Ֆրից Ուլման
Ֆրից Ուլման Fritz Ullmann | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1875[1][2] Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մարտի 17, 1939[1][2] (63 տարեկան) Ժնև, Շվեյցարիա[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Բեռլինի տեխնիկական համալսարան |
Ալմա մատեր | Ժնևի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Գիտական ղեկավար | Carl Gräbe? |
Ամուսին(ներ) | Irma Goldberg? |

Ֆրից Ուլման (Fritz Ullmann, հուլիսի 2, 1875[1][2], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - մարտի 17, 1939[1][2], Ժնև, Շվեյցարիա[3]), շվեյցարացի քիմիկոս։ Կրթությունն ստացել է Լոզանում, աշխատել է Ժնևի և Բեռլինի համալսարաններում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են օրգանական քիմիայի բնագավառին։ Հայտնաբերել է (1896) արիլհալոգենիդները, պղնձի փոշու առկայությամբ տաքացնելու (100-360 °C) միջոցով բազմամիջուկ արոմատիկ միացությունների ստացման եղանակը, որն ի պատիվ նրա կոչվում է Ուլմանի ռեակցիա։
Եղանակը կիրառվում է ներկանյութերի արտադրության համար։ Ուլանը խմբագրել և մասամբ գրել է «Տեխնիկական քիմիայի հանրագիտարան» (հ․ 1-12, 1915-1923, վերահրատարակվել է «Ullmanns Encyklopadie der technischen Chemie» վերնագրով, 3 հրտ․, հ․ 1-19, 1951-1970)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #130387991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |