Ֆրենսիս Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Ռայթ
անգլ.՝ Frances Wright
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1795(1795-09-06)[1][2]
ԾննդավայրԴանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]
Մահացել էդեկտեմբերի 13, 1852(1852-12-13)[1][2] (57 տարեկան)
Մահվան վայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
ԳերեզմանSpring Grove Cemetery[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն,  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  ԱՄՆ
ԵրկերCourse of Popular Lectures?
Մասնագիտությունգրող և փիլիսոփա
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Frances Wright Վիքիպահեստում

Ֆրենսիս Ռայթ, ճանաչված է նաև որպես Ֆաննի Ռայթ (անգլ.՝ Frances Wright/Fanny Wright, սեպտեմբերի 6, 1795(1795-09-06)[1][2], Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 13, 1852(1852-12-13)[1][2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), փիլիսոփա, դասախոս աբոլիցիոնիստ, գրող, ֆեմինիստ և սոցիալական բարեփոխիչ։ Ծնվել է Շոտլանդիայում, սակայն հետագայում դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի։ Թենեսի նահանգում հիմնադրել է Նաբոշա կոմունան (Nashoba Community), որը ուղղված է եղել ստրուկներին ազատագրմանը նախապատրաստելուն, բայց գոյատևել է ընդամենը 5 տարի։ Նաև հայտնի է իր «Views of Society and Manners in America» աշխատանքով և դասախոսություններով։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շոտլանդիայում՝ Կամիլա Քեմփլի և հարուստ գործարար և քաղաքական արմատական Ջեյմս Ռայթի ընտանիքում։ Նրա հայրը ճանաչել է Ադամ Սմիթին և նամակագրություն է վարել ֆրանսիական հանրապետականների, այդ թվում՝ Ժիլբերտ Լա Ֆայեթեի հետ։ Ֆրենսիսի ծնողները մահացել են երիտասարդ, սակայն երեք տարեկանում որբացած աղջիկը պատկառելի ժառանգություն է ստացել։ Նրա խնամակալությունն իր վրա է վերցրել մորաքույրը, որը Ֆրենսիսին տարել է Անգլիա։ Այնտեղ աղջիկը ֆրանսիական մատերիալիզմի վրա հիմնված դաստիարակություն է ստացել[6]։

16 տարեկանում վերադարձել է Շոտլանդիա, որտեղ ապրել է իր խորթ հորեղբոր տանը և ձմեռներն անցկացրել է սովորելով, կարդալով և գրելով։ 18 տարեկանում Ռայթը գրել է իր առաջին գիրքը[7]։

Գործունեություն Միացյալ Նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիսը առաջին անգամ ԱՄՆ է եկել 23 տարեկանում և այնտեղ է անցկացրել 2 տարի։ Նա հանդես է եկել տղամարդկանց և կանանց միջև հավասար իրավունքների օգտին, եղել է ֆեմինիստ։ Ֆրենսիսը քննադատել է կրոնական կազմակերպություններին, ամուսնության ինստիտուտը և կապիտալիզմը։ Նա բացեիբաց հանդես է եկել մատչելի հակաբեղմնավորման և սեռական ազատության օգտին[8]։ Ռոբերտ Օուեն հետ Ռայթը իշխանություններից պահանջել է բացել անվճար դպրոցներ։ Նա հանդես է եկել երկու տարեկանից բարձր բոլոր երեխաների համար անվճար կրթության օգտին[9]։ Ռայթը պայքարել է նաև ստրկության վերացման դեմ։ Ամերիկայում իր գործունեությամբ նա պաշտպանել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Ֆուրիեի խոսքերն այն մասին, որ «քաղաքակրթության առաջընթացը կախված է կանանց առաջընթացից»[10]։

Ռայթի դիմանկարը, 1835 թվական

Ռայթը եղել է Free Inquirer թերթի համահիմնադիրը[11]։ Նա գրել է «Հայացք հասարակության և վարվելաձևի վրա Ամերիկայում» և «Մի քանի օր Աթենքում» (նվիրված փիլիսոփա Էպիկուրին)։ Այդ հրապարակումները նշանակալի դեր են ունեցել Ռայթի կյանքում։ Դրանց շնորհիվ նա շատ ծանոթներ է ձեռք բերել Ամերիկայում և հետագայում կրկին այնտեղ է վերադարձել Շոտլանդիայից՝ դառնալով սոցիալական բարեփոխումների հիմնադիրներից մեկը։ Նրա աշխատանքները թարգմանվել են մի քանի լեզվով և լայն ճանաչում են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում։

1824-1825 թվականներին կրկին այցելել է Միացյալ Նահանգներ։ 1825 թվականի աշնանը նա Մեմֆիս քաղաքից ոչ հեռու հիմնադրել է Նաշոբա համայնքը[12]։ Գրեթե միևնույն ժամանակ Ռայթը հրատարակել է իր «Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրկության շարունակական ոչնչացման ծրագիր» աշխատանքը։ Նա հույս ուներ, որ կհամոզի Կոնգրեսին ազատ արձակել ստրուկներին։ Ցույց տալու համար, թե ինչպես կարելի է ազատել ստրուկներին առանց միջոցների կորստի, Ռայթը սկսել է ստեղծել ֆերմերային համայնք, որտեղ ստրուկները կկարողանային գումար աշխատել և գնել իրենց ազատությունը՝ ընդ որում կրթություն ստանալով[13][14]։ Սակայն համայնքը դժվարությունների է հանդիպել իր գոյության հենց սկզբից։ Այն հիմնադրվել էր աղիքային մոծակների շրջանում (որտեղ, բնականաբար, տարածված է եղել մալարիան), իսկ հողը չէր կարող համայնքին լավ բերքով ապահովել։ Ինչ-որ պահի Ֆրենսիսը ստիպված էր լքել Նաշոբան հիվանդության պատճառով, իսկ նրա բացակայության ժամանակ ժամանակավոր ղեկավարները սկսել են չարաշահել իշխանությունը, ինչը հանգեցրել է հասարակական սկանդալի։ 1828 թվականին Ռայթի՝ կոմունա վերադառնալու պահին Նաշոբան սնանկացած էր արդեն։ Երկու տարի անց Ֆրենսիսը նավ է վարձել, որպեսզի Նաոշաբայի ստրուկներին ուղարկի Հաիթիի Հանրապետություն, որն արդեն ազատ էր և որտեղ նրանք կարող էին ապրել որպես ազատ քաղաքացիներ[15][16]։

Ռայթի դիրքորոշումը ստրկության վերաբերյալ տարբերվում էր ժամանակի շատ, հատկապես Հարավային Նահանգների դեմոկրատների դիրքորոշումից։ Միևնույն ժամանակ, աշխատողների իրավունքների պաշտպանության նրա ակտիվիզմը նրան հեռացրել է առաջատար աբոլիցիոնիստներից[17]։ 1833-1836 թվականներին նրա դասախոսությունները՝ ստրկության և այլ սոցիալական ինստիտուտների մասին, ուշադրություն են գրավել և արժանացել լայն լսարանների հիացմունքին, ինչը հանգեցրել է, այսպես կոչված, «Ֆաննի Ռայթի միության» ստեղծմանը։

Ֆրենսիս Ռայթի անունը բարեփոխիչներին նվիրված հուշատախտակին

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Ռայթի անունը նշված է Լոնդոնի Քենսալ Գրին գերեզմանատան «բարեփոխիչների հուշահամալիրում»։

Նաև հուշատախտակ է փակցված տան պատին, որտեղ նա ծնվել է[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 467. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1189.
  4. https://www.findagrave.com/memorial/23549227/frances-wright
  5. https://www.womenofthehall.org/inductee/fanny-wright/
  6. Ripley, George; Dana, Charles A., The American Cyclopædia..
  7. «Frances Wright biography».
  8. Schlereth, Eric R. Fits of Political Religion: Stalking Infidelity and the Politics of Moral Reform in Antebellum America. — С. 288–323..
  9. Orestes Augustus Brownson. «An Oration on Liberal Studies».
  10. Zinn, Howard A Peoples History of the United States. — Harper & Row. — С. 123..
  11. Lansford, Tom; Woods, Thomas E. «Exploring American History: From Colonial Times to 1877».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Parks, E.W. "Dreamer's Vision: Frances Wright at Nashoba (1825–1830)," // Tennessee Historical Magazine.
  13. «"Frances Wright". Encyclopædia Britannica».
  14. Emerson, O.B. "Frances Wright and her Nashoba Experiment," // Tennessee Historical Quarterly 6.
  15. Harrison, John Robert Owen and the Owenites in Britain and America. — С. 140..
  16. Payne-Gaposchkin, Cecilia The Nashoba Plan for Removing the Evil of Slavery: Letters of Frances and Camilla Wright // Harvard Library Bulletin.
  17. Lott, Eric Love and Theft: Blackface Minstrelsy and the American Working Class. // Oxford University Press. — С. 129..
  18. «Frances Wright».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ռայթ» հոդվածին։