Jump to content

1,039/Smoothed Out Slappy Hours

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1,039/Smoothed Out Slappy Hours
Թողարկվածհուլիսի 1, 1991
Ձայնագրվածդեկտեմբերի 29, 1990-հունվարի 2, 1991
Ժանրփոփ-փանկ, փանկ-ռոք, այլընտրանքային ռոք
Տևողություն56:23
Լեզուանգլերեն
ԼեյբլLookout! Records
ՌեժիսորGreen Day

1,039/Smoothed Out Slappy Hours, Green Day պանկ ռոք խմբի ամերիկյան հին երգերի հավաքածու, թողարկված 1991 թվականին։

Հաճախ այս ալբոմը համարվում է խմբի առաջին ալբոմը, բայց դա իրականում այդպես չէ։ Նրանց առաջին ալբոմը 39/Smooth-ն էր, 1,039/Smoothed Out Slappy Hours-ը ներառում է տարբեր երգեր և երկու մինի ալբոմ, որոնք խմբի կողմից թողարկվել են 1980-1990-ական թվականներին (Slappy և 1,000 Hours)։ Այդ երկու ալբոմների անունները միացրել են իրար և ստացել «1,039/Smoothed Out Slappy Hours»։

1,039/Smoothed Out Slappy Hours-ը վերահրատարակվել է 2004 թվականին։ 2010 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում վաճառվել է 1,039/Smoothed Out Slappy Hours-ի 632 000 կրկնօրինակ։

Չնայած նրան, որ այս ալբոմը ի սկզբանե թողարկվել էր Lookout! Records լեյբի կողմից, 2005 թվականի օգոստոսին, Green Day-ը ստացավ իրավունք Lookout! Records-ից չվճարված հոնորարի պատճառով։ Ալբոմը թողարկվել է որպես «Studio Albums 1990-2009»-ի բոքս սեթ։ Եվրոպայում ալբոմը թողարկվել է Epitaph Records-ի կողմից և մինչև օրս շարունակվում է վաճառվել։

Ալբոմի շապիկը նկարել է Rancid խմբից Թիմ Սթրոնգը։

Երաժշտությունների հեղինակ՝ Green Day, բառերի հեղինակ՝ Բիլի Ջո Արմսթրոնգ (բացառությամբ «Knowledge» և «I Was There» երգերի)։

  1. «At the Library» - 2:28
  2. «Don’t Leave Me» - 2:39
  3. «I Was There» - 3:36
  4. «Disappearing Boy» - 2:52
  5. «Green Day» - 3:29
  6. «Going to Pasalacqua» - 3:31
  7. «16» - 3:24
  8. «Road to Acceptance» - 3:36
  9. «Rest» - 3:06
  10. «The Judge’s Daughter» - 2:35
  11. «Paper Lanterns» - 2:25
  12. «Why Do You Want Him?» - 2:33
  13. «409 in Your Coffeemaker» - 2:54
  14. «Knowledge» - 2:20
  15. «1,000 Hours» - 2:26
  16. «Dry Ice» - 3:45
  17. «Only of You» - 2:46
  18. «The One I Want» - 3:01
  19. «I Want to be Alone» - 3:09

Ձայնագրության մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]