Jump to content

.tel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.tel
պատկերանիշ
Տեսակհովանավորված վերին մակարդակի դոմեն
Ներդրվել է2005
ՕպերատորTelnames Limited
Փյունիկոդtel
Կայքdo.tel

.tel, համացանցային դոմենային անունների համակարգի (DNS) վերին մակարդակի դոմեն է։ Հաստատվել է ICANN-ի կողմից որպես վերին մակարդակի դոմեն և գործում է Telnames ընկերության կողմից[1]։ Դոմենի նպատակն է ապահովել միատարր տարածք ինտերնետային հաղորդակցությունների ծառայությունների համար։

ICANN-ը և Telnic Limited-ը (ներկայում՝ Telnames) 2006 թվականի մայիսի 30-ին ստորագրել են հովանավորվող վերին մակարդակի դոմենի (Sponsored TLD) գրանցամատյանի պայմանագիր՝ .TEL դոմենի գործարկման համար։ Telnic-ը .tel դոմենային անունների հանրային գրանցումները սկսել է ընդունել 2009 թվականի փետրվարի 3-ին։ Մինչ այդ անցկացվել էր փակ «Sunrise» շրջան, երբ միայն ապրանքային նշանների սեփականատերերը կարող էին ապահովել իրենց անվանումների գրանցումը[2]։

.tel դոմենը արագ տարածում գտավ իր գործարկման սկզբնական փուլում։ «Landrush» շրջանից հետո դոմենը հասանելի դարձավ ընդհանուր գրանցման համար 2009 թվականի մարտի 24-ին և առաջին 36 ժամվա ընթացքում գրանցեց ավելի քան 100․000 դոմեն[3]։ Այս խանդավառությունը շարունակվեց և գրանցամատյանն իր 2010 թվականի հունվարի զեկույցում արձանագրում էր արդեն 300․000-ից ավելի գրանցումների մասին[4]։ Սակայն հաջորդ տասնամյակում դոմենի հայտնիությունը նվազեց[5]։

2012 թվականի սկզբին գրանցված դոմենների թիվը հասել էր 256․566-ի[6]։ Իսկ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ այդ թիվը նվազել էր մոտ 145․000 գրանցված դոմենի։

.tel դոմենի սկզբնական գաղափարը ինտերնետում այնպիսի հանրային հաղորդակցության հնարավորություն ստեղծելն էր, որը չէր պահանջում ավանդական դոմեն։ Դոմենի սեփականատերը հատուկ կառավարման վահանակի միջոցով (տրամադրված Telnic-ի կողմից) մուտքագրում էր իր կոնտակտային տվյալները (ինչպես հեռախոսահամարներ, էլ. փոստ և այլն)։ Այս տեղեկությունները պահպանվում էին անմիջապես DNS գրանցումներում[2]։ Երբ որևէ մեկը բրաուզերով այցելում էր .tel հասցե (օրինակ՝ example.tel), նա չէր տեսնում սովորական կայք։ Դոմենը հղում էր կատարում Telnic-ի ստանդարտ էջին, որտեղ ցուցադրվում էին սեփականատիրոջ մուտքագրած կոնտակտային տվյալները։ Բջջային հեռախոսով այցելելիս հնարավոր էր նաև կոնտակտները փոխանցել սարքի հասցեագրքում[2]։

Այնուամենայնիվ, .tel դոմենի սկզբնական նպատակները չեզոքացվեցին սոցիալական մեդիայի, մեսինջերների և կոնտակտային տվյալների ու անձնական կայքերի համար նախատեսված նոր gTLD-ների տարածմամբ՝ հաղթահարելով .tel-ի տեխնիկական սահմանափակումները։ Դրան ի պատասխան՝ գրանցամատյանը փոխեց իր քաղաքականությունը՝ հնարավորություն տալով օգտագործել .tel-ը որպես ընդհանուր նշանակության TLD՝ հանելով տեխնիկական սահմանափակումները։ 2017 թվականի մարտի 13-ից .tel դոմենները աջակցում են ստանդարտ DNS գրանցումներին, ինչի շնորհիվ այն կարող է գործել ինչպես այլ դոմեններ՝ .com կամ .net՝ ներառյալ վեբ հոսթինգը և էլ. փոստը[7]։

.tel դոմենները կարող են գրանցվել ցանկացած անհատի, բիզնեսի կամ կազմակերպության կողմից՝ հավաստագրված գրանցողի միջոցով՝ մեկից տասը տարվա ժամկետով։ Դոմենային անունները պետք է բաղկացած լինեն 1-ից 63 նիշից։ 2017 թվականի մարտի 13-ից գրանցորդներին թույլատրվում է օգտագործել իրենց սեփական name server-ը և հոսթինգը՝ այլևս պարտադիր չլինելով օգտագործել գրանցամատյանի ներկառուցված տեղեկատու ծառայությունը։ Բոլոր գրանցումները ենթակա են .tel գրանցման կանոններին և պետք է համապատասխանեն օգտագործման քաղաքականությանը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Telnic web site». Telnic.org. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 «".tel" Domain Name To Become Available Soon». Broadcast Law Blog. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Model of Excellence Profile – Telnic Limited» (PDF). InfoCommerce Group. 2009. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 24-ին. «Over 100,000 .tel domains were registered within the period of 36 hours of General Availability.»
  4. «TelNic - ICANNWiki». ICANNWiki. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 24-ին. «As of January 2010, 300,000 .tel domains have been registered.»
  5. «.tel - TLD info». Domain Name Stat. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 24-ին. «Registered domains 145,691»
  6. Allemann, Andrew (2012 թ․ մարտի 13). «The state of .tel in 2012». Domain Name Wire. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 24-ին. «At the beginning of 2012 there were 256,566.»
  7. «.TEL Updates on March 13th, 2017». Hexonet. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. «.tel Domain Management Policies». do.tel. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]