Ֆրիմոնթ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Ֆրիմոնթ | |||
| անգլ.՝ Fremont | |||
| |||
| 37°32′55″N 121°59′18″W / 37.54861°N 121.98833°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Ալամեդա շրջան | ||
| Հիմնադրված է | հունվարի 23, 1956 թ. | ||
| Մակերես | 226,924581 կմ², 226,909566 կմ² | ||
| ԲԾՄ | 17±1 մետր | ||
| Բնակչություն | ▲230 504 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 510 | ||
| Փոստային դասիչ | 94536, 94537, 94538, 94539 և 94555 | ||
| Պաշտոնական կայք | ci.fremont.ca.us(անգլ.) | ||
|
| |||
Ֆրիմոնթ (անգլ.՝ Fremont. /ˈfriːmɒnt/), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ալամեդա շրջանում: Զբաղեցնում է 229,10 քառակուսի կիլոմետր տարածք[2]: 2020 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 230.504[3][3]. այդ ցուցանիշով չորրորդ տեղն է զբաղեցնում Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում (San Francisco Bay Area)՝ հաջորդելով Սան Խոսե, Սան Ֆրանցիսկո և Օքլենդ քաղաքներին: Արևելյան ծովածոցի (East Bay) տարածաշրջանի քաղաքներից ամենամոտն է Սիլիկոնային հովտի բարձրտեխնոլոգիական բիզնեսների ցանցին, և այդ կարգի բիզնեսների առկայությունը նշանակալի է Ֆրիմոնթում[4][5]:
Քաղաքի ստեղծման հիմք է հանդիսացել 1797 թվականին իսպանացիների հիմնադրած Միսիոն Սան Խոսե / Mission San José բնակավայրը: Ֆրիմոնթի կազմավորումը կայացել է 1956 թվականի հունվարի 23-ին[6], Mission San José, Սենթերվիլ / Centerville, Նայլս / Niles, Իրվինգտոն / Irvington և Վորմ Սփրինգս / Warm Springs բնակավայրերի միավորմամբ[7]: Կոչվել է ամերիկացի գեներալ Ջոն Ֆրիմոնթի պատվին, ով կարևոր դեր է խաղացել Կալիֆոռնիան Մեքսիկայից նվաճելու և ԱՄՆ-ի կազմ մտցնելու գործում:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մարդահամար | Բնակ. | Note | %± |
|---|---|---|---|
| 1960 | 43 790 | — | |
| 1970 | 100 869 | 1303% | |
| 1980 | 131 945 | 308% | |
| 1990 | 173 339 | 314% | |
| 2000 | 203 413 | 173% | |
| 2010 | 214 089 | 52% | |
| 2020 | 230 504 | 77% | |
| 2024 (est.) | 229 250 | [8] | 05% |
| U.S. Decennial Census[9] | |||
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիմոնթին, ինչպեսև Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանի այլ բնակավայրերին, բնորոշ է միջերկրածովյան կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csb): Ամառները տաք են, չոր, ձմեռները՝ զով, խոնավ: Տեղումներն առատ չեն (տարեկան մոտավորապես 430 միլիմետր): Ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ 110 °F (43 °C)[10], ամենացածրը՝ 1999 թվականի դեկտեմբերի 23-ին՝ 21 °F (−6 °C):
| Ֆրիմոնթ, Կալիֆոռնիա, 1991–2020 normals, extremes 1996–presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °F (°C) | 74 (23) |
79 (26) |
87 (31) |
91 (33) |
98 (37) |
108 (42) |
103 (39) |
102 (39) |
110 (43) |
102 (39) |
84 (29) |
73 (23) |
110 (43) |
| Միջին բարձր °F (°C) | 58.6 (14.8) |
61.4 (16.3) |
65.1 (18.4) |
67.7 (19.8) |
71.1 (21.7) |
75.3 (24.1) |
77.9 (25.5) |
78.2 (25.7) |
78.3 (25.7) |
73.3 (22.9) |
64.6 (18.1) |
58.4 (14.7) |
69.2 (20.7) |
| Միջին օրական °F (°C) | 50.6 (10.3) |
52.9 (11.6) |
55.8 (13.2) |
58.0 (14.4) |
61.5 (16.4) |
65.0 (18.3) |
67.3 (19.6) |
67.7 (19.8) |
67.2 (19.6) |
62.6 (17) |
55.4 (13) |
50.5 (10.3) |
59.5 (15.3) |
| Միջին ցածր °F (°C) | 42.6 (5.9) |
44.4 (6.9) |
46.4 (8) |
48.3 (9.1) |
51.9 (11.1) |
54.7 (12.6) |
56.8 (13.8) |
57.1 (13.9) |
56.0 (13.3) |
52.0 (11.1) |
46.2 (7.9) |
42.5 (5.8) |
49.9 (9.9) |
| Ռեկորդային ցածր °F (°C) | 26 (−3) |
31 (−1) |
34 (1) |
34 (1) |
41 (5) |
46 (8) |
48 (9) |
46 (8) |
46 (8) |
40 (4) |
32 (0) |
27 (−3) |
26 (−3) |
| Տեղումներ դյույմ (մմ) | 3.00 (76.2) |
3.17 (80.5) |
2.52 (64) |
1.22 (31) |
0.50 (12.7) |
0.16 (4.1) |
0.00 (0) |
0.02 (0.5) |
0.10 (2.5) |
0.69 (17.5) |
1.59 (40.4) |
2.97 (75.4) |
15.94 (404.9) |
| Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 9.9 | 9.5 | 9.6 | 5.9 | 3.1 | 0.9 | 0.0 | 0.3 | 0.7 | 2.9 | 7.0 | 10.3 | 60.1 |
| Աղբյուր #1: NOAA[11] | |||||||||||||
| Աղբյուր #2: National Weather Service (mean maxima/minima 2006–2020)[12] | |||||||||||||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «2019 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- 1 2 «U.S. Census Bureau QuickFacts: Fremont city, California». United States Census Bureau. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Fremont's tech community flourishes as city leaders look for more ways to be efficient». KGO-TV. 2020 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Quinn: The next Silicon Valley? Fremont and Berkeley drive tech scene growth». Mercury News. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «California Cities by Incorporation Date». California Association of Local Agency Formation Commissions. Արխիվացված է օրիգինալից (Word) 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ Oral History Associates, Sausalito, California (1989). City of Fremont: The first thirty years, history of growth (LC 89-60547 ed.). The Mission Peak Heritage Foundation.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «E-5 Population and Housing Estimates for Cities, Counties, and the State, 2020-2024». State of California Department of Finance. 2024 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Census of Population and Housing». Census.gov. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «🌤️ Free Open-Source Weather API | Open-Meteo.com». open-meteo.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «U.S. Climate Normals Quick Access – Station: Fremont, CA». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «NOAA Online Weather Data – NWS San Francisco». National Weather Service. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիմոնթ» հոդվածին։ |
| ||||||||||
