Jump to content

Ֆրիդրիխ Քրիզանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Քրիզանդեր
գերմ.՝ Friedrich Chrysander[1]
Ծնվել էհուլիսի 8, 1826(1826-07-08)[2][3][1]
Lübtheen, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3][1]
Մահացել էսեպտեմբերի 3, 1901(1901-09-03)[2][3][1] (75 տարեկան)
Bergedorf, Landherrenschaft Bergedorf, Համբուրգ, Գերմանական կայսրություն[3][1]
Բնակության վայր(եր)Bergedorf?[1]
Քաղաքացիություն Մեկլենբուրգ Շվերին
Մասնագիտություներաժշտագետ, երաժշտական քննադատ, խմբագիր, գրող, երաժշտական գործիքավորող և լիբրետիստ
Գործունեության ոլորտԳեորգ Ֆրիդրիխ Հենդել[1]
Ալմա մատերՌոստոկի համալսարան
Գիտական աստիճանՓիլիսոփայությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][1]
Երեխա(ներ)Rudolf Chrysander?[1]
 Friedrich Chrysander Վիքիպահեստում

Կարլ Ֆրանց Ֆրիդրիխ Քրիզանդեր (գերմ.՝ Karl Franz Friedrich Chrysander, հուլիսի 8, 1826(1826-07-08)[2][3][1], Lübtheen, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3][1] - սեպտեմբերի 3, 1901(1901-09-03)[2][3][1], Bergedorf, Landherrenschaft Bergedorf, Համբուրգ, Գերմանական կայսրություն[3][1]), գերմանացի երաժշտագետ, երաժշտական քննադատ և խմբագիր, փիլիսոփայության դոկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Քրիզանդերը ծնվել է 1826 թվականի հուլիսի 8-ին Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբտեն քաղաքում՝ տեղացի ջրաղացպանի ընտանիքում[5]: 1853 թվականին ստացել է դոկտորի կոչում Ռոստոկի համալսարանում[6], որտեղ նախկինում սովորել էր փիլիսոփայության բաժնում[7]:

Կարլ Ֆրանց Ֆրիդրիխ Քրիզանդեր (նկարիչ Լեոպոլդ ֆոն Կալկրոյթ, 1901)

Փիլիսոփայի կարիերան դուր չի եկել Քրիզանդերին, և դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո նա իր կյանքը գրեթե ամբողջությամբ նվիրել է երաժշտության պատմությանը[8]։ Երկար ժամանակ դոկտոր Քրիզանդերն ապրել է արտասահմանում, հիմնականում Անգլիայում[9]:

1868-1871 թվականներին Կարլ Ֆրանց Ֆրիդրիխ Քրիզանդերը Լայպցիգում հրատարակվող General Musical Gazette-ի (գերմ. General Musikzeitung ) գերմ.՝ Allgemeine Musikalische Zeitung ( AMZ ) խմբագիր էր, որը գերմանալեզու շաբաթական հրատարակություն է՝ նվիրված է դասական երաժշտությանը:

Քրիզանդերի կողմից Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ամբողջական ստեղծագործությունների, Յոհան Սեբաստիան Բախի դաշնամուրային ստեղծագործությունների զգալի մասի և շատ այլ կոմպոզիտորների հեղինակավոր ստեղծագործությունների հրատարակումից հետո, նրան սկսել են անվանել 19-րդ դարի երաժշտագիտության ռահվիրա[10]: Ռուսական Մեծ Հանրագիտարանը Ֆրիդրիխ Քրիզանդերին անվանում է երաժշտական աղբյուրագիտության հիմնադիրներից մեկը[7]: Ֆ. Քրիզանդերի Հենդելի կենսագրությունը, որը հրատարակվել է 1858 թվականին Լայպցիգում, տեղադրված է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայտնի կենսագրության կողքին, որը գրել է գերմանացի երաժշտագետ Օտտո Յանը[11]:

Ֆրիդրիխ Քրիզանդերը հիմնադրել է «Երաժշտական գիտության տարեգիրքը» ( գերմ.՝ «Jahrbücher für musikalische Wissenschaft» (1863 և 1867) և Ֆիլիպ Սպիտտայի և Գվիդո Ադլերի հետ միասին «Երաժշտագիտության եռամսյակային հանդես» (գերմ.՝ «Vierteljahrsschrift für Musikwissenschaft»), որը հրատարակվել է 1885 - 1894 թվականներին[7]։

Քրիզանդերի այլ երաժշտական և գրական ստեղծագործություններից առավել հայտնի են հետևյալները՝ «Ueber die Moll-Tonart in den Volkgesängen und uber das Oratorium» (Schwerin, 1853) և «Abris einer Geschichte des Notendruckes» («Allgemeine Musik-Zeitung», 1879; այս հոդվածում հեղինակը վիճարկում է այն կարծիքը, որը Պետրուչիին վերագրում է շարժական մետաղի օգտագործմամբ երաժշտական տպագրության գյուտը)[11]։

Կարլ Ֆրանց Ֆրիդրիխ Քրիսանդերը մահացել է 1901 թվականի սեպտեմբերի 3-ին Բերգեդորֆում[12]։

Նրա հիշատակին կիսանդրի է կանգնեցվել Քրիզանդերի հայրենի քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Adler G. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 6. — S. 66—70.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 5 6 7 8 Grove Music Online — OUP.
  4. ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. ↑ Friedrich Chrysander // Энциклопедия Британника, 1911(անգլ.).
  6. ↑ Guido Adler. Friedrich Chrysander. In: Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog. 1904, Band 6, S. 66-70.
  7. 1 2 3 Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  8. ↑ Waltraut Schardig: Friedrich Chrysander. Leben und Werk (= Hamburger Beiträge zur Musikwissenschaft. 32). Musikalienhandlung Wagner, Hamburg 1986, ISBN 3-88979-019-4, (Zugleich: Dissertation, Universität Hamburg 1986).
  9. ↑ Uwe Wieben. Dr. Friedrich Chrysander (1826—1901). In: Persönlichkeiten zwischen Elbe und Schaalsee. Schwerin 2002, S: 52-61.
  10. ↑ Der Brockhaus Musik: Lemma Chrysander. Mannheim u. Leipzig 2006.
  11. 1 2 Соловьёв Н. Ф. (1890–1907). «Хризандер, Фридрих-Карл-Франц». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. ↑ Ferdinand Pfohl. Friedrich Chrysander. Festrede gehalten in der vom Rat der Stadt Bergedorf unter Mitwirkung der Hasse-Gesellschaft veranstalteten Feier des 100. Geburtstages Friedrich Chrysanders in Bergedorf am 29. Juni 1926. In: Musikwelt. Augustheft 1926, ZDB-ID 528474-0, S. 153—157 (Auch Sonderabdruck: Köster & Wobbe, Bergedorf 1926).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]