Jump to content

.asia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.asia
Տեսակհովանավորված վերին մակարդակի դոմեն
Ներդրվել է2007 թվական
TLD տիպՀովանավորված վերին մակարդակի դոմեն
Կարգավիճակակտիվ
ՕպերատորDotAsia Organisation Ltd.
ՕգտագործումԱսիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային դոմենի ընդլայնում
ՓաստաթղթերԱռաջարկ ICANN-ին
Փյունիկոդasia
Կայքdot.asia(անգլ.)

.asia, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար համացանցում պաշտոնապես նշանակված տարածաշրջանային դոմեն: Այն հովանավորվող ընդհանուր վերին մակարդակի դոմեն է (sTLD), շահագործում է DotAsia Organisation Ltd.-ը: Դոմենը բաց է այն ընկերությունների, անհատների և կազմակերպությունների համար, որոնք կապ ունեն տարածաշրջանի հետ: .asia դոմենը կարող են օգտագործել միջազգային և ասիական բիզնեսների, տարածաշրջանային կոնֆերանսների և սիմպոզիումների համար, ինչպես նաև կարող են օգտարգոծել ասիացի արվեստագետները և այլ հատնի մարդիկ:

.asia դոմենը հանրությանը ներկայացվել է 2007 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2008 թվականի մարտի 12-ը Sunrise և Landrush բազմափուլ գործընթացներով համապարփակ մեկնարկի միջոցով։ Այն հասանելի է դարձել «առաջինը եկավ, առաջինը ստացավ» սկզբունքով 2008 թվականի մարտի 26-ին[1]։ 2013 թվականին արդեն գրանցված է եղել ավելի քան 455,000 .asia դոմեն՝ ընդգրկելով 155 երկիր[2]։

Գործարկում և արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

.asia-ն ստեղծել է իր առաջին Pioneer Domains Program-ը 2007 թվականի հուլիսի 20-ին՝ իր Sunrise գործարկման մեկնարկից ավելի քան երկու ամիս առաջ։ Այս ծրագիրը բիզնեսներին և անհատներին հնարավորություն է տվել ձեռք բերել և զարգացնել ցանկացած .asia դոմեն՝ նախքան վերին մակարդակի դոմենի լայն հանրային գրանցման մեկնարկը։ Դիմորդներից պահանջվել է ներկայացնել կարճ բիզնես-պլան իրենց ընտրած դոմենի համար և կատարել 10,000 ԱՄՆ դոլարի մարքեթինգային ավանդ։ Ամբողջ ավանդը վերադարձվել է այն դիմորդներին, ովքեր ապացուցել են, որ գումարը ծախսվել է իրենց .asia կայքի մարքեթինգային առաջխաղացման նպատակով[3]։

Pioneer Domains Program-ը դարձել է առաջին դեպքը, երբ դոմենների գրանցամատյանը հնարավորություն է տվել ձեռք բերել դոմեններ՝ հիմնվելով ներկայացված առաջարկների որակի վրա՝ անկախ ընտրված դոմենային անվանումից[4]։ Նմանատիպ ծրագրեր (հաճախ կոչվում են «Founders Program» կամ «RFP process») հետագայում իրականացվել են նաև այլ դոմենների գործարկման ընթացքում։

Համայնք և իրավասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

.asia վերին մակարդակի դոմենի օպերատոր DotAsia Organisation-ը ղեկավարում են տարածաշրջանի երկրի կոդով վերին մակարդակի դոմենների (ccTLD) կառավարման մարմինները, ներառյալ .CN ( Չինաստան), .IR (Իրան), .JP (Ճապոնիա), .KR (Հարավային Կորեա), .PH (Ֆիլիպիններ), .SG (Սինգապուր) և համաասիական համացանցի/տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված խմբերը, ինչպիսիք են APTLD-ն և APNIC-ը։

.asia վերին մակարդակի դոմենը նպատակ ունի ծառայել ամբողջ աշխարհի ասիական համայնքներին, ինչպես նշված է նրանց պաշտոնական կայքում․

.asia-ն բաց է աշխարհի ցանկացած անհատի, բիզնեսի և կազմակերպության համար և արագորեն դառնում է ասիացի անհատների, միջազգային ապրանքանիշերի և Ասիա-խաղաղօվկիանոսյան շուկաներում տեղական նախաձեռնությունների նախընտրելի վեբ հասցեն: Տարածաշրջանից դուրս, .asia-ն գրավիչ է ամբողջ աշխարհում ասիական համայնքների համար, այդ թվում՝ ասիական ծագմամբ ամերիկացիների, չինական թաղամասերի, կորեական քաղաքների, Փոքր Հնդկաստանի և այլնի համար:

Գրանցամատյանը որպես իր իրավասության շրջանակի հիմք ընդունել է ICANN-ի Ասիա / Ավստրալիա / Խաղաղօվկիանոսյան (AP) տարածաշրջանի համար սահմանված սահմանները[5]։ Յուրաքանչյուր .asia դոմեն պետք է կապված լինի կանոնադրության իրավասության միացման հետ՝ իրավասու լինելու և .ASIA դոմենը Ասիա / Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ կապված լինելու ապացույցը ցույց տալու համար։ Քանի որ գրանցման չափանիշները հիմնված չեն հասցեի վրա, դոմեն գրանցողը պարտադիր չէ, որ ապրի Ասիայում։ Այս կերպ, տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ կարողացել են գրանցել .asia դոմեններ ընտրելով լիազորված գործակալ (երբեմն տրամադրվում է գրանցողի կամ գործակալի կողմից):

Pool.com-ին, որը .Asia Sunrise-ի և Landrush-ի համար բացառիկ աճուրդային ծառայություններ մատուցող ընկերություն է, առաջադրվել են ներքին թրեյդինգի և շահերի բախման մեղադրանքներ: «DotAsia.com-ի դավադրությունը» նկարագրում է, որ Pool.com-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Շրայերը մեղադրվում է մի շարք .asia պրեմիում դոմենային անուններ անարդար առավելությամբ ձեռք բերելու մեջ՝ մի շարք կորպորացիաների միջոցով, որոնց հետ նա, ըստ երևույթին, կապեր ունի: Պարոն Շրայերը նշում է, որ ինքը «որևէ սեփականության իրավունք չունի» ներգրավված կորպորացիաներում[6]։ 2008 թվականի մայիսի 15-ի դրությամբ պարզ չէ, թե արդյոք պարոն Շրայերը վերահսկողություն ունի վիճելի դոմենների նկատմամբ, և արդյոք դա կխախտի DotAsia պայմանագիրը կամ որևէ օրենք այն երկրների համար, որոնց վրա տարածվում է TLD-ն:

.asia-ն արձագանքել է՝ հրապարակելով Հատուկ Խորհրդատվություն, որտեղ հստակեցվել են արդեն գործող կանոնները՝ շահերի բախման և աճուրդային մանիպուլյացիաների խնդիրների լուծման համար։ Այն նաև նշում է, որ չկան ապացույցներ, որոնք ցույց տան, որ որևէ մասնակից առավելություն կամ թերություն է ստացել իր Pool.com-ի հետ ունեցած կամ չունեցած հարաբերության պատճառով[7]։

Խնդրահարույց դոմեններից են՝ porn.asia, dating.asia, insurance.asia, lotto.asia, stocks.asia, auction.asia, beer.asia, fitness.asia, girls.asia և wine.asia։

Սակայն, ըստ .ASIA whois ծառայության, այս բոլոր դոմենները շնորհվել են Sunrise ժամանակահատվածում, ինչը նշանակում է, որ նրանց դիմումները ներկայացվել են նախնական իրավունքի պահանջով (գրանցված ապրանքանիշ, որը նույնական է դոմենի անվանը): Այս պահանջները պետք է հաստատվեին .ASIA վավերացման գործընկերի կողմից (կային երկուսը, այդ թվում՝ Deloitte Touche-ը), և եթե ստացվել էին մի քանի դիմումներ, դոմենները պետք է աճուրդի դրվեին: Աճուրդի իրական ժամանակացույցը ցույց է տալիս, որ այս դոմենները չեն գնացել աճուրդի, որից կարելի է եզրակացնել, որ տվյալ դոմենների համար եղել է միայն մեկ հաստատված դիմում:

«Dot Asia Organization Ltd.»-ի միջև «.BOX» և «.SPA» վերին մակարդակի դոմենների վերաբերյալ շարունակական վեճեր են ընթանում, որոնցում ներգրավված են նրանց խորհրդի անդամները[8]։

Միջազգայինացված դոմենային անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

.asia-ն 2011 թվականի մայիսի 11-ից մինչև հոկտեմբերի 11-ը մեկնարկել է չինական, ճապոնական և կորեական միջազգայնացված դոմենային անունների (IDN) գրանցումները (օրինակ՝ "交易.asia", "ビデオ.asia", "게임.asia"): Sunrise և Landrush-ի մեկնարկի ընթացքում հայտ է ներկայացվել ավելի քան 10,000 դոմենի համար[9]։ Չինական, ճապոնական և կորեական .asia IDN դոմենների վաճառքը սկսվել է «առաջինը եկավ, առաջինը սպասարկվեց» սկզբունքով 2012 թվականի հունիսի 21-ին: .asia-ն նախատեսում է ավելի ուշ մեկնարկել այլ ասիական լեզվով IDN .asia դոմեններ:

DotAsia կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

DotAsia կազմակերպությունը, որը .asia դոմենի գրանցման օպերատորն է, ոչ առևտրային, անդամակցության վրա հիմնված կազմակերպություն է, որի առաքելությունն է խթանել համացանցի զարգացումը և կիրառումը Ասիայում: DotAsia-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Հոնկոնգում և ձևավորվել է որպես տարածաշրջանի ազգային/պաշտոնական բարձր մակարդակի դոմենային իշխանությունների (օրինակ՝ «.cn» Չինաստանում, «.jp» Ճապոնիայում, «.in» Հնդկաստանում, «.sg» Սինգապուրում և այլն) և տարածաշրջանային ինտերնետային կազմակերպությունների (օրինակ՝ APNIC, APTLD, APIA և այլն) բաց անդամակցության կոնսորցիում:

«.Asia»-ի մեկնարկից ի վեր DotAsia-ն միջոցներ է հատկացրել և աջակցել Ասիայում տարբեր սոցիալ-տեխնոլոգիական զարգացման համայնքային նախագծերին[10]։ Այս նախագծերը ներառում են, OLPC, տեղեկատվական հասարակության նորարարությունների հիմնադրամը, երիտասարդական կամավորական ծրագրը։

DotAsia Organisation-ը՝ համագործակցելով HN Group-ի հետ Մակաոյում, նաև տրամադրում է իր փորձը և գիտելիքները՝ աջակցելու Մակաոյի կառավարությանն .MO երկրի կոդով վերին մակարդակի դոմենի (ccTLD) կառավարմանը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «.asia became available on a first-come-first-served registration basis on March 26, 2008». dot.asia.
  2. «In 2013, there are more than 455,000 .Asia domains registered». 5years.asia.
  3. «The full deposit was returned to successful applicants against proof of marketing attributed to the promotion of the built out .Asia website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «The Pioneer Domains Program marks the first time ever a domain registry is opening its doors for domains based on the quality of proposals received for any domain name of choice». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. The registry has adopted the boundaries as defined by ICANN for the Asia / Australia / Pacific (AP) region
  6. Strong, Adam (2008 թ․ մայիսի 13). «Asia and Pool.com Come Under Fire». Domain Name News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Special Advisory on Allegations About DotAsia (and Pool.com)
  8. Angry investor sues for 30% of new .spa gTLD
  9. .Asia Landrush Launch
  10. Community projects around Asia
  11. HN Group and DotAsia Organisation supporting Macau government in operating .MO registry