.ngo և .ong
| .ngo և .ong | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի դոմեն |
| Ներդրվել է | 2015 թվականի մայիսի 6 |
| Կարգավիճակ | Ակտիվ |
| Registered domains | 8,483 (2023 թվականի մարտի 15){{{refregistereddomains}}} |
| Փաստաթղթեր | Registration policy |
| Փյունիկոդ | ngo |
| Կայք | ongood.ngo |
.ngo և .ong, համացանցում օգտագործվող ընդհանուր վերին մակարդակի դոմեններ (gTLD)՝ Դոմենային անունների համակարգի (DNS) կազմում։ Հովանավորում և կառավարում է Public Interest Registry կազմակերպությունը, իսկ տեխնիկական սպասարկումն իրականացնում է Afilias ընկերությունը[3]։ .ngo դոմենը հապավում է «non-governmental organization» արտահայտությունից («ոչ կառավարական կազմակերպություն»), ինչը արտահայտում է դոմենի նախատեսված կիրառությունը։
2011 թվականի հունիսին ICANN-ը ընդլայնել է Համացանցի անունների համակարգը՝ թույլ տալով նոր վերին մակարդակի դոմենների դիմումների ներկայացումը[4]։ Public Interest Registry (PIR) կազմակերպությունը օգոստոսին հրապարակել է հետաքրքրությունը .ngo դոմենի նկատմամբ և դիմում ներկայացրեց դրա համար 2012 թվականի մայիսին[5]։ Միաժամանակ, PIR-ը դիմում է ներկայացրել նաև .ong վերին մակարդակի դոմենի համար, որը ֆրանսերենում արտահայտում է «organisation non gouvernementale» («ոչ կառավարական կազմակերպություն») և համարժեք տերմիններ ունի շատ այլ ռոմանական լեզուներում, ինչպիսիք են իսպաներենը, պորտուգալերենը, իտալերենը և ռումիներենը[6][7]։
Ի տարբերություն ավելի տարածված .org դոմենի, որը նույնպես կառավարում է Հանրային շահերի գրանցամատյանը, .ngo-ն պահանջումէ գրանցողի ոչ կառավարական կարգավիճակի վավերացում[8]։ Ոչ կառավարական կազմակերպությունները Հանրային շահերի գրանցամատյանին հայտնել են, որ իրենց անհրաժեշտ է փակ դոմեն[9], որը կհաստատի առցանց նվիրատվություններ ընդունող կայքերի օրինականությունը՝ խարդախությունից խուսափելու համար[9][10]։
Սկզբում գրանցողները .ngo կամ .ong դոմենները գնել են միասին, և մեկ գրանցումը վավեր է եղե; երկու դոմենային անունների համար, որոնք ավարտվում էին կամ .ngo-ով, կամ .ong-ով[11]։ Այս քաղաքականությունը մեղմացվել է 2022 թվականի հունիսին, և .ngo և .ong դոմենային անունները այժմ կարող են գնվել միմյանցից անկախ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ nTLD stats. greenSec GmbH.
- ↑ nTLD stats. greenSec GmbH.
- ↑ McCarthy, Kieren (2016 թ․ նոյեմբերի 14). «PIR saves millions in .org rebid» (անգլերեն). The Register. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Kanani, Rahim (2012 թ․ հուլիսի 10). «NGO Domain Name in the Works for Global Nonprofit Community». Forbes. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Cute, Brian (2012 թ․ մայիսի 31). «Ushering in the Dot-NGO Boom: Protecting the Online Interests of Non-Governmental Organizations». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Gruenwald, Juliana (2012 թ․ մայիսի 31). «.BANK, .GLOBAL Could be Coming to Your Browser». National Journal. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «New .ngo and .ong Web Domains Proposed for Nonprofits». The Chronicle of Philanthropy. 2012 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Kanani, Rahim (2012 թ․ հուլիսի 10). «NGO Domain Name in the Works for Global Nonprofit Community». Forbes. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 9,0 9,1 Thi Pham, Lieu (2012 թ․ ապրիլի 11). «Charities hope .ngo domain will end scams». ZDNet. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Flook, Bill (2011 թ․ հոկտեմբերի 7). «Masters of your domain: Web address stampede could benefit D.C. tech firms». Washington Business Journal. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ CREEDON, AINE (2015 թ․ մայիսի 19). «What You Should Know about the New .ong and .ngo Domains» (անգլերեն). NonProfit Quarterly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Domains ending in .ong and .ngo will now be sold separately». Gandi. 2022 թ․ հունիսի 1. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- PIR product page for .ngo and .ong
Ընդհանուր դոմեններ Հովանավորվող դոմեններ Ենթակառուցվածքային դոմեններ Առաջարկվող դոմեններ Ջնջված/չօգտագործվող դոմեններ Պահեստավորված դոմեններ Կեղծ դոմեններ