Jump to content

.wales

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.wales
պատկերանիշ Խմբագրել Wikidata
GeoTLD Խմբագրել Wikidata
ՍտեղծումՀունիս 2014 Խմբագրել Wikidata
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Խմբագրել Wikidata

.wales Ուելսի երկու աշխարհագրական բարձր մակարդակի դոմեններից մեկն է (մյուսը՝ .cymru):

Առաջարկ և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

wales և .cymru դոմենները ներկայացվել են Nominet UK-ի կողմից 2012 թվականին: Ուելսի երկու բարձր մակարդակի դոմենների վերջնական հաստատումը ICANN-ի կողմից տրվել է 2014 թվականի հունիսին[1]։

2014 թվականին սեպտեմբերի 30-ին Սենեդի նախագահը պաշտոնապես տեղափոխեց Սենեդի կայքերն ու մի շարք այլ կայքեր ".cymru" և ".wales" նոր աշխարհագրական բարձր մակարդակի դոմենների տակ, որոնք հատուկ են Ուելսին[2]։ Wales Online-ը, Daily Post-ը, Ուելսի Ռեգբիի միությունը, Millennium Stadium-ը, Golwg360-ը, Bloc-ը, Gwalia-ն, Atlantic PLC-ն, Orchard-ը և Portmeirion-ը նույնպես փոխել են իրենց դոմենները։ Դրանք հասանելի են դարձել բոլորի համար Սուրբ Դավթի օրը՝ 2015 թվականին։

Նախատեսվել է նոր դոմենների փուլային թողարկում, որի համար ապրանքանիշի տերերը կարող էին սկզբնապես դիմել[3]: Ընդհանուր հասանելիությունը սպասվել է 2015 թվականի գարնանը։ Դոմենների վաղ օգտագործողներից են եղել Ուելսի կառավարությունը և «Only Men Aloud!» տղամարդկանց վոկալ համույթը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «How .cymru and .wales will work - rules and processes published today». nominet.org.uk. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  2. ↑ «First .cymru and .wales websites go live in digital milestone for Wales». Nominet (բրիտանական անգլերեն). 2014-09-30. Վերցված է 2022-02-03-ին.
  3. ↑ «Get Your Domain». ourhomeonline.org.uk. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  4. ↑ «New domain names set to 'sell' Wales to the world». BBC News. 2014 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]