Jump to content

.ไทย

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.ไทย
Տեսակմիջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Թաիլանդ
Ներդրվել է2010
Փյունիկոդxn--o3cw4h

.ไทย, Թաիլանդի վերին մակարդակի ազգային երկրորդ դոմենը։

2010 թվականին Թաիլանդի համար գրանցվել և գործարկվել է տեղական լեզվով դոմենային անունների համար նախատեսված նոր վերին մակարդակի դոմեն։ Առաջինը .th դոմենն է[1]։ 2021 թվականի դրությամբ այս դոմենով ակտիվ էր ավելի քան 30․000 կայք[2]:

.ไทย վերին մակարդակի դոմենը (ccTLD) ստեղծվել է՝ թույլ տալու, որ Թաիլանդի համացանցի տարածքում օգտագործվեն ազգային՝ թայերենի այբուբենով դոմենային անուններ։ Դոմենի կառավարումն իրականացնում է Thai Network Information Center Foundation (THNIC) կազմակերպությունը։ Դոմենի փյունիկոդ տարբերակը ներկայացվում է որպես xn--o3cw4h[3]։

.ไทย դոմենը նախատեսված է այն կազմակերպությունների և անհատների համար, որոնք իրենց կայքերում կամ էլեկտրոնային հասցեներում ցանկանում են օգտագործել թայերեն անվանումներ՝ ապահովելով տեղայնացված, մշակութային առումով համապատասխան ներկայություն[4]։

.ไทย դոմենի հաստատման գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ Թաիլանդը ներկայացրել է իր դիմումը ICANN-ին՝ IDN ccTLD ծրագրի շրջանակում։ Դիմումը քննության է ընդունվել 2009 թվականին, իսկ դոմենի ներկայացումը ICANN-ը պաշտոնապես դիտարկել է 2010 թվականի ապրիլի 19-ից[5]։

Դոմենի պատվիրակումը (մատակարարների և տեխնիկական կառույցների նշանակումը) ավարտվել է 2010 թվականի օգոստոսի 19-ին, երբ .ไทย դոմենը ներառվել է արմատական գոտում և դարձել է լիարժեք աշխատող TLD[6]։

Տեխնիկական աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենի տեխնիկական սպասարկումն իրականացվում է Թաիանդում գործող սերվերների միջոցով[3]։

THNIC-ի պաշտոնական տվյալներով՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված է եղել 30․311 .ไทย դոմենային անուն[2]։

Երկրորդ մակարդակի դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի երկրորդ մակարդակի 7 դոմեն՝

Անգլերենով անունների համար Թայերենով անունների համար[7] Նպատակ
.ac.th .ศึกษา.ไทย Կրթություն
.co.th .ธุรกิจ.ไทย Առևտուր
.go.th .รัฐบาล.ไทย Կառավարություն
.mi.th .ทหาร.ไทย Ռազմական կայքեր
.or.th .องค์กร.ไทย Ոչ առևտրային կազմակերպություններ
.net.th .เน็ต.ไทย Ինտերնետ մատակարարներ
.in.th .ไทย Անհատական ընկերություններ և կազմակերպություններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «site:.ไทย - Поиск в Google». www.google.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-09-26-ին. Վերցված է 2021-02-24-ին.
  2. 2,0 2,1 Administrator (2022-01-19). «'Dot Thai' domain name registrations rise by 68%». THNIC Foundation (թայերեն). Վերցված է 2025-11-28-ին.
  3. 3,0 3,1 «.ไทย Domain Delegation Data». www.iana.org. Վերցված է 2025-11-28-ին.
  4. «.ไทย - Thai-language country code domain - NameBeta». namebeta.com. Վերցված է 2025-11-28-ին.
  5. «.ไทย». icannwiki (անգլերեն). Վերցված է 2025-11-28-ին.
  6. «Delegation of the .ไทย ("Thai") domain representing Thailand in Thai to Thai Network Information Center Foundation». www.iana.org. Վերցված է 2025-11-28-ին.
  7. «"ดอทไทย" โดเมนเลือดไทย กรรมสิทธิ์เฉพาะคนไทย» "ดอทไทย" โดเมนเลือดไทย กรรมสิทธิ์เฉพาะคนไทย. Thai Rath (թայերեն). 2011-01-18. Արխիվացված է օրիգինալից 2018-10-01-ին. Վերցված է 2021-02-24-ին.