Ֆրենսիս Պերկինս
Ֆրենսիս Պերկինս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մաունթ Հոլիուոք քոլեջ[1], Կոլումբիայի համալսարան և Ուորթոնի դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սոցիոլոգ և factory inspector |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 10, 1882 կամ ապրիլի 10, 1880[1] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանի օր | մայիսի 14, 1965 |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Frederick William Perkins?[2] |
Պարգևներ |
Կանանց փառքի ազգային սրահ, Պատվո աշխատանքային սրահ և Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր |
Ֆրենսիս Պերկինս (անգլ.՝ Frances Perkins, ապրիլի 10, 1882 կամ ապրիլի 10, 1880[1], Բոստոն, ԱՄՆ - մայիսի 14, 1965, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ի ծնե՝ Ֆանի Կորալի Պերկինս (Fannie Coralie Perkins), ԱՄՆ-ի նախարարների կաբինետում առաջին կինը և ԱՄՆ-ի աշխատանքի նախարար 1933 թվականից մինչև 1945 թվականը:
Որպես իր ընկերոջ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի իրական կողմնակից, նա աջակցել է նրան աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում նոր կուրսի առաջխաղացման գործում: Նա և ԱՄՆ ներքին գործերի նախարար Հարոլդ Իկեսը Ռուզվելտի կաբինետի միակ անդամներն էին, որոնք այնտեղ աշխատել են նրա նախագահության ողջ ընթացքում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերկինսը ծնվել է Բոստոնում, Մասաչուսեթս նահանգում, Սյուզան Բին Պերկինսի և Ֆրեդերիկ Ու.Պերկինսի ընտանիքում, որը գրասենյակային ապրանքների առևտրի հետ կապված բիզնեսի սեփականատեր է (նրա ծնողները գալիս էին Մեն նահանգից): Իր մանկության մեծ մասը նա անցկացրել է Վուստերում: Մկրտվելիս ստացել է Ֆանի Կորալի Պերկինս անունը, սակայն հետագայում փոխել է իր անունը Ֆրենսիս։
Պերկինսը սովորել է Վուսթերի դասական դպրոցում։ Ավարտել է Մաունթ Հոլիոկ քոլեջը՝ 1902 թվականին բակալավրի աստիճանով և Կոլումբիայի համալսարանը՝ սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճանով 1910 թվականին։ Կարճ ժամանակ եղել է սոցիալիստ, բայց հետո անցել է Դեմոկրատական կուսակցություն[3]:
Հետաքրքիր է, որ լինելով կառավարության անդամ՝ նա ապրում էր ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Ֆլորենս Հարիմանի տանը[4]:
Նրա անունը կրում է ԱՄՆ աշխատանքի նախարարության շենքը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://asteria.fivecolleges.edu/findaids/mountholyoke/mshm089.html
- ↑ Geni(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ Frances Perkins (1880—1965)
- ↑ "Florence Jaffray Harriman, "Mission to the North" (Lippincott 1941) 978-1-135-46324-3.
|