152 mm/53 Mod. 1926/1929

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
152 mm/53 Mod. 1926/1929
Տեսակզենքի ընտանիք
ԵնթատեսակԾովային հրետանի և rifled breech loader?
Երկիր Իտալիա
ԱրտադրողAnsaldo

152 mm/53 Mod. 1926/1929  նավերի համար նախատեսված 152 մմ տրամաչափի հրետանային զենք, նախագծվել և արտադրվել է Իտալիայում։ Առկա է Իտալիայի ռազմածովային ուժերի զինանոցում։ 1926 թվականի մոդելը նախագծվել է Ansaldo, իսկ 1929 թվականի մոդելը՝ «Oto Melara» ընկերության կողմից։ Երկու մոդելների տարբերությունն աննշան է՝ փողի փոխվող հատվածն ու լիցքավորման մեխանիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին արդեն հնացել էին, բայց լայնորեն կիրառվում էին նավատորմի կողմից։ Կիրառվել են այնպիսի թեթև հածանավերի վրա, ինչպիսիք են «Ալբերիկո դա Բարբիանո» «Լուիջի Կադորանա» «Ռայմոնդո Մոնտեկուկոլի», «Դյուկա դ'Աոստա»։ Որպես հրետանային համակարգ՝ առանձնանում էր մի շարք լուրջ թերություններով, ինչն էականորեն նվազեցնում էր իտալական թեթև հածանավերի ռազմական պոտենցիալը։

Զենքի հետագա կատարելագործված տեսակը 152 mm/55 Mod. 1934/1936 թնդանոթն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Campbell J. Naval weapons of World War Two. — P. 330.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — ISBN 0-87021-459-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

152 mm/53 Models 1926 and 1929