Ֆրիդրիխշտադտպալաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ֆրիդրիխշտադտպալաստ
Friedrichstadtpalast-BLN.jpg
Տեսակ թատրոն և թատերախումբ
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Գտնվելու վայրը Միտտե
Կոորդինատներ: 52°31′26.1480001″ հս․ լ. 13°23′17.160000099999″ ավ. ե. / 52.523930000028° հս․. լ. 13.38810000002777834° ավ. ե. / 52.523930000028; 13.38810000002777834
Կայք palast.berlin
Friedrichstadtpalast Վիքիպահեստում

«Ֆրիդրիխշտադտպալաստ» (գերմ.՝ Friedrichstadt-Palast), ռեվյու թատրոն Բեռլինի կենտրոնում: 1984 թվականից սկսած՝ գտնվում է Ֆրիդրիխշտրասեի շինությունում: Եվրոպայի նշանակալի թատրոններից մեկն է, որը ներկայացնում է արվեստի այս ձևը, որի յուրահատկությունը, ամենից բացի, ավանդական կանկանն է:

Առաջին շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրիդրիխշտադտպալաստի» պատմությունը սկսվել է 1865-1867 թվականների շուկայական շինության կառուցումից, որը գտնվում էր այժմյան գտնվելու վայրից 200 մ հարավ-արևմուտք՝ Շիֆբաուերդամ փողոցի վրա (գերմ.՝ Schiffbauerdamm):

1873 թվականին փակ շուկան փոխակերպվեց կրկեսային արենայի՝ 5000 տեղով, հասցեն դարձավ՝ Am Zirkus 1[1]: Հաջորդ տասնամյակում Salamonsky, Renz and Schumann Circus կրկեսը հիացնում էր բեռլինցիներին իր ներկայացումներով:

1910 թվականին մեծ կրկեսային ասպարեզում Մաքս Ռեյնհադթը առաջին թատերական ներկայացումները ստեղծեց: Ռեյնհարդթը որոշեց վերակառուցել շինությունը նոր նպատակներով կիրառելու համար, ինչի համար ներգրավեց ճարտարապետ Հանս Փյոլցիգին, ում նախագծով Շիֆբաուերդամ և Շեյնհարդշթրասե (գերմ.՝ Reinhardtstraße) փողոցների միջև ստեղծվեց Մեծ Շաուշփիլհաուսը[2][3]: Շինության մեջ տեղադրվեց 18 մետր տրամագծով պտտվող բեմ` շարժական նախաբեմով: Բացի այդ, լուսային էֆեկտների համար ժամանակակից սարքավորում ստեղծվեց:

«Ֆրիդրիխշտադտպալաստի» հին շինության տեսքը (աջից) Շպրեե գետի վրա

1924 թվականին նոր տնօրեն Էրիկ Շարելը բեմի վրա տեղադրեց ռեվյու-ներկայացումներ այնպիսի աստղերի մասնակցությամբ, ինչպիսին է Լա Յանաան: Նա առաջինը նկատեց Մառլեն Դիտրիխին և վոկալային Comedian Harmonists վեցնյակը[4], ինչը երևում է նույնանուն ֆիլմում: Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանում թատրոնը վերանվանվեց Theater des Volkes: Այդ ժամանակ բեմի վրա տեղակայվեցին ուշ բուրժուական օպերետներ:

1945 թվականի սկզբին շինությունն ուժեղ կերպով տուժեց անընդհատ օդային թռիչքների պատճառով: Պատերազմի ավարտին թատրոնը կրկին բացվեց 1945 թվականի մայիսին դերասանուհի Մարիոն Շպադոնի կողմից: Այժմ այն կոչվում էր Palast Varieté և կարող էր տեղավորել 3500 հանդիստես: Առաջին անգամ բեմին հանդես եկավ մանկական անսամբլ:

1949 թվականին շինությունն անցավ Բեռլին քաղաքի սեփականության տակ և կրկին ստացավ իր նախկին` «Ֆրիդրիխշտադտպալաստ» անվանումը:

1980 թվականի փետրվարի 29-ին շինությունը փակվեց` հիմքի ուժեղ նստեցման պատճառով: Այն բանից հետո, ինչ թատերախումբը 1985 թվականին տեղափոխվեց նոր շինություն, գրեթե միանգամից սկսվեց մոտավորապես 120-ամյա պատմություն ունեցող շինության քանդումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wolfgang Carle, Henry Martens:Children, how time flies — A History of the Friedrichstadt Palace Berlin, Henschel VerlagArt and Society, Berlin 1987 have amounted, p. 18
  2. Hans Poelzig:construction of the Great Berlin Schauspielhaus.Commemorate the opening
  3. Heike Hambrock:Marlene Moeschke — staff member?, rediscovered the work of the sculptor and architect provides new information about Hans Poelzig Large Schauspielhaus in Berlin.in:Critical reports.Marburg 29.2001,3, p. 37-53 ((ISSN | 0340-7403))
  4. «Мемориал»։ palast.berlin։ Վերցված է 2017-2-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alfred Lent: Die neue Markthalle zu Berlin. In: Zeitschrift für Bauwesen, Jg. 17 (1867), Sp. 229–232. Digitalisat
  • Roland Welke (Hrsg.): Sternstunden. 25 Jahre Neuer Friedrichstadtpalast. Henschel, Leipzig 2009. ISBN 3-89487-635-2.
  • Wolfgang Schumann: Friedrichstadtpalast – Europas größtes Revuetheater, vom Palast-Varieté zum Friedrichstadtpalast 1945–1995. Henschel, Berlin 1995, ISBN 3-89487-236-5.
  • Hans Ludwig: Altberliner Bilderbogen. Altberliner Verlag, Berlin 1965, 1967, 1990. ISBN 3-357-00077-6.
  • Wolfgang Carlé: Das hat Berlin schon mal gesehn. Eine Historie des Friedrichstadt-Palastes, nach einer Dokumentation von Heinrich Martens. Henschelverlag Berlin 1975.
  • Wolfgang Carlé: Markt, Manege, Musentempel – aus der Geschichte des Friedrichstadtpalastes. In: Wochenpost Nr. 14/1984.
  • Wolfgang Carlé, Heinrich Martens: Kinder, wie die Zeit vergeht – Eine Historie des Friedrichstadt-Palastes Berlin. Henschelverlag Kunst und Gesellschaft. Berlin 1987.
  • Die Bau- und Kunstdenkmale der DDR, Berlin, I; Institut für Denkmalpflege (Hrsg.), Henschelverlag, Berlin 1984. S. 326 ff.
  • Hans Prang, Günter Kleinschmidt: Mit Berlin auf du und du – Erlesenes und Erlauschtes aus 750 Jahren Berliner Leben. F. A. Brockhaus Verlag, Leipzig 1980. S. 170/171 Markthalle, Zirkus, Theater und Varieté.
  • Wolfgang Tilgner, Eva Senger: Das Haus an der Spree – Von der Markthalle zum Friedrichstadtpalast. Friedrichstadt-Palast (Hrsg.), Berlin 1974.