.gal
Արտաքին տեսք
| .gal | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի դոմեն և GeoTLD? |
| Ներդրվել է | 2014 |
| Փյունիկոդ | gal |
| Կայք | dominio.gal(գրենլ.) |
.gal, դոմեն, որը նախատեսված է շեշտելու համար գալիսիացիներին, գալիսիական լեզուն և գալիսիական մշակույթը։ Այն հաստատվել է 2013 թվականի հունիսի 14-ին՝ ICANN-ի կողմից, իսկ առաջին 93 դոմենները գործարկվել են 2014 թվականի հուլիսի 25-ին՝ մի օր, որը ընտրվել էր Գալիսիայի Ազգային օրվա կապակցությամբ՝ ընդգծելու դրա մշակութային առանձնահատկությունը։[1]
Նախաձեռնությանն աջակցել է ավելի քան 13․700 մարդ և 110 հաստատություններ Գալիսիայում, այդ թվում՝ մշակութային կարևոր կառույցներ, ինչպես օրինակ՝ Գալիսիական թագավորական ակադեմիան, Գալիսիական մշակույթի խորհուրդը և երեք գլիցիական համալսարանները։ PuntoGal ասոցիացիան պարտավորվել է ստեղծել հիմնադրամ, որպեսզի ստացված եկամուտներն ուղղեն նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գալիսիական լեզուն և մշակույթը խթանող ծրագրերին[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Presentación da aprobación do .gal, o dominio para a lingua e a cultura galega (Galician)». 2013 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «About us | Dominio .GAL». dominio.gal. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Asociación PuntoGal
- Dominio .gal, the first domain, which became operational on May 16, 2014
- The news on Sermos Galiza