Ֆրիդրիխ Շլոսսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրիդրիխ Շլոսսեր
Friedrich Christoph Schlosser.jpg
Ծնվել էնոյեմբերի 17, 1776(1776-11-17)[1][2]
Եվեր, Friesland[3]
Մահացել էսեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2] (84 տարեկանում)
Հայդելբերգ, Grand Duchy of Baden, Գերմանական միություն[3]
ԳերեզմանԲերգֆրայդհոֆ
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունգրադարանավար և պատմաբան
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Եղել է գիտական ղեկավարLudwig Häusser?[4]
Հայտնի աշակերտներGeorg Gottfried Gervinus?
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ՀայրCarl Wilhelm Schlosser?
Friedrich Christoph Schlosser Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Քրիստոֆ Շլոսեր(գերմ.՝ Friedrich Christoph Schlosser, նոյեմբերի 17, 1776(1776-11-17)[1][2], Եվեր, Friesland[3] - սեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2], Հայդելբերգ, Grand Duchy of Baden, Գերմանական միություն[3]), գերմանացի պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր (1817

Շլոսերի աշխարհայացքը ձևավորվել է Լուսավորականության և գերմանական դասական փիլիսոփայության գաղափարների ազդեցությամբ։ «18-րդ դարի պատմություն․․․» (1823), «համաշխարհային պատմություն․․․» (1844-1857) աշխատություններում Շլոսերը հանդես է եկել ընդդեմ միջնադարի հետադիմական-ռոմանտիկ ջատագովության, ավատատիրական համակարգի, պաշտպանել է Լուսավորականության դարաշրջանի և XVI — XVIII դդ․ բուրժուական հեղափոխությունների իդեալները։ Շլոսերը ձգտել է ստեղծել համայն մարդկության, որպես մի միաձույլ ամբողջության պատմությունը՝ առավել կարևորելով ժողովրդական զանգվածների կյանքն ու դրությունը։ Եվ այդուհանդերձ, դեմ դուրս գալով ամեն կարգի հետադիմության, Շլոսերը Գերմանիայի 1848-1849 թվականների հեղափոխությունից հետո նույնպես մնաց «լուսավորյալ միապետության» կողմնակից։ Շլոսերի «համաշխարհային պատմություն․․․»-ը Կարլ Մարքսը օգտագործել է իր «ժամանակագրական քաղվածքների» համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 522 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]