Պորտալ:Բասկետբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Բասկետբոլ Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



Ընտրված հոդված

«Լոս Անջելես Լեյքերս» (անգլերեն՝ Los Angeles Lakers), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Համարվում է լիգայի պատմության ամենահաջող ակումբներից մեկը։

Ակումբի հիմնադրումը տեղի է ունեցել 1947 թվականին, երբ Բասկետբոլի ազգային լիգայից (NBL) ձեռք է բերվում «Դետրոյթ Ջեմզ» կոչվող լուծարված ակումբը։ Նոր թիմն սկսում է ներկայացնել Մինեապոլիս քաղաքը (Մինեսոտա նահանգ)՝ կրելով «Մինեապոլիս Լեյքերս» անվանումը՝ ի պատիվ Մինեսոտա նահանգի «10 000 լճերի երկիր» ("Land of 10,000 Lakes") մականվանը։ Սկզբնապես հանդես գալով Բասկետբոլի ազգային լիգայում, «Լեյքերսը» 1948 թվականին նվաճում է NBL չեմպիոնական տիտղոսը, այնուհետև տեղափոխվում Ամերիկյան բասկետբոլային ասոցիացիա (BAA)՝ հաղթելով ևս հինգ չեմպիոնական տիտղոս։ 1950-ական թվականներին ակումբը թևակոխում է ֆինանսական ձախողումների ժամանակաշրջան, և 1960-61 մրցաշրջանին ընդառաջ որոշում է կայացվում այն տեղափոխել Լոս Անջելես։

Բասկետբոլի փառքի սրահի ապագա անդամներ Էլջին Բեյլորի և Ջերի Ուեսթի առաջնորդությամբ «Լեյքերսը» 1960-ականներին վեց անգամ կարողանում է դուրս գալ NBA-ի գերեզրափակիչ, սակայն ամեն անգամ պարտվում է Արևելյան կոնֆերենցիան ներկայացնող «Բոստոն Սելտիքսին»։ 1968 թվականին թիմի կազմը համալրում է լեգենդար կենտրոնական Ուիլթ Չեմբեռլենը, ում առաջնորդությամբ «Լեյքերսը» 1972 թվականին նվաճում է թվով վեցերորդ (ինչպես նաև առաջինը Լոս Անջելես տեղափոխվելուց ի վեր) չեմպիոնական տիտղոսը։ Ուեսթի և Չեմբեռլենի մարզական կարիերաների ավարտից հետո, «Լեյքերսը» ձեռք է բերում Քարիմ Աբդուլ-Ջաբարին։ 1980-ականներին թիմի ավագի դերն է ստանձնում խաղարկող Մեջիք Ջոնսոնը, ում շնորհիվ ակումբը նվաճում է NBA-ի ևս 5 չեմպիոնական գավաթ։ Չեմպիոնական հաղթարշավում մեծ դերակատարում է ունենում նաև մարզիչ Փեթ Ռայլին։ 1996 թվականին «Լեյքերսի» կազմն են համալրում Շաքիլ Օ'Նիլը և Կոբի Բրայանտը։ Օ'Նիլի, Բրայանտի և մարզիչ Ֆիլ Ջեքսոնի առաջնորդությամբ ակումբը երեք տարի անընդմեջ նվաճում է NBA-ի առաջնությունը՝ 2000, 2001 և 2002 թվականներին։ Պարտվելով 2004 և 2008 թվականների գերեզրափակիչներում, «Լեյքերսը» կարողանում է հաղթանակած դուրս գալ 2009 և 2010 թվականներին՝ նվաճելով 16-րդ ու թերևս վերջին չեմպիոնական տիտղոսը։

Տան հանդիպումները «Լեյքերսն» անցկացնում է «Ստեյփլս սենթր» մարզապալատում։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Ուորդել Ստեֆեն Քարի II (անգլ.՝ Wardell Stephen Curry II, ծնվ.՝ մարտի 14, 1988թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։

Համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացրել է Դեյվիդսոնի քոլեջը (2006–2009)։ 2008-09 մրցաշրջանում եղել է ամենաբարձր միջին միավորներ ունեցող համալսարանային բասկետբոլիստը (28,6 մ/խ ցուցանիշով)։

Ընտրվել է 2009 թվականի NBA դրաֆթի 7-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։ < 2012–13 մրցաշրջանում ռեկորդ է սահամանել՝ մեկ մրցաշրջանում իրացրած առավելագույն 3-միավորանոց նետումների կատեգորիայում (272)։ Խաղընկեր Քլեյ Թոմսոնի հետ ռեկորդ է սահմանել նաև մրցաշրջանի ընթացքում կատարած կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։ Թոմսոն-Քարի խաղազույգն այժմ կրում է «Սփլեշ բրադըրս» ("Splash Brothers") մականունը։ 2014-15 մրցաշրջանում գերազանցել է իր իսկ սահմանած 272 երեքմիավորանոց նետումների ռեկորդը՝ այն հասցնելով 286-ի։ Խաղաշրջանի ավարտից հետո արժանացել է ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը, այնուհետև NBA-ի գերեզրափակչում պարտության մատնելով Լեբրոն Ջեյմսի «Կլիվլենդ Կավալիերսին», նվաճել NBA-ի գավաթը։ (մանրամասն...)

Խմբագրել

Բասկետբոլային դաշտ

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք

  • Բասկետբոլը ստեղծվել է 1891թ.-ին՝ Սպրինգֆիլդի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից:
  • Բասկետբոլն առաջին անգամ որպես օլիմպիական սպորտաձև ընդգրկվել է 1936թ.-ին՝ Բեռլինի 11-րդ ամառային օլիմպիական խաղերում:
  • «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդ Ուիլթ Չեմբեռլենը (պատկերված) միակն է պրոֆեսիոնալ բասկետբոլի պատմության մեջ, ով 1 խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (1962թ.)
  • Հայազգի բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբի կազմում բազմակի անգամ դարձել է ԽՍՀՄ Չեմպիոն:
  • Սկզբում որպես բասկետբոլային զամբյուղ օգտագործվել են դեղձ հավաքելու համար նախատեսված կողովներ:
  • NBA-ում 20 խաղաշրջան անցկացրած Քարիմ Աբդուլ Ջաբբարին է պատկանում կարիերայի ընթացքում ամենաշատ միավորներ կուտակելու ռեկորդը (ընդհանուր՝ 38387 միավոր):
Խմբագրել

Ընտրված ֆայլ

Լիտվացի նախկին բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը վարպետության դասեր է անցկացնում հայ երեխաների հետ (Երևան, 2014)
Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ Վիքիբառարան
Վիքիդարան Վիքիքաղվածք
Խմբագրել

Նոր հոդվածներ

Ավելացրեք այստեղ Բասկետբոլի մասին ձեր գրած նոր հոդվածը՝







Խմբագրել

Բարելավված հոդվածներ

Խմբագրել


Եղբայրական պորտալներ

Բիաթլոն Հեծանվասպորտ Ֆուտբոլ Բասկետբոլ Սնուկեր Թենիս Ֆորմուլա-1 Հոկեյ Շախմատ
Խմբագրել