18-րդ դարի եվրոպական նորաձևություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսուա Բուշե «Կինը , որը ամրացնում է զուգագուլպաները»

18-րդ դարում եվրոպական նորաձևությունը հիմնականում ենթարկվում էր ընդհանուր միտումների , որոնք ծնվում էին Արևմտյան Եվրոպայի երկրներում , առաջնահերթ Ֆրանսիայում, ուստի նպատակահարմար է խոսել այս դարի եվրոպական նորաձևության մասին: 18-րդ դարը Եվրոպայում հաճախ կոչում են «նրբակիրթ դար» ․ այս տերմինը վերաբերում է ազնվական , առավելագունս պալատական մշակույթին , որը սահմանում է հասարակության վարքագծի կանոնները , հագնվելու ոճը և նույնիսկ մտածողության ձևը :

Շատ հաճախ, 18-րդ դարի նորաձևություն ասելով ՝ ի նկատի ունեն նրբակիրթ դարի ազնվական նորաձևությունը ,որի վերջը դրեց Մեծ ֆրանսիական հեղափոխությունը: 1790-ական թվականներից կարելի է խոսել վաղ կայսրական ոճի և կայսրական նորաձևության մասին ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կտորներ և նյութեր
Mantellina con stemma strozzi, lampasso broccato, secondo quarto del XVIII sec..JPG
Panel With Design of Fruit Trees LACMA M.82.5.jpg

18-րդ դարում հասարակության ավելի ապահովված շերտերի համար հագուստ կարելիս օգտագործվում էին բնական կտորների ահռելի բազմազանություն ։ Առաջնահերթ՝ մետաքս , մետաքսե տաֆտա , մետաքսե բրոկատ , ատլաս (մետաքսե ատլաս) , վելվետ , թավիշ , դամաստ , մուսլին , վուշ և բամբակ դաջված նկարով , ինչպես նաև շղարշ ։

Floral-Design-with-Peonies-Lilies-and-Roses-for-Spitalfields-Silk-by-Anna-Maria-Garthwaite-1744.jpg
Woman's Robe a la Francaise LACMA M.79.118a-b (2 of 9).jpg

Կանանց նորաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զգեստներ

18-րդ դարի մեծ մասը ՝ մինչև 1790-ական թվականները , վերնախավի կանայք հիմնականում հագնում էին լայն զգեստներ ֆիժմաների ( ուռենու շիվերից կամ պողպատից պատրաստված կարկաս ՝ նախատեսված կանացի զգեստին փարթամ տեսք տալու համար )վրա ։ Հագուստի ձևվածքը , զարդարանքը , կտորի որակը , գույնը և պատկերը տարբերվում էին կախված տիկնոջ ապահովվածությունից և սոցիալական կարգավիճակից , ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի նորաձևության միտումներից ։ Գոյություն ունեին երկու հիմնական զգեստի տեսակ ՝ փակ և բաց , որոնք իրենց հերթին ունեին տարատեսակներ և տարբեր ոճեր ։ Փակը , այսինքն ամբողջական ձևվածքով զգեստը ավելի պարզ էր ․ հագնվում էր անմիջապես ներքնազգեստի վրա և այլ դետալներ չէր պահանջում, բացի աքսեսուարներից ։ Բաց զգեստը ավելի տոնական ու հանդիսավոր էր։ Դրա տակից հագնվում էր առանձին կիսաշրջազգեստ ՝ որպես կանոն ամուր մգդակված կտորից ,որը երևում էր զգեստի դիմացի կտրվածքից , իսկ կրծքկալի հատվածում դրվում էր V֊աձև աստառ ՝ ստոմակ (անգլ.՝ stomacher) ։ Ստոմակը , որպես կանոն , առատորեն զարդարված էր ձեռագործ, ոսկյա և արծաթյա թելերով , երբեմն նաև մարգարիտներով և թանկարժեք քարերով :

Մգդակված կիսաշրջազգեստ

Կիսաշրջազգեստը , որը հագնվում էր զգեստի տակից , կարող է լինել նույն գույնի, ինչպես բոլոր մյուս տարրերը կամ կոնտրաստ երանգի զգեստի հետ ։ Քանի որ մգդակված կիսաշրջազգեստը կամ երևում էր զգեստի տակից կամ հանդիսանում էր հագուստի ինքնուրույն տարր (առօրյա տարբերակ), այն նույնպես կարում էին շատ տոնական , հաճախ աստառի վրա փայլուն ատլասից , իսկ միջանցիկ կարը կարող էր կատարել հավելյալ դեկորատիվ ֆունկցիա (բացի սովորական ռոմբերից , հանդիպում էին բազմազան երկրաչափական և բուսական զարդանախշեր , այդ թվում բավականին բարդ)։ 18 ֊ րդ դարի տոնական զգեստների մեծամասնությունը ունեին միջին երկարության թևեր (մոտավորապես մինչև արմունկը ), զարդարված ժանյակներով և ծալքերով ։

Նկար Զգեստի ոճ
Woman's Robe a la Francaise and Petticoat LACMA M.56.6a-b (5 of 5).jpg Robe à la française (զգեստ ֆրանսիական ոճով, կամ զգեստ- պայուսակ) գերիշխում էր ազնվական նորաձևությունում 18 դարի մեծ հատվածում մինչև 1770֊ ականները , սակայն ուշ էլ է հանդիպում , մինչև Ֆրանսիական հեղափոխությունը ։ Սկզբնականում զգեստը ֆրանսիական ոճով հայտնվեց ինչպես հագուստի ոչ պաշտոնական տարբերակ , սակայն արդեն Լյուդովիկոս XVի կառավարման օրոք ֆրանսիական արքունիքում դարձավ պաշտոնական ։ Տվյալ զգեստի ոճը տարբերակում էին մեջքի վրայի ուղղահայաց ծալքերը , որոնք իջնում էին պարանոցից մինչև հատակ , որի արդյունքում այդ ծալքերը անվանվեցին « Վատտո ծալքեր » 18 դարի սկզբի նկարիչ Անտուան Վատտոյի անունով , որը հաճախ պատկերում էր այդպիսի զգեստներով կանանց [1]։
Woman's Robe a l'Anglaise LACMA M.2007.211.931 (4 of 7).jpg Robe à l’anglaise (զգեստ անգլիական ոճով)։ Հգուստի անգլիական ոճը , ի տարբերություն ֆրանսիականի , որը համարվում է արքունական ոճ , անգլիական հողատերերի հագուստից է զարգացում ապրել ։ Հանդիսանում է ավելի պարզ ոճ համեմատաբար ֆրանսիական ոճի զգեստի հետ և մտավ բարձրագույն նորաձևություն 1770-ական թվականներին ։ Անգլիական ոճի զգեստում բացակայում են բնորոշ երկար ծալքերը կրծքկալը և կիսաշրջազգեստը կարված էին առանձին , ինչը զգեստը ավելի հարմարավետ է դարձնում ։ Կտորն այնպես է կարված , որ ընդգծում էր գոտկատեղը ։ Ինչի շնորհիվ այն հայտնի էր դարձել քաղաքի կանանց շրջանում։ .[2]
Woman's Robe a la Polonaise (Close-bodied Gown) LACMA M.70.85 (10 of 10).jpg Robe à la Polonaise[3][4] (լեհական ոճի զգեստ[5]) հայտնվում է 18 ֊րդ դարի երկրորդ կեսին ,մոտավորապես անգլիական զգեստի հետ միաժամանակ ։ « Վատտո ծալքերի » փոխարեն , լեհական ոճի զգեստը ունի ծալազարդեր կիսաշրջազգեստի հատվածում , որպես կանոն ալիքաձև ՝ գոտկատեղը ընդգծող , ֆիժմաներով ձևավորված ։ Կիսաշրջազգեստը բավականին կարճացնում են , երկարությունը հասնում է մինչև կոճերը : Հատկանշական է նաև ծալազարդված մանժետների և մեծ քանակությամբ ծալքերի գործածումը ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Watteau et la robe à française
  2. La robe à l’anglaise (XVIIIè siècle)
  3. The 18th century robe à la polonaise
  4. Robe à la Polonaise
  5. Название, вероятно, дано из-за сходства с польским контушем.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր նորաձևության պատմության մասին