լուկյանովիչ Պոլոզովի կողմից։ Կառուցելու նպատակը եղել է շրջանում տեղակայված հողմաղացների, ջրաղացների և շոգեաղացների սեփականատերերին մրցակցություն ստեղծելը։ 1913 թվականի աշնանը գրտնակավոր աղացի շինարարությունը վերջնականապես ավարտվեց։ Ալրաղացը շարժման մեջ էր դնում Ալֆրեդ Նոբելի ստեղծած միագլան նավթային շարժիչի հզոր մեխանիզմը։ Ալրաղաց ընկերության բաժնետերերը աղացի աշխատանքի շնորհիվ ստանում էին մեծ շահույթներ։

Ալրաղացի շենքը եռահարկ է, կառուցված է աղյուսից։

1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության և դրան հաջորդած խառնակ ժամանակներում ալրաղացը լքվել էր աշխատուժի պակասի և աշխատանքը կազմակերպելու անհնարինության պատճառով, իսկ հետո որոշ ժամանակ մատնվել էր մոռացության։ Հետագայում այն դարձավ պետության սեփականությունը և աշխատեց մինչև 1986 թվականը, որից հետո կրկին փակվեց։ Այժմ ալրաղացը բարձիթողի վիճակում է[1]։

2015 թվականի նոյեմբերին ալրաղացը գնվել է մասնավոր անձի կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]