Jump to content

.int

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.int
Տեսակհովանավորված վերին մակարդակի դոմեն
Ներդրվել է1988
TLD տիպՀովանավորված վերին մակարդակի դոմեն
ՕպերատորICANN
ՕգտագործումՄիջկառավարական կազմակերպություններ և ՄԱԿ դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ
Գրանցման սահմանափակումներԴիմումները ստուգվում են համապատասխանության համար
ԿառուցվածքԵրկրորդ մակարդակի գրանցումները թույլատրվում են
Փյունիկոդint
ԿայքIANA .int page

.int, հովանավորվող վերին մակարդակի դոմեն (sTLD) համացանցի դոմենային անունների համակարգում: Անվանումը ծագում է international բառից, որը բնութագրում է դրա օգտագործումը միջազգային կազմակերպությունների և պայմանագրերի հետ կապված նպատակների համար[1]։ Այս դոմենն առաջին անգամ օգտագործել է ՆԱՏՕ-ն, որին նախկինում շնորհվել է .nato վերին մակարդակի դոմենը:

Համացանցի համարների նշանակման մարմնի (IANA) քաղաքականության համաձայն, որը հիմնված է RFC 1591-ի վրա, sTLD int-ը նախատեսված է միջազգային պայմանագրերի վրա հիմնված կազմակերպությունների, Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների և ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների համար[2]։ int-ը համարվում է բոլոր TLD-ների մեջ ամենախիստ կիրառման քաղաքականությունն ունեցողը, քանի որ դա ենթադրում է, որ տիրապետողը միջազգային իրավունքի սուբյեկտ է: Այդ պատճառով, դիմումի ընթացակարգը պահանջում է, որ դիմորդը ապացույցներ ներկայացնի, որ այն իսկապես պայմանագրային է՝ տրամադրելով Միավորված ազգերի կազմակերպության պայմանագրային գրանցման համարը և որ այն ունի անկախ իրավական կարգավիճակ: Նախկինում այն բաց է եղե; նաև համացանցային ենթակառուցվածքային ծառայությունների համար. սակայն այս ծառայությունները հետագայում պարտավորվել են գրանցվել .arpa դոմենում։

Պատվիրակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

eu.int ենթադոմենն օգտագործում են Եվրամիությանը կից հաստատությունները։ Սակայն վերոնշյալ հաստատությունների դոմենային անունները 2006 թվականի մայիսի 9-ին (Եվրոպայի օրը) փոխվել են eu TLD-ի։ Բոլոր նախկին eu.int հասցեները շարունակել են հասանելի լինել առնվազն մեկ տարվա անցումային ժամանակահատվածում[3]։ 2017 թվականի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկը շարունակում է օգտագործել ecb.int-ը՝ ecb.eu և ecb.europa.eu կայքերից բացի, իսկ .int դոմենը երբեմն օգտագործվում է էլեկտրոնային փոստի հասցեների համար[4]։

Ստոկհոլմի կոնվենցիայի (POPS) «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիայի (POPS) նախնական դիմումը մերժվեց int անվան տակ դոմենային անվանման համար՝ այն հիմքով, որ կոնվենցիան հստակորեն չէր ստեղծում միջազգային իրավունքի սուբյեկտ։[5]

Այնուամենայնիվ, POPS-ը դիմել է IANA Reconsideration Committee-ին և ստացել է իր դոմենը (pops.int) այն հիմքով, որ այլ կոնվենցիաներ, որոնք չունեին նման հստակ ձևակերպում, այնուամենայնիվ գրանցում էին ստացել։

IANA-ն տրամադրել է դոմենը այն բանից հետո, երբ կոմիտեն հաստատել է, որ

  1. կազմակերպությունը ստեղծված է այնպիսի պայմանագրով, որը շատ հավանական է, որ կմտնի ուժի մեջ, և
  2. չնայած իրավական գործունեության պատմության բացակայությանը, այն բավարարում է «անկախ միջազգային իրավաբանական անձի» պահանջին։

Այս տրամադրումը ենթակա է եղել այն պայմանին, որ համապատասխանության կարգավիճակը պետք է նորացվի, եթե պայմանագիրը չմտնի ուժի մեջ գրանցումից չորս տարվա ընթացքում[6]։

Բացի այդ, int դոմենը պատմականորեն օգտագործվել է նաև ինտերնետային ենթակառուցվածքային տվյալների բազաների համար: Arpa-ն նախատեսված է եղել տեղափոխել int տիրույթ, սակայն 2000 թվականին Ինտերնետային ճարտարապետության խորհուրդը խորհուրդ է տվել, որ int-ին նոր ենթակառուցվածքային տվյալների բազաներ չավելացվեն և arpa-ն պահպանի իր գործառույթը[7]։ Int- ի միակ մնացած տեխնիկական դերը ip6.int գոտում IPv6 հասցեների հակադարձ թարգմանությունն էր: Այս գոտին պաշտոնապես հանվել է 2006 թվականի հունիսի 6-ին՝ ip6.arpa-ի օգտին, որը նույնպես կառավարվում էր IANA-ի կողմից:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «INT Zone Management». IANA. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  2. «INT Policy & Procedures». IANA. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  3. «European Commission - PRESS RELEASES - Press release - European institutions' new Web identity to celebrate Europe Day, 9 May». europa.eu.
  4. «Press release». ECB. 2012 թ․ մարտի 23. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Reconsideration Request 02-1». ICANN. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  6. «Reconsideration Request 02-1: Recommendation of the Committee». ICANN. 2002 թ․ հունիսի 25. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  7. John Klensin (2000 թ․ մայիս). «IAB Statement on Infrastructure Domain and Subdomains». Internet Architecture Board. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]