Ֆրիդլանդյան դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ֆրիդլանդյան դարպասներ
Kaliningrad 05-2017 img70 Friedland Gate.jpg
Տեսակթանգարան և դարբասներ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Հիմնադրված է2002
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Պաշտոնական կայք

Ֆրիդլանդյան դարպասներ (գերմ. Friedländer Tor), Կալինինգրադի պահպանված յոթ դարպասներից մեկը: Տեղակայված է Կալինինի պողոտայի և Ձորժինսկու փողոցների խաչմերուկում, սահմանակից է Հարավային զբոսայգուն (նախկինում` ՀԼԿԵՄ 40-ամյակի զբոսայգի): Դարպասներում տեղակայված է թանգարան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասի անվանումը կապված է Ֆրիդլանդ, ներկայիս Պրավդինսկ քաղաքի հետ: Առաջին Ֆրիդլանդյան դարպասները կառուցվել են 18-րդ դարում, սակայն դրանք տեղակայված չէին ներկայիս տեղում: Ներկայումս պահպանված Ֆրիդլանդյան դարպասները դաձան Քյոնիգսբերգի վերջին դարպասները (այսինքն կառուցվել են վերջինը): Կառուցման ստույգ տարեթիվն անհայտ է, մոտավոր տարեթվերը 1857 թվականից 1862 թվականներն են: Անհայտ է նաև, թե ով է եղել դրանց ճարտարապետը: 20-րդ դարի սկզբին հնացած և ռազմական նշանակությունը կորցրած դարպասները, երկրորդ հողապատնեշի հետ միասին պաշտպանության նախարարության կողմից վաճառվեց քաղաքին: Այդ ժամանակ տրանսպորտի երթևեկությունը դրանց միջով դադարեցվեց, քանի որ պաշտպանական հողապատնեշի մի մասը դարձավ ոչ պիտանի, հիմնահատակ քարուքանդ եղավ և դեպի Ֆրիդլանդ ճանապարհը (այժմ` Ձերժինսկու փողոց) սկսեց անցնել դարպասների կողքով:

Պատերազմից հետո դարպասները երկար ժամանակ դատարկ էին, այնուհետև այնտեղ տեղակայվեցին պահեստներ: 1980-ական թվականների վերջին Հարավային զբոսայգում սկսվեցին մաքրման աշխատանքներ իրականացվել, մաքրվեցին նաև զբոսայգու տարածքի բազմաթիվ լճակների հատակները: Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին բազմաթիվ հին առարկաներ: Շուտով դարպասներում կազմակերպվեց թանգարան, որի հիմնական ցուցանմուշները դարձան զբոսայգում հայտնաբերված առարկաները:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգֆրիդ ֆոն Ֆոյխտվանգենի քանդակը Ֆրիդլանդյան դարպասներին (քանդակի գլուխը վերականգնվել է 2000-ական թթ.)

Ինչպես Քյոնիգսբերգի մյուս բոլոր դարպասները, այնպես էլ Ֆրիդլանդյան դարպասները կառուցվել էին նոր գոթական ոճով: Նախագծի հեղինակի անունը անհայտ է, երբեմն հեղինակությունը վերագրվում է Ֆրիդրիխ Շտյուլերին:

Քաղաքի կողմից դարպասների ճակատային մասը բաժանված է հինգ որմահեցերով վեց մասերի: Որմահեցերն ավարտվում են երկթեք սրածայր դեկորատիվ աշտարակներով և ատամնավոր ճաղաշարերով: Դարպասների բոլոր արտաքին ելքերը (դռների և պատուհանների մուտքերը) կառուցված են սլաքակամարների տեսքով և զարդարված են գեղանկարչական շքամուտքերով:

Դարպասների երկու կենտրոնական հատվածները զբաղեցնում են անցուղիները, որոնց լայնությունը կազմում է 4,39 մետր, բարձրությունը՝ 4,24 մետր: Դարպասների եզրամասերը զբաղեցնում են հրետանախուցերը:

Դարպասի ճակատային մասի մակերեսը զարդարված է ցանցով, որը իրենից ներկայացնում է շեղանկյուն գեղազարդ: Այդ ցանցի «Թելերը» պատրաստված են այլ գույնի աղյուսներից:

Դարպասի ճակատամասը զադարում էր Ֆրիդրիխ ֆոն Ցոլերնի արձանը, որը չի պահպանվել (անհետացել է պատերազմից հետո): Մյուս արձանը պատկերում է մագիստրոս Զիգֆրիդ ֆոն Ֆեյխտվանգենին, որը հանդիսանում է Մարիենբուրգի Միջին ամրոցի հիմնադիրը, այն տեղակայված է դարպասներից դուրս (ներկայումս՝ ք. Մալբորկ, Լեհաստան): Արձանի հեղինակն է Վիլհելմ Լյուդվիգ Շտյուրմերը: Ներկայումս արձանները վերականգնվել են (Ֆեյխտվանգենի արձանը 2005 թվականին[1], Ցոլլերնինը, 2008 թվականին[2]):

Դարպասների արտաքին կողմից տեղակայված է պահականոց:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդլանդյան դարպասների թանգարանը հիմնադրել է Ալեքսանդր Գեորգիևիչ Նովիկը (1956-2001 թթ.): Սկզբում թանգարանը համարվում էր մասնավոր և պաշտոնական կարգավիճակ չուներ: Միայն 2002 թվականին թանգարանը պաշտոնապես ստեղծվեց Հարավային զբոսայգու տնօրենի հրամանով:

2007 թվականին թանգարանը երկրորդ տեղը գրավեց «փոփոխվող թանգարաններ, փոփոխվող աշխարհում» չորրորդ համառուսաստանյան մրցույթում: Այս մրցույթին մասնակցում էին չորս հարյուր թանգարաններ, Ֆրիդլանդյան դարպասները զիջեցին միայն Տրետյակովյան պատկերասրահին: Մրցանակային գումարները օգտագործվեցին թանգարանի արդիականացման համար[3]:

Ներկայումս «Ֆրիդլանդյան դարպասներ» թանգարանը Կալինինգրադի միակ քաղաքային թանգարանն է, որի ցուցադրությունները նվիրված են նախապատերազմական Քյոնիգսբերգի պատմությանը: Իսկ Ֆրիդլանդյան դարպասների սալարկված ճանապարհը «տանում է» դեպի անհետացած քաղաքի անցյալը:

Թանգարանի մշտական ցուցադրություններ՝

  • «Քաղաք-ամրոց, քաղաք-զբոսայգի: Վիրտուալ զբոսանք հին Քյոնիգսբերգի փողոցներով» հնարավորություն տեսնել, թե ինչպիսին է եղել քաղաքը 1895-1910-ական թվականներին, դիտել խանութների ցուցափեղկերը:
  • «20-րդ դարի առաջին կեսի Քյոնիգսբերգը» 20-րդ դարի առաջին կեսի քաղաքացիների կենցաղը, սովորական առարկաները անսովոր վիճակում, նշանավոր առևտրային նշանները:
  • «Քաղաքակրթությունը սկսվում է կոյուղուց», ջրամատակարարման և կոյուղու պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Գործում է ցուցասրահ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кожевникова И. В., Логинова Ю. А. Работы по воссозданию скульптуры Фридриха фон Цоллерна на Фридландских воротах в Калининграде // Оборонительные сооружения Европы и Восточной Пруссии: изучение, вопросы консервации, реставрации и возможности использования: Сборник материалов четвертой международной конференции. - Калининград: Изд-во РГУ им. И. Канта, 2009. - с.64-71.
  • Овсянов А. В казематах королевского форта. - Калининград: Янтарный сказ, 1999. - С. 99-101.
  • Балдур Кёстер. Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени. Перевод с немецкого (текст). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]