Ֆրիդա Բարանեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդա Բարանեկ
Ծնվել է1961[1][2][3][…]
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց (1985), Universidade Santa Úrsula? (1983) և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (2012)
Մասնագիտություննկարչուհի, ճարտարապետ և քանդակագործ
ԱմուսինRoger Cohen?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքfridabaranek.com

Ֆրիդա Բարանեկ (պորտ.՝ Frida Baranek, 1961[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդա Բարանեկը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Ճարտարապետության բակալավրի աստիճան ստացել է Սանտա Ուրսուլա համալսարանից, 1985 թվականին մագիստրոսի աստիճան՝ Փարսոնս դիզայնի դպրոցից։ Բարանեկի ստեղծագործությունները գտնվում են Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Սան Պաուլոյի համալսարանի ժամանակակից արվեստի թանգարանում, Կեմփեր արվեստի թանգարանում[4]], Կանացի արվեստի ազգային թանգարանում[5][6]։ Կիրառելով անօրգանական նյութեր՝ Բարանեկն ստեղծում է օրգանական ձևեր ու առարկաներ, օրինակ՝ «Անանուն», (1985), քարե, փայտե տուփեր, լամպեր և էլեկտրական մետաղալարեր, «Como vai você, Geração 80? [Ինչպե՞ս ես 80-ական սերունդ]», (1984), պողպատ, “Como vai você, Geração 80?” քանդակը միախառնված է օրգանական նյութին (ջուր) և աննշանորեն հոսում է ջրում։ «Dormindo em Veneza [Քնած Վենետիկում]», (1990), «Bolo [Տորթ]», (1990), and Não classificado [Չհստակեցված] (1992) քանդակները ներառում են պողպատե մետաղալար։

Ունի ստեղծագործություններ ցանկապատի, էկրանի տեսքով, կանանց առնչվող թեմաներով։ Թելով գործել է արգանդանման փափուկ քանդակ (soft sculpture)՝ «Swirls Bege» (2008): Ստեղծագործություններում օգտագործում է կանացի մազեր, քարեր, զսպանակներ, ձողեր, ապակի, օդախուց, անվադողեր, ռետինե գնդակներ, ջուր, ավազ և այլն։

1984 թվականին "Como vai você, Geração 80?” (Ինչպե՞ս ես 80-ականների սերունդ) խմբակային ցուցահանդեսում Ռիո դե Ժանեյրոյի Վիզուալ արվեստի դպրոցում ստեղծել է Ռոդրիգո դի Ֆրեյտաշ լճի վրա ծածանվող պլաստիկե բույ, որը արտաքնապես նման է Դոյզ Իրմաս լեռանը[7][8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է լրագրող Ռոջեր Կոհենի հետ։ Բնակվում են Լոնդոնում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/215209
  2. 2,0 2,1 Frida Baranek — 2008.
  3. 3,0 3,1 Frida Baranek
  4. http://kemperartmuseum.wustl.edu/islandpress/html/A002.html
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2016-11-09 
  6. «Frida Baranek | National Museum of Women in the Arts»։ nmwa.org։ Վերցված է 2016-11-09 
  7. «Frida Baranek | Artspace»։ Artspace։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-06-ին։ Վերցված է 2016-11-09 
  8. «Book | Frida Baranek»։ Frida Baranek (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին։ Վերցված է 2016-11-09 
  9. Cecilia Puerto (1996)։ Latin American women artists, Kahlo and look who else: a selective, annotated bibliography։ Greenwood Publishing Group։ ISBN 978-0-313-28934-7 
  10. Rodrigo Naves, Raquel Arnaud (2005)։ Raquel Arnaud e o olhar contemporâneo։ Editora Cosac Naify։ ISBN 978-85-7503-440-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]