Ֆրից Շտեռն
Ֆրից Շտեռն գերմ.՝ Fritz Stern | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | փետրվարի 2, 1926[1][2][3][…] Breslau, Լեհաստան[4] |
| Մահացել է | մայիսի 18, 2016[5][6][1][…] (90 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պատմաբան, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան, Ենայի համալսարան, Կոռնելի համալսարան և Բեռլինի ազատ համալսարան |
| Գործունեության ոլորտ | պատմագրություն և պատմություն[7] |
| Անդամակցություն | BBAW?, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
| Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8], գերմաներեն[7] և ֆրանսերեն[7] |
| Ազդվել է | Lionel Trilling? |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Elisabeth Sifton? |
| Հայր | Rudolf Stern? |
| Մայր | Catherine Stern? |
Ֆրից Շտեռն (գերմ.՝ Fritz Richard Stern; փետրվարի 2, 1926[1][2][3][…], Breslau, Լեհաստան[4] - մայիսի 18, 2016[5][6][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանահրեական ծագմամբ ամերիկացի պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրից Շտեռնի հայրը եղել է բժիշկ, Առաջին համաշխարհային պատերազմի վետերան։ Մայրը եղել է ուսուցչուհի, դասագրքերի հեղինակ, դպրոցական կրթության բարեփոխիչ։ 19-րդ դարի վերջին ընտանիքը հուդայականությունից հրաժարվել և լյութերականություն է ընդունել։ Ֆրիցը կնքվել և անվանվել է պապի անունով, ով հայտնի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրից Հաբերն էր։ Նա նույնպես ժամանակին ընդունել է լյութերականություն։ 1938 թվականին ընտանիքը, փախչելով նացիստներից, տեղափոխվել է ԱՄՆ և հիմնվել Նյու Յորքում։ Ֆրից Շտերնը ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1953- 1997 թվականներին դասավանդել այնտեղ։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրից Շտերնի գիտական հետաքրքրությունների կենտրոնում են գերմանացիների և հրեաների հարաբերությունները 19-20-րդ դարերում՝ գերմանական նացիոնալիզմի վերելքի, հակասեմականության, քսենոֆոբիայի, «հատուկ ճանապարհի» գաղափարախոսության, նացիզմի ձևավորման և զարգացման, Հոլոքոստի սկսման և ծավալման շրջանակներում։ Նրա բոլոր աշխատությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մշակութային հուսահատության քաղաքականությունը։ Աշխատանք գերմանական գաղափարախոսության վերելքի մասին (1963)
- Պատմության տարբերակումները. Վոլտերից մինչ մեր օրերը (1970)
- Ոսկի և երկաթ. Բիսմարկը, Բլեյքրոդերը և Գերմանական կայսրության հիմնադրումը (1977)
- Ապազատականացման ձախողումները։ Էսսեներ Գերմանիայի ժամանակակից քաղաքական մշակույթի մասին (1973)
- Գերմանիա 1933. 50 տարի անց (1983)
- Երազանքներ և շփոթություններ.գերմանական պատմության դրաման (1987)
- Էյնշտեյնի գերմանական աշխարհը (1999)
- Հինգ Գերմանիաներ, որոնք ես գիտեմ (2006, հիշողություններ)
- Ոչ սովորական մարդիկ Դետրիխ Բոնհոֆֆեր և Հանս ֆոն Դոհնայի, and Hans von Dohnanyi, Հիտլերի դեմ են դուրս գալիս եկեղեցին և պետությունը (Էլիզաբեթ Շիֆթոնի համահեղինակությամբ), (New York Review Books Collections: 2013, ISBN 978-1590176818:
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրից Շտերնը 1999 թվականին արժանացել է «Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակին»։ 2002 թվականին դարձել է Վրոցլավի համալսարանի պատվավոր դոկտոր։ 2006 թվականին արժանացել է Գերմանիայի պատվավոր շքանշանի։ 2007 թվականին Բեռլինի հրեական թանգարանի կողմից արժանացել է «համբերության մրցանակի»։ 2009 թվականին արժանացել է «Մարիոն Դենգոֆի միցանակի» և այլ մրցանակների։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fritz Stern at 70/ Marion Fishel Deshmukh, Jerry Z. Muller, eds. Washington: German Historical Institute, 1997
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119491133 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 http://www.zeit.de/gesellschaft/2016-05/historiker-fritz-stern-ist-tot
- 1 2 http://www.nytimes.com/2016/05/19/books/fritz-stern-a-leading-historian-on-modern-germany-dies-at-90.html
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1990-1999/fritz-stern
- ↑ https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց 2007 թվական Արխիվացված 2010-10-04 Wayback Machine (գերմ.)
- Ֆրից Շտերն։ Պատմության գլխավոր դասը Արխիվացված 2008-12-04 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Շտեռն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Լեհաստանում ծնվածներ
- Մայիսի 18 մահեր
- 2016 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի պատմաբաններ
- Պատմաբաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ակադեմիկոսներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ոչ գեղարվեստական գրողներ
