100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ
100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ անգլ.՝ The 100: A Ranking of the Most Influential Persons in History | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Մայքլ Հարթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | նոնֆիքշն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակման տարեթիվ | 1978 |
ԳՄՍՀ | 0-8065-1350-0 |
OCLC | 644066940 |
Պատմության մեջ 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ (անգլ.՝ The 100: A Ranking of the Most Influential Persons in History), ամերիկացի աստղաֆիզիկոս Մայքլ Հարթի (անգլ. Michael H. Hart) գրքերի անվանումը, հրատարակված՝ 1978 և 1992 թվականներին։ Գրքերը կարճ կենսագրությունների հավաքածուներ են։
1992 թվականի տարբերակում ավելացվել են Միխայիլ Գորբաչովը, Էռնեստ Ռեզերֆորդը և Հենրի Ֆորդը, հեռացվել են Պաբլո Պիկասոն, Նիլս Բորը, Անրի Բեքերելը, Ուիլյամ Շեքսպիրը փոխարինվել է Էդուարդ դե Վերով։ Մարդկանց այսպիսի դասակարգումն ըստ իրենց ազդեցության (Մուհամմադն առաջին տեղում) շատ հակասություններ է առաջացրել[1]։
Հիմնական ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Դիմանկար | Անուն | Ապրած տարիներ | Նշումներ |
---|---|---|---|---|
1 | Մուհամմադ | 571—632 | քարոզիչ, իսլամ կրոնի հիմնադիրն ու մարգարեն, Ալլահից հետո իսլամի կենտրոնական անձ | |
2 | ![]() |
Իսահակ Նյուտոն | 1642—1727 | անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան |
3 | ![]() |
Հիսուս | մ.թ.ա. 2 թվական—29 | քրիստոնեության մեջ կարևորագույն անձը, ըստ Նոր Կտակարանի՝ Աստծո Որդի և մարդկության Փրկիչ, Հին Կտակարանում խոստացված Օծյալը։ |
4 | ![]() |
Բուդդա | մ.թ.ա. 563 - մ.թ.ա. 483 | բուդդայականության հիմնադիր |
5 | ![]() |
Կոնֆուցիոս | սեպտեմբերի 28, մ.թ.ա. 551 - մ.թ.ա. 479 | համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը |
6 | ![]() |
Պողոս առաքյալ | 5—64 | քրիստոնեության քարոզիչ |
7 | ![]() |
Ցեյ Լուն | 50—121 | թղթի հայտնագործող |
8 | ![]() |
Յոհան Գուտենբերգ | 1397—1468 | գերմանացի դարբին, ոսկերիչ և գյուտարար, ով հայտնագործեց ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան |
9 | Քրիստափոր Կոլումբոս | 1451—1506 | իտալացի ծովագնաց, գաղութատեր և հետազոտող։ Նրա ճամփորդությունները Ատլանտյան օվկիանոսով բացեցին եվրոպացիների համար մի նոր աշխարհ՝ Ամերիկան։ | |
10 | ![]() |
Ալբերտ Այնշտայն | 1879—1955 | տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը |
11 | ![]() |
Լուի Պաստյոր | 1822—1895 | միկրոբիոլոգ և քիմիկոս |
12 | ![]() |
Գալիլեո Գալիլեյ | 1564—1642 | ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա |
13 | ![]() |
Արիստոտել | մ. թ. ա. 384—մ. թ. ա. 322 | փիլիսոփա |
14 | ![]() |
Էվկլիդես | մ. թ. ա. 323—մ. թ. ա. 285 | մաթեմատիկոս, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում |
15 | ![]() |
Մովսես մարգարե | Մ.թ.ա. 13-րդ դար | հրեական մարգարե և օրենսդիր, հուդայականության հիմնադիր, հրեական ցեղերը մեկ ազգի համախմբած առաջնորդ |
16 | ![]() |
Չարլզ Դարվին | 1809—1882 | բնագետ և ճանապարհորդ |
17 | ![]() |
Ցին Շի Հուանդի | մ.թ.ա. 259—մ.թ.ա. 210 | Ցին դինաստիայի և առաջին չինական կայսրության հիմնադիր |
18 | ![]() |
Օկտավիանոս Օգոստոս | մ. թ. ա. 63—14 | հռոմեական կայսր մ.թ.ա. 27 թվականից |
19 | ![]() |
Նիկոլայ Կոպեռնիկոս | 1473—1543 | աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս |
20 | ![]() |
Անտուան Լորան Լավուազիե | 1743—1794 | գիտական քիմիայի հիմնադիր |
21 | ![]() |
Կոստանդիանոս Ա Մեծ | 272—337 | Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալ, թույլատրել է քրիստոնեական դավանանքը, 330 թ. պետության մայրաքաղաքը տեղափոխել է Կոստանդնուպոլիս |
22 | ![]() |
Ջեյմս Ուատտ | 1736—1819 | շոտլանդացի գյուտարար, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծողը, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1785) |
23 | ![]() |
Մայքլ Ֆարադեյ | 1791—1867 | քիմիկոս և ֆիզիկոս, Լոնդոնյան թագավորական միության (1824) և շատ ուրիշ առաջատար կազմակերպությունների անդամ, այդ թվում՝ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ (1830) |
24 | ![]() |
Ջեյմս Մաքսվել | 1831—1879 | ֆիզիկոս և մաթեմատիկոս, դասական էլեկտրադինամիկայի ստեղծողը, վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից |
25 | ![]() |
Մարտին Լյութեր | 1483—1546 | աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ |
26 | ![]() |
Ջորջ Վաշինգտոն | 1732—1799 | Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ |
27 | ![]() |
Կառլ Մարքս | 1818—1883 | գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ |
28 | ![]() ![]() |
Ռայթ եղբայրներ | Уи́лбур (1867—1912)/ О́рвил (1871—1948) | գործնականորեն առաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ, առաջին օդից ծանր ղեկավարվող թռիչքի իրականացնողներ, ինչպես նաև ավիացիայում այլ կարևոր հայտնագործությունների հեղինակներ |
29 | ![]() |
Չինգիզ խան | 1162—1227 | Մոնղոլական կայսրության հիմնադիր և առաջին Մեծ Խան |
30 | ![]() |
Ադամ Սմիթ | 1723—1790 | անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա |
31 | ![]() ![]() |
Էդվարդ դե Վեր, Օքսֆորդի 17-րդ կոմս/Ուիլյամ Շեքսպիր | 1550—1604 / 1564—1616 | բանաստեղծ և թատերագիր |
32 | ![]() |
Ջոն Դալթոն | 1766—1844 | քիմիկոս և ֆիզիկոս |
33 | ![]() |
Ալեքսանդր Մակեդոնացի | մ. թ. ա. 356—մ. թ. ա. 323 | Մակեդոնիայի արքա (մ.թ.ա. 336 թ-ից), զորավար |
34 | ![]() |
Նապոլեոն Բոնապարտ | 1769—1821 | ֆրանսիացիների կայսր |
35 | ![]() |
Թոմաս Էդիսոն | 1847—1931 | գիտնական, գյուտարար |
36 | ![]() |
Անտոնի վան Լևենհուկ | 1632—1723 | գիտնական, հայտնագործել է կենդանի էակների՝ միկրոօրգանիզմներ և օրգանիզմներ |
37 | ![]() |
Վիլյամ Մորտոն | 1819—1868 | ատամնաբույժ և վիրաբույժ, ով առաջին անգամ 1846 թվականին հաջողությամբ կիրառեց ինհալացիոն եթերայուղը՝ որպես անզգայացուցիչ թմրաքուն (նարկոզը) ստեղծելու համար |
38 | ![]() |
Գուլիելմո Մարկոնի | 1874—1937 | ռադիոտեխնիկ, ձեռնարկատեր |
39 | ![]() |
Ադոլֆ Հիտլեր | 1889—1945 | գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության (գերմ.՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945) (ֆյուրերը) 1934-1945 թվականներ |
40 | ![]() |
Պլատոն | մ.թ.ա. 427—մ.թ.ա. 347 | հին հույն փիլիսոփա, երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ, հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին |
41 | ![]() |
Օլիվեր Կրոմվել | 1599—1658 | Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ, Անգլիայի խորհրդարանի բանակի գեներալ-լեյտենանտ, 1650-1653 թվականներին՝ լորդ-գեներալ |
42 | ![]() |
Ալեքսանդր Բելլ | 1847—1922 | շոտլանդացի գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտարարը։ Զբաղվել է ուսուցչությամբ՝ մասնավորապես դասավանդելով խուլերի դպրոցում |
43 | ![]() |
Ալեքսանդր Ֆլեմինգ | 1881—1955 | մանրէաբան, բացահայտել ստացել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը |
44 | ![]() |
Ջոն Լոք | 1632—1704 | բրիտանացի մանկավարժ, ֆիզիկոս և փիլիսոփա, համարվում է լուսավորականության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած գործիչ ու «դասական ազատականության» հայր |
45 | ![]() |
Լյուդվիգ վան Բեթհովեն | 1770—1827 | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր |
46 | ![]() |
Վերներ Հայզենբերգ | 1901—1976 | գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից |
47 | ![]() |
Լուի Դագեր | 1787—1851 | ֆրանսիացի արվեստի գործիչ և ֆիզիկոս, ճանաչված իր՝ լուսանկարչության մեջ դագերոտիպ պրոցեսի հայտնագործությամբ |
48 | ![]() |
Սիմոն Բոլիվար | 1783—1830 | լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810–1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը |
49 | ![]() |
Ռենե Դեկարտ | 1596—1650 | ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս |
50 | Միքելանջելո | 1475—1564 | իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ | |
51 | ![]() |
Ուրբանոս II | 1042—1099 | 159-րդ Հռոմի պապը 1088-1099 թթ-ին, 1095 թ-ին նրա կողմից հրավիրված Կլերմոնի ժողովում հայտարարել է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, խոստանալով մեղքերի թողություն արշավանքի մասնակիցներին |
52 | ![]() |
Ումար | 585—644 | Արաբական խալիֆաթի երկրորդ խալիֆ |
53 | ![]() |
Աշոկա Մեծ | մ.թ.ա 304—մ.թ.ա 232 | Մաուրիների կայսրության արքա, բուդդիզմի տարածող |
54 | ![]() |
Ավրելիոս Օգոստինիոս | 354—430 | փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր |
55 | ![]() |
Վիլյամ Հարվեյ | 1578—1657 | արյան շրջանառության ուսմունքի, գիտական ֆիզիոլոգիայի և սաղմնաբանության հիմնադիր |
56 | ![]() |
Էռնեստ Ռեզերֆորդ | 1871—1937 | ֆիզիկոս, առաջինն է ուսումնասիրել ռադիոակտիվ նյութերի ճառագայթման բաղադրությունը։ Ռեզերֆորդը բացահայտել է ատոմային միջուկների գոյությունը և առաջինն է իրականացրել ատոմային միջուկների արհեստական փոխակերպումները |
57 | ![]() |
Ժան Կալվին | 1509—1564 | աստվածաբան, Կաթոլիկ եկեղեցու ռեֆորմացիայի շարժման գործիչ, կալվինիզմի հիմնադիր |
58 | ![]() |
Գրեգոր Մենդել | 1822—1884 | ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը |
59 | ![]() |
Մաքս Պլանկ | 1858—1947 | տեսաբան ֆիզիկոս, քվանտային տեսության հիմնադիր |
60 | ![]() |
Ժոզեֆ Լիստեր | 1827—1912 | անգլիացի վիրաբույժ, վիրաբուժական անտիսեպտիկայի մեթոդի հիմնադիր |
61 | ![]() |
Նիկոլաուս Օտտո | 1832—1891 | ճարտարագետ |
62 | ![]() |
Ֆրանչեսկո Պիսառո | 1475—1541 | իսպանացի նվաճող, 1509 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկա կատարած արշավին, 1510 թվականին՝ Պանամայի, 1532-1536 թվականներին՝ Պերուի նվաճմանը։ Պերուում, օգտագործելով ինկերի երկպառակտչական պայքարը, կողոպտել և ավերել է նրանց Տաուանտինսույու պետությունը։ 1535 թվականին հիմնել է Լիմա քաղաքը։ Դաժանորեն ճնշել է հնդկացիների ապստամբությունը (1535-1537) |
63 | ![]() |
Էռնան Կորտես | 1485—1547 | իսպանացի կոնկիստադոր, նվաճել է Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը |
64 | ![]() |
Թոմաս Ջեֆերսոն | 1743—1826 | քաղաքական գործիչ, դիպլոմատ և փիլիսոփա, ԱՄՆ-ի 3-րդ նախագահ |
65 | ![]() |
Իզաբելլա I | 1451—1504 | Կաստիլիայի թագուհի |
66 | ![]() |
Իոսիֆ Ստալին | 1878—1953 | խորհրդային կուսակցական, քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար |
67 | ![]() |
Հուլիոս Կեսար | մ.թ.ա. 100—մ.թ.ա. 44 | հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր |
68 | ![]() |
Վիլհելմ I Նվաճող | 1027—1087 | Նորմանդիայի դուքս, (որպես Վիլհելմ II, 1035 թվականից) և Անգլիայի թագավոր (1066 թվականից), Անգլիայի նորմանական նվաճման կազմակերպիչ և ղեկավար, XI դարի Եվրոպայի խոշորագույն պետական գործիչներից մեկը |
69 | ![]() |
Զիգմունդ Ֆրոյդ | 1856—1939 | ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր |
70 | ![]() |
Էդուարդ Ջեններ | 1749—1823 | անգլիացի բժիշկ, ծաղկապատվաստման մեթոդի հիմնադիր |
71 | ![]() |
Վիլհելմ Ռենտգեն | 1845—1923 | ֆիզիկոս, հայտնագործեել է կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները |
72 | ![]() |
Յոհան Սեբաստիան Բախ | 1685—1750 | բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար |
73 | ![]() |
Լաո Ցզի | մ.թ.ա. 6-րդ դար | փիլիսոփա հնագույն Չինաստանում, Դաոսականության ականավոր դեմքերից մեկը։ Դաո Դե Ցզին ((չին.) ճանապարհի գիրք) հնագույն փիլիսոփայական երկի հեղինակ |
74 | ![]() |
Վոլտեր | 1694—1778 | լուսավորիչ-փիլիսոփա, բանաստեղծ, արձակագիր, երկիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր |
75 | ![]() |
Յոհան Կեպլեր | 1571—1630 | գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիր, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող երեք օրենք |
76 | ![]() |
Էնրիկո Ֆերմի | 1901—1954 | իտալացի ֆիզիկոս, մեծ ավանդ ունի ժամանակակից տեսական և փորձարարական ֆիզիկայի զարգացման գործում, հիշատակելի է նրա աշխատանքը առաջին ատոմային ռեակտորի ստեղծման, քվանտային տեսության, ատոմային ֆիզիկայի, վիճակագրական մեխանիկայի ձևավորման մեջ |
77 | ![]() |
Լեոնարդ Էյլեր | 1707—1783 | շվեյցարացի մաթեմատիկոս, մշակել է մաթեմատիկական անալիզի հիմունքները, ստեղծել վարիացիոն հաշիվը |
78 | ![]() |
Ժան-Ժակ Ռուսո | 1712—1778 | ֆրանսիացի փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող |
79 | ![]() |
Նիկոլո Մաքիավելի | 1469—1527 | գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ |
80 | ![]() |
Թոմաս Մալթուս | 1766—1834 | տնտեսագետ, քահանա |
81 | ![]() |
Ջոն Ֆ. Քենեդի | 1917—1963 | Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը |
82 | Գրեգորի Գուդվին Պինկուս | 1903—1967 | կենսաբան | |
83 | ![]() |
Մանիքեոս Մանի | 216—273 | մանիքեության հիմնադիր |
84 | ![]() |
Վլադիմիր Լենին | 1870—1924 | ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար |
85 | ![]() |
Վեն դի Սուի | 541—604 | կայսրը, միավորել է Չինաստանը |
86 | ![]() |
Վասկո դա Գամա | 1460—1524 | ծովագնաց, առաջին եվրոպացին է, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան՝ հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը |
87 | Կյուրոս Բ Մեծ | մ.թ.ա. 593—մ.թ.ա. 530 | Պարսկական մեծ տերության (Աքեմենյան տերություն) հիմնադիր | |
88 | ![]() |
Պետրոս I | 1672—1725 | Մոսկովյան պետության արքա Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից) Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը |
89 | Մաո Ցզե Դուն | 1893—1976 | մաոիզմի հիմնադիրը և Չինական հեղափոխության առաջնորդը | |
90 | ![]() |
Ֆրենսիս Բեկոն | 1561—1626 | փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր |
91 | ![]() |
Հենրի Ֆորդ | 1863—1947 | գործարար, աշխարհով մեկ ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր |
92 | ![]() |
Մենցզի | մ.թ.ա. 372—մ.թ.ա. 289 | չինացի փիլիսոփա |
93 | ![]() |
Զրադաշտ | մ.թ.ա. 628—մ.թ.ա. 551 | զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի՝ Ավեստայի հնագույն մասերի հեղինակ |
94 | ![]() |
Եղիսաբեթ I | 1533—1603 | Անգլիայի և Իռլանդիայի թագուհի (1558 թ. նոյեմբերի 17-ից), Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ |
95 | ![]() |
Միխայիլ Գորբաչով | р. 1931 | խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ ղեկավար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ |
96 | ![]() |
Մենես | մ.թ.ա. 31-րդ դար | |
97 | ![]() |
Կառլոս Մեծ | 742—814 | ֆրանկների արքա, լանգոբարդների արքա, Բավարիայի դուքս, Արևմուտքի կայսր |
98 | ![]() |
Հոմերոս | մ.թ.ա. 8-րդ դար | հին հույն էպոսագիր բանաստեղծ, Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը |
99 | ![]() |
Հուստինիանոս Ա | 483—565 | բյուզանդական կայսր |
100 | ![]() |
Մահավիրա | մ.թ.ա. 599—մ.թ.ա. 527 | ջայնիզմի հիմնադիր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hart, Michael H. The 100: A Ranking of the Most Influential Persons in History. New York: Carol Publishing Group/Citadel Press; first published in 1978, reprinted with minor revisions 1992. ISBN 978-0-8065-1068-2
- Основной список и список почетных упоминаний (1992) Archived 2015-03-01 at the Wayback Machine.
- The 100 (1992), Michael H. Hart
- Анализ религиозных воззрений 100 самых влиятельных людей (1992)Archived 2012-01-06 at the Wayback Machine.
- Religious Affiliation of History's 100 Most Influential People (en inglés)
|