Երկնաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնաքեր

Երկնաքերներ (անգլ.՝ Skyscraper), բազմահարկ, բարձրաբերձ, աշտարակային տիպի շենքերի անվանումը։ 19-րդ դարի 80-ական թվականներին քաղաքների բուռն աճը, հետևաբար և հողատարածությունների զգալի թանկացումը խթան հանդիսացան հարկաշատ շենքերի կառուցմանը։ Մի քանի տասնյակ հարկանի, հարյուրավոր մետր բարձրությամբ (Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերը Նյու Յորքում, 102 հարկ, 380 մ, 1930—1931) շենքերի կառուցումը հնարավոր դարձավ պողպատե և երկաթբետոնե հիմնակմախքի կիրառման և առհասարակ ինժեներական սարքավորումների (մասնավորապես վերելակի) կատարելագործման շնորհիվ։ Առաջին երկնաքերները կանգնեցվել են ԱՄՆ-ում («Մենհեթն» ապահովագրական ընկերության շենքը, ավարտված 1894 թվականին, 106 մ, Ֆ․ Կիմբել և Թոմպսոն, ինժեներ՝ Չարլզ Բրաուն, «Վուլվորտ» ֆիրմայի երկնաքերը, 231, 2 մ, 1910— 1913, ճարտարապետ Կասս Ջիլբերտ և այլն), այնուհետն՝ աշխարհի շատ երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 614