Ֆրիդրիխ Մերց
| Ֆրիդրիխ Մերց | |
| Կուսակցություն՝ | Քրիստոնեական-դեմոկրատական միություն[1] |
|---|---|
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 11, 1955[2][3] (70 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Brilon, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[4] |
| Ամուսին ՝ | Charlotte Merz?[1] |
| Երեխաներ՝ | Philippe Merz?, Constanze Merz? և Carola Clüsener?[5] |
| Հայր՝ | Joachim Merz? |
| Մայր՝ | Paula Merz? |
| Պարգևներ՝ | |
Ֆրիդրիխ Մերց ( գերմ.՝ Friedrich Merz, նոյեմբերի 11, 1955[2][3], Brilon, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ, 2025 թվականի մայիսի 6-ից Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ 2022 թվականի հունվարի 31-ից։ Տնտեսական ազատականության, եվրատլանտիզմի, լիբերալ ժողովրդավարության և եվրոպական անվտանգության կողմնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գերմանիայում։ 1972 թվականից Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության անդամ է։ Ֆրիդրիխ Մերցը 1975 թվականին ավարտել է դպրոցը,1975-1976 թվականներին ծառայել է Բունդեսվերում ինքնագնաց հրետանային ստորաբաժանման՝ հաուբիցի վրա։ այնուհետև մինչև 1976 թվականը ծառայել է բանակում։ 1976 թվականին նա սկսել է իրավագիտության ուսումը Բոննի համալսարանում (իրավագիտության մագիստրոս):, 1982-1985 թվականներին՝ ինտերնացիոնալ Սաարբրյուկենի դատարանում, իսկ 1985-1986 թվականներին աշխատել է այնտեղ որպես դատավոր։ 1986 թվականին նա զբաղվել է իրավաբանությամբ Բոննի և Ֆրանկֆուրտի քիմիական ընկերություններում, իսկ 1990 թվականին նա միացել է Քյոլնի Բարձրագույն շրջանային դատարանի Leinen & Derichs փաստաբանական գրասենյակին[7]։ 1989-1994 թվականներին եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր Գերմանիայից։ Բունդեսթագի Հոքսաուերլանդ շրջանի պատգամավոր (2021 թվականից)։
Քաղաքական կարիերա (1989-2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերցը 1989-1994 թվականներին եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ 1994 թվականին նա ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր և արագորեն հայտնի է դարձել ֆինանսատնտեսական ոլորտում իր օրենսդրական նախաձեռնություններով։ 1998 թվականին դարձել է CDU/CSU խմբակցության փոխնախագահ[8]։
2000 թվականի փետրվարի 29-ին չվիճարկվող քվեարկությամբ ընտրվել է խմբակցության ղեկավար՝ այն բանից հետո, երբ Վոլֆգանգ Շոյբլեն ստիպված է եղել հրաժարական տալ ֆինանսական սկանդալի պատճառով[9]։
2002 թվականի սեպտեմբերի 22-ին, խորհրդարանական ընտրություններում ՔԴՄ-ի պարտությունից հետո, Մերցը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից[10]։
Անգելա Մերկելը խմբակցության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Մերցին և 2004 թվականին նաև հանդես է եկել խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնից նրան հեռացնելու օգտին, իսկ ավելի ուշ արգելափակել է Մերցի առաջարկած հարկային բարեփոխումը։ Մերցը, իր հերթին, քննադատել է Անգելա Մերկելի նախաձեռնած առողջապահական բարեփոխումները և, հակառակ նրա, հանդես եկել ընդհանուր եվրոպական բյուջետային քաղաքականության և ընդհանուր աշխատաշուկայի օգտին[11]։ Մերկելի և Մերցի հակասությունները հստակ գաղափարական բնույթ են ունեցել. Մերկելը ձգտել է կուսակցությունը տեղափոխել քաղաքական սպեկտրի ավելի ձախ հատված, Մերցը ձգտել է պահպանել իր նախկին պահպանողական կողմնորոշումը[12]։
2007 թվականի փետրվարին Մերցը հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվելու որպես թեկնածու[13]։
Քաղաքականությունից հեռանալուց հետո Մերցն աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան շատ ընկերություններում, առավել հայտնի է որպես BlackRock-ի գերմանական ստորաբաժանման վերահսկիչ խորհրդի նախագահ[14] և ավագ խորհրդատու Դյուսելդորֆում միջազգային իրավաբանական ընկերության «Մայեր Բրաուն» գրասենյակում[15]։
Պայքար ՔԴՄ-ում առաջնորդության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 7-ին Համբուրգում ՔԴՄ համագումարում Մերցը առաջադրել է իր թեկնածությունը կուսակցության նոր նախագահի ընտրության համար այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը հրաժարվել է մասնակցել դրանց և երկրորդ փուլում 48,2%-ով պարտվել Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերին[16]։
2021 թվականի հունվարի 16-ին նոր ղեկավարության ընտրությունների առաջին փուլում ՔԴՄ-ն հավաքել է 385 ձայն՝ Արմին Լաշետի 380-ի և Նորբերտ Ռոտգենի 224-ի դիմաց։ Երկրորդ փուլում նա պարտվել է՝ ստանալով 426 ձայն (Լաշեթի հաղթական արդյունքը 521 ձայն է եղել)[17]։
2021 թվականի սեպտեմբերի 26-ին տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց ելքը ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի համար ամենավատն է եղել իր պատմության մեջ՝ 24,1%[18]։ Ինքը՝ Մերցը, վերադարձել է Բունդեսթագ՝ Հոխսաուերլանդում հաղթանակ տանելուց հետո։ Նա ստացել է առաջին նախապատվության ձայների 40,4%-ը, մինչդեռ նրա ամենաուժեղ մրցակիցը՝ SPD-ի թեկնածու Դիրկ կ Վիզեն՝ 32,2% (սակայն, ՔԴՄ-ի արդյունքը նախորդ ընտրությունների համեմատ նվազել է գրեթե 8%-ով, մինչդեռ SPD-ի համապատասխան ցուցանիշն աճել է ավելի քան 5%-ով[19]։
Հաշվի առնելով խորհրդարանական աղետը՝ 2021 նշանակվել են ՔԴՄ առաջնորդի ընտրություններ, որոնցում Մերցը կրկին առաջադրվել է որպես թեկնածու (նրա մրցակիցներնեն ողոլ Հելգե Բրաունը և Նորբերտ Ռոտգենը)[20]։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին Մերցը կուսակցության անդամների ուղղակի քվեարկությամբ ընտրվել է ՔԴՄ-ի նախագահ։ Նա ստացել է ձայների ավելի քան 62,1%-ը (մոտ 400 հազար)՝ հաղթելով առաջին փուլում[21]։
2022 թվականի հունվարի 16-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում նա դեմ է արտահայտվել SWIFT միջազգային միջբանկային վճարային համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատմանը, այն համեմատելով ֆինանսական շուկաների համար ատոմային ռումբի հետ[22]։
2022 թվականի հունվարի 31-ին ՔԴՄ-ի առցանց համագումարի ժամանակ նա հաստատվել է պաշտոնում[23]՝ դառնալով ՔԴՄ պատմության մեջ առաջին առանց գործադիր մարմիններում աշխատանքի փորձի կուսակցական ղեկավարը[24]։ Նրա օգտին քվեարկել է կոնգրեսի պատվիրակների 94%-ը[25]։
ՔԴՄ-ի առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հունիսի 9-ին ՔԴՄ-ն հարաբերական հաղթանակ է տարել Եվրախորհրդարանի ընտրություններում ՝ 30%-ով, երբ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը պատմության մեջ առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ իշխող «լուսացույցների կոալիցիայի» երեք կուսակցությունները միասին ստացել են ավելի քիչ ձայն, քան միայն ՔԴՄ-ն։ ԳՍԴԿ-ն ստացել է 13,9% (կուսակցության պատմության մեջ ամենավատ արդյունքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո), Կանաչները ստացել են 11,9% (ջախջախիչ անկում հինգ տարի առաջվա 20,5%-ից), ՍԴԿ-ն նույնպես ձախողվել է[26]։
2024 թվականի հունիսի 25-ին Մերցը The Times-ին և ZDF- ին տված հարցազրույցում հայտարարություններ է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, հրադադարի և նախագահ Պուտինի հետ խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, թեև նա նախկինում մշտապես պահանջել է ռազմական օգնության ընդլայնում Ուկրաինային և, մասնավորապես, քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցին՝ գերմանական Taurus հեռահար թեւավոր հրթիռներ տրամադրելուց հրաժարվելու համար[27]։
2025 թվականի փետրվարի 23-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հարաբերական հաղթանակ է տարել, ԳՍԴԿ-ն կրել է պատմական պարտություն, իսկ Ազատ դեմոկրատական կուսակցությունը և Սահրա Վագենկնեխտի միությունը չեն կարողացել հաղթահարել 5%-անոց արգելքը[28]։
Կանցլեր (2025-ներկա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի մայիսի 6-ին, կանցլերի ընտրության քվեարկության առաջին փուլով Մերցը չի հաստատվել, քանի որ անսպասելիորեն չ կարողացել խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ապահովել՝ իր ղեկավարության օգտին հավաքելով ընդամենը 310 ձայն՝ 630 ձայնից անհրաժեշտ 316-ից։ Սա Գերմանիայի պատմության մեջ առաջին դեպքն է եղել, երբ կանցլերի թեկնածուն առաջին փորձից չի ստացել անհրաժեշտ ձայները[29]։ Նույն օրը տեղի է ունեցել քվեարկության երկրորդ փուլ[30], որի արդյունքում նա ընտրվել է կանցլեր՝ հավաքելով 325 ձայն[31]։ Մերցը և նրա կաբինետը երդվել են քվեարկության նույն օրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #124068685 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 https://www.bunte.de/panorama/politik/friedrich-merz-seine-erfolgreichen-toechter.html
- ↑ http://www.akv.de/alle-ritter/
- ↑ «Friedrich Merz» (գերմաներեն). Who’s who. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Die Stationen des Friedrich Merz» (գերմաներեն). ZDF. 2018 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «CDU appoints new parliamentary leader» (անգլերեն). BBC News. 2000 թ․ փետրվարի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «JAHRESRÜCKBLICK 2002 – DEUTSCHLAND 2002 – Opposition– Union in Lauerstellung» (գերմաներեն). Focus. 2002 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Партийный соперник и критик Меркель Фридрих Мерц заявил о своем желании баллотироваться на пост председателя ХДС». Эхо Москвы. 2018 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Потенциальные преемники Меркель: Фридрих Мерц». Deutsche Welle. 2018 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Hans-Peter Schütz (2007 թ․ փետրվարի 6). «Friedrich Merz - ein Aufrechter geht» (գերմաներեն). Stern. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Blackrock, die unbekannte Finanzmacht» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. 2018 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ René Bender, Sönke Iwersen, Andreas Kröner, Robert Landgraf, Volker Votsmeier (2018 թ․ նոյեմբերի 2). «Die vielen Geschäfte des Friedrich Merz» (գերմաներեն). Handelslatt. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Thomas Sigmund (2018 թ․ դեկտեմբերի 7). «Beim CDU-Parteitag gibt es drei Gewinner» (գերմաներեն). Handelsblatt. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Armin Laschet: Angela Merkel loyalist, is new CDU leader» (անգլերեն). DW. 2021 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Социал-демократическая партия Германии победила на выборах в бундестаг». Интерфакс. 2021 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Wahlergebnis Hochsauerlandkreis». Bundestagswahl 2021 (գերմաներեն). ZeitOnline. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Kristian Frigelj (2021 թ․ դեկտեմբերի 1). «Braun, Röttgen, Merz – Und worin unterscheiden sie sich jetzt?» (գերմաներեն). Welt. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Христианские демократы ФРГ поддержали Фридриха Мерца на посту главы партии Արխիվացված 2021-12-17 Wayback Machine. ТАСС (17 декабря 2021)
- ↑ «Merz: "Atombombe für die Kapitalmärkte"» (գերմաներեն). ZDF. 2022 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Фридрих Мерц утвержден на посту лидера немецкого ХДС». Коммерсантъ. 2022 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Michael Schlieben (2022 թ․ հունվարի 22). «Ihm fehlt, was seine Vorgänger auszeichnete» (գերմաներեն). Zeit. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Фридрих Мерц избран новым председателем немецкой партии ХДС». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Geir Moulson (2024 թ․ հունիսի 10). «European election dents German leader's authority, boosts conservatives and the far right». Independent (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Candidate for Germany's next chancellor: Seek peace talks with Vladimir Putin». Факти (անգլերեն). 2024 թ․ հունիսի 25. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
- ↑ David Metzmacher, Kevin Schubert (2025 թ․ փետրվարի 24). «Ergebnisse und Reaktionen». zdf.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Kirby, Paul and Parker, Jessica (2025 թ․ մայիսի 6). «Germany's Merz falls short of majority in vote for chancellor». BBC News. London and Berlin. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Angelos, James; Lunday, Chris; and Nöstlinger, Nette (2025 թ․ մայիսի 6). «Merz just lost the vote to be German chancellor. What next?». Politico. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Germany's Merz wins vote for chancellor after surviving historic defeat». www.bbc.com (բրիտանական անգլերեն). 2025 թ․ մայիսի 6. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Մերց» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի ազգայնականներ
- Գերմանացի գործարարներ
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանացի հակակոմունիստներ
- Գերմանիայի կանցլերներ
- Գերմանիայի նախարարներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ