Ֆրիդրիխ Ֆենց
| Ֆրիդրիխ Ֆենց | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 5, 1892[1] |
| Ծննդավայր | Gasen, Weiz District, Շտիրիա |
| Մահացել է | փետրվարի 17, 1943[1] (50 տարեկան) |
| Մահվան վայր | ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, |
| Մասնագիտություն | Generalstabsoffizier, ֆունկցիոներ և կապիտան |
| Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
| Անդամություն | ՍԱ |
Ֆրիդրիխ Յոզեֆ Ֆենց (գերմ.՝ Friedrich Josef Fenz, դեկտեմբերի 5, 1892[1], Gasen, Weiz District, Շտիրիա - փետրվարի 17, 1943[1], ԽՍՀՄ), Բելառուսում գերմանական օկուպացիոն ռեժիմի ղեկավարներից մեկը․ ՍԱ գրուպենֆյուրեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1892 թվականի դեկտեմբերի 5-ին Ավստրո-Հունգարիայի Գազան քաղաքում։ 1912 թվականի սեպտեմբերի 1-ից եղել է Ավստրո-Հունգարական բանակի «Գոխ-ունդ-Դոյչմեյստեր» 4-րդ հետևակային գնդի ֆենրիխ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1914 թվականի ամռանը դարձել է լեյտենանտ, 1915 թվականի հուլիսի 1-ին՝ օբեր-լեյտենանտ: 1918 թվականին զորացրվելուց հետո միացել է կամավորական կորպուսին։ 1928 թվականի փետրվարի 1-ին միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը (տոմս թիվ 81 622):
1933 թվականի վերջից Ավստրիայում եղել է ՍԱ «Զյուդմարկ» խմբի հրամանատար: 1934 թվականին ձերբակալվել և աքսորվել է Հարավսլավիա։ 1934 թվականի ապրիլից Մյունխենում եղել է Hilfswerks Nordwest ստորաբաժանման մեջ, որը կազմված է եղել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ավստրիացի անդամներից[2]։
1936 թվականից եղել է ՍԱ բրիգադեֆյուրեր, հրամանատարի տեղակալ և ՍԱ «Կուրպֆալց» խմբի շտաբի պետ (գլխամասային գրասենյակը գտնվել է Մանհայմում): 1937 թվականի հունվարի 1-ից եղել է ՍԱ «Կուրպֆալց» խմբի հրամանատար[3]։ 1939 թվականի դեկտեմբերի 1-ից որպես կապիտան զինվորական ծառայություն է անցել Գրաց քաղաքում:
1941 թվականից եղել է Բարանովիչիի գաուպտկոմիսար: Ինչպես գրում է Յեհուդա Բաուերը, «չնայած իր բարձր պաշտոնին, նա գրեթե երբեք չի հիշատակվում» հրեաների սպանության հետ կապված ցուցմունքներում։ Այնուամենայնիվ, 1942 թվականի հուլիսի 4-ին Ֆենցի անմիջական հրամանով գերմանացիները գնդակահարել են 13 հրեա բժիշկների և ատամնաբույժների, որոնք սպասարկում էին ոչ միայն հրեական, այլև բելառուսական բնակչությանը[4]։
1943 թվականի փետրվարի 17-ին Ֆենցը մի քանի այլ բարձրաստիճան նացիստների հետ գնացել է Մաշուկովի անտառ վարազների որսի։ Կիրիլ Օրլովսկու հրամանատարությամբ մի խումբ պարտիզաններ դարանակալել են նրանց։ Պարտիզանների հետ մարտում Ֆենցը սպանվել է։ Այդ գործողության համար Կիրիլ Օրլովսկուն շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում[5][6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկաթե խաչ 2-րդ աստիճանի (1914)
- Ռազմական արժանիքների 3-րդ կարգի խաչ սրերով (Ավստրո-Հունգարիա)
- Սիլեզյան արծիվ
- Պատերազմի վետերանի պատվո խաչ
- Ռազմական արժանիքների 2-րդ աստիճանի խաչ սրերով
- ՆՍԳԲԿ կուսակցական ոսկե նշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #143931296 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Fenz, Friedrich» (գերմաներեն). Bayerische Landesbibliothek Online. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Der Gau Hessen-Nassau der NSDAP — Freepages — Ancestry.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ Бауэр И. Еврейские Барановичи в период Холокоста // Сост. Басин Я. З. Уроки Холокоста: история и современность : Сборник научных работ. — Мн.: Ковчег, 2010. — Вып. 3. — С. 117-140. — ISBN 9789856950059.
- ↑ «Высокий полёт «сокола» Григория Ивашкевича». mvd.gov.by. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «"Охотничьи рассказы" К. Орловского о бое в Машуковском лесу, ч.3». minsk-old-new.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ермаков А. М. Вермахт против евреев. Война на уничтожение. М., 2009. 416 с
- Erich Stockhorst: Fünftausend Köpfe. Blick + Bild Verlag, 1967
- Christian Gerlach: Kalkulierte Morde. Hamburger Edition, 1999. ISBN 3-930908-54-9