Մինչքեյնսյան ժամանակաշրջանի 100 ամենահայտնի տնտեսագետները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինչքեյնսյան ժամանակաշրջանի 100 ամենահայտնի տնտեսագետները
ՀեղինակՄարկ Բլաուգ
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն

«Մինչքեյնսյան ժամանակաշրջանի հռչակավոր տնտեսագետները․ ծանոթություն անցյալի 100 տնտեսագետների կենսագրության և աշխատանքների հետ» (անգլ.՝ Great Economists Before Keynes: A Introduction to the Lives and Works of 100 Economists of the Past), տնտեսագիտության պատմության տեսաբան Մարկ Բլաուգի աշխատությունը, որը հրատարակվել է 1986 թվականին։ Ռուսերենով հրատարակվել է «Մինչքեյնսյան ժամանակաշրջանի 100 ամենահայտնի տնտեսագետները» վերնագրով[1][2]։

Աշխատության բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտական մտքի բրիտանացի պատմաբան Մարկ Բլաուգն իր աշխատության մեջ նկարագրում է 100 ամենահայտնի տնտեսագետների կենսագրությունները, որոնք մեծ ներդրում են ունեցել տնտեսագիտության մեջ և գործունեություն ծավալել մինչև Ջոն Մեյնարդ Քեյնսը։ Նա ներկայացնում է այդ տնտեսագետները գաղափարները և տվյալ ժամանակաշրջանի կարևորագույն տնտեսագիտական քննարկումները[3]։

Նախաբանում Մ․ Բլաուգը նշում է իր ընտրության սուբյեկտիվությունը, սակայն կարծում, որ եթե տնտեսագետների շրջանում կայանար քվեարկություն, ապա ապա իր ցանկից 90-95 տնտեսագետները կհայտնվեին վերջնական ցուցակում։ Գրքի յուրաքանչյուր հոդված բաղկացած է մի քանի բաժիններից։ Սկզբում հեղինակը վերլուծում է գիտնականի հիմնական գաղափարները, դիտարկվում հիմնական աշխատությունները, իսկ վերջաբանը նվիրված է տնտեսագետի կենսագրությանը։

Գիրքը հանդիսանում է 1985 թվականին տպագրված «Հետքեյնսյան ժամանակաշրջանի հռչակավոր տնտեսագետներ» աշխատության շարունակությունը և աշխարհի մի շարք համալսարաններում, որպես դասագիրք, կիրառվում տնտեսագիտական ուսմունքների պատմություն առարկայի շրջանակներում[4][5]։

Մարկ Բլաուգը պատմում է հայտնի կոնցեպտների հեղինակների և նրանց կյանքի ուղու մասին՝ ընդհանուր առմամբ հավաքելով նմանատիպ 100 պատմություն[6]։ Մինչքեյնսյան ժամանակաշրջանի 100 ամենահայտնի տնտեսագետների ցանկում ներառված են հետևյալ տնտեսագետները[7]

  1. Ալբեր Աֆթալիոն
  2. Էնրիկե Բարոնե
  3. Ֆրեդերիկ Բաստիա
  4. Սեմյուել Բեյլի
  5. Օյգեն Բյոմ-Բավերկ
  6. Ջերեմի Բենթամ
  7. Դանիել Բեռնուլի
  8. Էդուարդ Բեռնշտայն
  9. Լադիսլաուս Բորտկևիչ
  10. Արթուր Բոուլի
  11. Չարլզ Բեբիջ
  12. Ուոլթեր Բեդջեթ
  13. Լեոն Վալրաս
  14. Ալֆրեդ Վեբեր
  15. Մաքս Վեբեր
  16. Թորստեյն Վեբլեն
  17. Ֆրիդրիխ ֆոն Վիզեր
  18. Կնուտ Վիքսել
  19. Ֆերդինանդո Գալիանի
  20. Ռուդոլֆ Գիլֆերդինգ
  21. Ջոն Աթքինսոն Հոբսոն
  22. Հերման Հենրիխ Գոսեն
  23. Չարլզ Դավենանթ
  24. Ուիլյամ Սթենլի Ջևոնս
  25. Ռիչարդ Ջոնս
  26. Հենրի Ջորջ
  27. Ժյուլ Դյուպյուի
  28. Կլեման Ժուգլյար
  29. Վեռներ Զոմբարտ
  30. Ուիլյամ Քանինգեմ
  31. Ռիչարդ Քանթիլյոն
  32. Կարլ Գուստավ Կասել
  33. Ջոն Մեյնարդ Քեյնս
  34. Ջոն Նևիլ Քեյնս
  35. Ֆրանսուա Քենե
  36. Ջոն Էլիոթ Քերնս
  37. Ջոն Բեյթս Կլարկ
  38. Ջոն Մորիս Կլարկ
  39. Ջոն Քլեփհեմ
  40. Ջոն Կոմոնս
  41. Նիկոլայ Կոնդրատև
  42. Անտուան Օգյուստեն Կուրնո
  43. Հենրի Չարլզ Քերի
  44. Օսկար Լանգե
  45. Վիլհելմ Լաունդհարթ
  46. Թոմաս Քլիֆ Լեսլի
  47. Դանիել Ֆրիդրիխ Լիստ
  48. Ջոն Լո
  49. Ջեյմս Լոդերդեյլ
  50. Ջոն Լոք
  51. Սեմույել Մոնթիֆոր Լոնգֆիլդ
  52. Ռոզա Լյուքսեմբուրգ
  53. Ջոն Ռեմսի Մաքքուլոհ
  54. Թոմաս Մալթուս
  55. Թոմաս Ման
  56. Հանս ֆոն Մանգոլդ
  57. Բերնարդ Մանդևիլ
  58. Կարլ Մարքս
  59. Ալֆրեդ Մարշալ
  60. Կառլ Մենգեր
  61. Ջոն Ստյուարտ Միլ
  62. Ուեսլի Քլեր Միտչել
  63. Հենրի Լյուդվել Մուր
  64. Դադլի Նորթ
  65. Սայմոն Նյուքոմ
  66. Ռոբերտ Օուեն
  67. Վիլֆրեդո Պարետո
  68. Ուիլյամ Պետտի
  69. Արթուր Սեսիլ Պիգու
  70. Պիեռ Ժոզեֆ Պրուդոն
  71. Դավիթ Ռիկարդո
  72. Դենիս Ռոբերթսոն
  73. Վիլհելմ Գեորգ Ֆրիդրիխ Ռոշեր
  74. Ջոն Ռեյ
  75. Հենրի Քալվերթ Սայմոնս
  76. Էդվին Սելիգմեն
  77. Նասաու Ուիլյամ Սենիոր
  78. Կլոդ Անրի Սեն-Սիմոն
  79. Հենրի Սիջվիք
  80. Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդի
  81. Եվգենի Սլուցկի
  82. Ադամ Սմիթ
  83. Ջեյմս Դենեմ Ստյուարտ
  84. Ժան Բատիստ Սեյ
  85. Հենրի Թորնթոն
  86. Ռոբերտ Տորենս
  87. Թոմաս Տուկ
  88. Յոհան ֆոն Թյունեն
  89. Ան Ռոբեր Ժակ Տյուրգո
  90. Ուիլյամ Ուիքսթիդ
  91. Էդվարդ Ուեյքֆիլդ
  92. Ֆրենկ Ալբերտ Ֆետեր
  93. Իրվինգ Ֆիշեր
  94. Էդվարդ Չեմբեռլին
  95. Գուստավ ֆոն Շմոլլեր
  96. Արթուր Շպիտգոֆ
  97. Ջոզեֆ Շումպետեր
  98. Ֆրենսիս Իսիդոր Էջուորթ
  99. Ռիչարդ Էլի
  100. Դեյվիդ Հյում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ozon.ru 100 великих экономистов до Кейнса.
  2. All Editions for «Great economists before Keynes: an introduction to the lives & works of one hundred great economists of the past», (անգլ.)
  3. Design thinkers
  4. ВШЭ Программа дисциплины История экономических учений // ГУ ВШЭ. — 2010.
  5. Boumans M., Klaes M. Mark Blaug: Rebel with Many Causes // Edward Elgar Publishng. — 2013. — P. 2. — ISBN 978-1-78195-566-6.
  6. Максим Сторчевой Марк Блауг 100 великих экономистов до Кейнса // СПб.:Экономическая школа. — 2008. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2017.
  7. Институт "Экономическая школа Марк Блауг 100 великих экономистов до Кейнса.