.bq
| .bq | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն և չհաստատված բարձր մակարդակի դոմեն |
| Երկիր | |
| Տարածք | Կարիբյան Նիդերլանդներ |
| Ներդրվել է | 2010 |
| Փյունիկոդ | bq |
.bq, Նիդերլանդական Անտիլների կազմի մեջ մտնող Բոնայրե, Սաբա և Սինտ Էստատիուս կղզիների համար նախատեսված, բայց չկիրառված վերին մակարդակի ազգային դոմեն[1]: Հաստատվել է 2010 թվականի դեկտեմբերի 15-ին[2]: Դրան նախորդել էր Նիդերլանդական Անտիլների ինքնավարության լուծարումը և Բոնայրեին, Սաբային ու Սինտ Էստատիուսին Նիդերլանդների Թագավորության հատուկ մունիցիպալիտետի կարգավիճակի շնորհումը (2010 թվականի հոկտեմբերի 1-ին): Վերին մակարդակի այդ դոմենի կիրառումը 2015 թվականի հուլիսից վերադիտարկվել է, այդ նպատակով իրականացվել է տնտեսական գնահատում[3]։ Ընտրվել է BQ-ն, քանի որ այլ հնարավոր կոդեր արդեն հատկացված էին։ Ներկայումս այդ երեք մունիցիպալիտետն էլ կիրառում են Նիդերլանդական Անտիլների վերին մակարդակի ազգային դոմենը (.an) և Նիդերլանդների Թագավորության վերին մակարդակի ազգային դոմենը (.nl):
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Delegation Record for .BQ» (անգլերեն). IANA. 2010 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ ISO 3166-1 Newsletter VI-8 (2010-12-15): Code elements for Bonaire, Saint Eustatius and Saba, Curaçao and Sint Maarten (Dutch part), update of other territories and minor corrections Արխիվացված 2016-09-10 Wayback Machine. 2010-12-15.
- ↑ «Internetextensie .AN per 31 juli definitief uit de lucht». versgeperst.com. 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015-09-08-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.bq» հոդվածին։ |