1-ին տանկային դիվիզիա (Վերմախտ)
1-ին տանկային դիվիզիա | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | վերմախտի տանկային դիվիզիա |
Զորքերի տեսակ | Զրահատանկային |
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Մտնում է | Վերմախտ |
Գործառույթ | Տանկային զորքեր |
Թվակազմ | Դիվիզիա, մինչև 20.000 զինվոր |
Տեղաբաշխում | Վայմար և Wehrkreis IX? |
Ստեղծվեց | 1935 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ, German invasion of Poland?, Ֆրանսիական ռազմագործողություն, Բարբարոսա, Լենինգրադի շրջափակում, Մոսկվայի ճակատամարտ, Ռժևի ճակատամարտ և Դնեպրո-Կարպատյան գործողություն |
Լուծարվեց | 1945 |
1-ին տանկային դիվիզիա, զրահատանկային էլիտար դիվիզիա Վերմախտի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Դիվիզիան առաջին երեք տանկային դիվիզիաներից մեկն էր, որ հիմնադրվել է Գերմանիայում 1935 թվականին։ Այն մասնակցել է Ավստրիայի և Չեխոսլովակիայի նախապատերազմական շրջանի օկուպացիաներում և 1939 թվականին Լեհաստանի և 1940 թվականին Ֆրանսիայի ու Բելգիայի վրա հարձակմանը։ 1941 թվականից 1945 թվականներին այն կռվել է Արևելյան ճակատում, բացառությամբ 1943 թվականի որոշակի հատվածի, երբ ուղարկվել է Ֆրանսիայի և Հունաստանի մարտերին մասնակցելու համար։ Պատերազմի ավարտին այն անձնատուր է եղել ԱՄՆ զինված ուժերին Բավարիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին տանկային դիվիզիան ձևավորվել է 3-րդ հեծելազորային դիվիզիայի կազմալուծման արդյունքում 1935 թվականի հոկտեմբերի 15-ին, իսկ հրամանատարական կենտրոնը գտնվել է Վայմար։ Այն եղել է առաջին երեք տանկային դիվիզիաներից մեկը։ Վերսալյան պայմանագրով Գերմանիային արգելված էր ունենալ տանկային զորքեր, սակայն գերմանացիները գաղտնի զարգացնում էին տանկային զորքերը[1]։
Սկզբնական շրջանում դիվիզիայի կազմի մեջ մտնում էին երկու տանկային զորագնդեր, որոնք կազմված էին բրիգադներից։ Սկզբնական շրջանում դիվիզիան զինված էր Panzer I թեթև տանկերով, իսկ 1936 թվականին համալրվեց ավել հզոր Panzer III տանկերով։ Սակայն դիվիզիան մինչև 1941 թվականը նաև զինված էր հնացած Panzer II տանկերով[2]։
1938 թվականին դիվիզիան մասնակցեց Ավստրիայի Անշլյուսին և 1939 թվականի Չեխոսլովակիայի օկուպացիային։ 1939 թվականի սեպտեմբերին դիվիզիան մասնակցեց Լեհաստանի վրա հարձակման գործողությանը` հասնելով Վարշավայի մատույցներին ութ օրում։ Վարշավայից հետո այն կցվեց 18-րդ հրաձգային դիվիզիային և Լեհաստանի օկուպացիայից հետո 1939 թվականի նոյեմբերին վերադարձավ Գերմանիա[3]։
1940 թվականի 1-ին տանկային դիվիզիան մասնակցեց Ֆրանսիական արշավանքին։ Այն մասնակցեց Սեդանի և Դյունկերկի ճակատամարտին, որից հետո շարժվեց դեպի հարավ։ Ֆրանսիայի անձնատուր լինելուց առաջ այն Շվեյցարիայի սահմանի մոտ նվաճեց Բելֆորը։ Ֆրանսիայի արշավանքի ընթացքում դիվիզիան փոքրաթիվ կորուստներ կրեց` ընդամենը 500 սպանված զինվոր[3]։
1-ին տանկային դիվիզիան մնաց Ֆրանսիայում մինչև 1940 թվականի սեպտեմբերը, երբ տեղափոխվեց Արևելյան Պրուսիա։ 1941 թվականի հունսից դիվիզիան մասնակցեց Բարբարոսա գործողության` անցնելով նախկին գերմանա-լիտվական սահմանը որպես Բանակային խումբ Հյուսիսի և 4-րդ տանկային բանակի մաս։ Դիվիզիան ներքաշվեց ծանր մարտերին և օգոստոսի կեսերին մնացին 155 տանկերից միայն 44-ը։ Նրանք ստիպված էին սպասել երկու ամիս նոր տանկերի համալրում ստանալու համար։ Այն արշավանքը շարունակեց Լենինգրադի ուղղությամբ մինչև հոկտեմբերի սկիզբը, երբ տեղափոխվեց Բանակային խումբ Կենտրոն` Մոսկվա վրա գրոհելու համար։ Դիվիզիան Մոսկվայից ընդամենը 32 կմ հեռավորության վրա էր, երբ նահանջեցին Խորհրդային զորքերի հակագրոհի արդյունքում[4]։
1942 թվականի սկզբին դիվիզիան մասնակցել է Ռժևի ճակատամարտում[4]։ Դրանսից հետո 1-ին տանկային դիվիզիան մասնակցել է 9-րդ բանակի մատակարարման գծերի պաշտպանությանը։ 1942-43 թվականների ձմռանը խորհրդային զորքերի հարձակումներից ծանր կորուստներ կրելուց հետո դիվիզիան վերադարձվեց Ֆրանսիա 1943 թվականի հունվարին։ Հյուսիսային Ֆրանսիայում մի քանի ամիս անցկացնելուց հետո դիվիզիան 1943 թվականի հունիսին տեղափոխվեց օկուպացված Հունաստան, քանի որ սպասվում էր դաշնակիցների զորքերի իջևանում Հունաստանում։ Իջևանումը տեղի ունեցավ Սիցիլիայում և դիվիզիան կցվեց իտալական զինված ուժերին։ 1-ին տանկային դիվիզիան նորից համալրվեց հոկտեմբերին, երբ նրանց զորատեսակները համալրվեցին Պանտեռա ու Վագր տանկերով և դիվիզիան վերադարձավ արևելյան ճակատ[5]։
1-ին տանկային դիվիզիան ներքաշվեց Արևելկյան ճակատի հարավային հատվածում որպես 1-ին և 4-րդ տանկային բանակների շտապ օգնության զորքեր։ Այն անընդհատ փոփոխում էր իր դիրքերը, քանի որ գերմանացիները անընդհատ նահանջում էին` մասնակցելով Կիևի, Ժիտոմիրի և Չերկասիի ճակատամարտերին։ Վերջին ճակատամարտում դիվիզիան ընկնում է ծուղակը, սակայն կարողանում է դուրս գալ։ 1944 թվականի մարտրի դրությամբ դիվիզիայի անձնակազմից մնում է 25 տոկոսը, սկզբանականի համեմատ։ Հետագա նահանջումների ժամանակ դիվիզիան մասնակցեց արևելյան Լեհաստանի և Հունգարիայի պաշտպանական մարտերում։ Այն մասնակցեց Բալատոն լճի պաշտպանական մարտերում և անհաջող փորձին, որպեսզի ճեղքեն Բուդապեշտի պաշարումը և մեկ անգամ ևս մեծ կորուստներ կրեց[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամսում դիվիզիան մասնակցեց Շտիրիա նահանգի պաշտպանությանը։ Այստեղից նրանք նահանջեցին արևմուտք, որպեսզի հանձնվեն ԱՄՆ զինված ուժերին, ԽՍՀՄ զինված ուժերի փոխարեն։ Դիվիզիան անձնատուր եղավ 1945 թվականի մայիսի 8-ին Բավարիայում և դիվիզիայի զինվորների մեծ մասը շուտով ազատվեցին գերությունից[7]։
Հրամանատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվիզիայի հարամանատարներ[8]`
- 10 հունվար 1935 – 30 սեպտեմբեր 1937. Կավալերիայի գեներալ Մաքսիմիլիան ֆոն Վեյխս
- 10 հունվար 1937 – 2 նոյեմբեր 1939. Գեներալ-լեյտենանտ Ռուդոլֆ Շմիդտ
- 2 նոյմեբեր 1939– 17 հուլիս 1941. Գեներալ-լեյտենանտ Ֆրիդրիխ Կիրխներ
- 17 հուլիս 1941 – 1 հունվար 1944. Գեներալ-լեյտենանտ Վալտեր Կրյուգեր
- 1 հունվար 1944 – 19 փետրվար 1944. Գեներալ-մայոր Ռիչարդ Կոլ
- 19 փետրվար 1944 – 25 սեպտեմբեր 1944. Գեներալ-մայոր Վերներ Մարկս
- 25 սեպտեմբեր 1944 – 8 մայիս 1945. Գեներալ-լեյտենանտ Էբերհարդ Դուներտ