Ֆրենսիս Հոգգան
Ֆրենսիս Հոգգան անգլ.՝ Frances Elizabeth Hoggan | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1843[1] |
Ծննդավայր | Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 5, 1927 (83 տարեկան) |
Մահվան վայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Սըրրի |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, սոցիալական բարեփոխիչ և գրող |
Ֆրենսիս Էլիզաբեթ Հոգգան (Frances Elizabeth Hoggan, ծնունդով՝ Մորգան, դեկտեմբերի 20, 1843[1], Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1927, Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն)[2], ուելսցի բժիշկ, առաջին բրիտանուհին, ով բժշկության դոկտորի կոչում է ստացել Եվրոպայի մի քանի համալսարանից։ Նա նաև առաջամարտիկ էր որպես բժշկական գործունեությամբ զբաղվող մասնագետ, հետազոտող և սոցիալական բարեփոխիչ և Ուելսում գրանցված առաջին կին բժիշկ[3]։ Նա և իր ամուսինն առաջին անգամ Բրիտանիայում սկսել են ամուսին և կին բժշկական գործունեությունը (husband-and-wife medical practice) ծավալել։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենսիս Հոգգանը ծնվել է Ուելսի Բրեկոն քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Ռիչարդ Մորգանը, ծխի քահանայի օգնական էր։ Նա դաստիարակվել և կրթություն է ստացել Գլամորգան կոմսության Քովբրիջ (Cowbridge) քաղաքում, այնուհետև՝ Վինձորում։ Դեռահաս Ֆրենսիսը՝ 17 տարեկան հասակում, նախքան բժշկական ուսումնասիրությունները սկսելը, լույս աշխարհ է բերել արտամուսնական դուստր։ Եթե դա հայտնի լիներ, ապա վիկտորիանական ժամանակներում նա կկորցներ իր բոլոր հույսերը բժշկության ոլորտում[4]։ Երեխային դաստիարակել է մայրը և ներկայացվել է որպես Ֆրենսիսի քույր[5]։ Նա ուսումը շարունակել է երեք տարի Փարիզում և հինգ տարի Դյուսելդորֆում։
1866 թվականին 23-ամյա Ֆրենսիսը վերադարձել է Լոնդոն՝ մտադրված լինելով բժշկական գործունեություն ծավալել, սկսել է մասնավոր դասեր վերցնել, քանի որ Բրիտանիայում Վիկտոյական դարաշրջանում կանանց արգելված էր բժշկական համալսարանական կրթություն ստանալը։ Այնուամենայնիվ, Ֆրենսիսը Դեղագործների միության մասնագիտական դիպլոմ ստնալու հավակնություններ ուներ․ դա միակ որակավորումն էր, որով այդ ժամանակ նա կարող էր ամբողջ Անգլիայում և Ուելսում բժշկական գործունեությամբ զբաղվել։
1867 թվականի հունվարին նա հաջողությամբ հանձնեց նախնական քնությունները։ Սակայն նույն թվականին «Դեղագործների պատվարժան հասարակության» (Worshipful Society of Apothecaries) խորհրդը որոշում ընդունեց, որով կանանց արգելվեց մասնագիտական քննություններ հանձնել[6]։ Ֆրենսիսն ուղևորվեց Եվրոպա և բժշկական կրթություն ստանալու համար դիմեց Ցյուրիխի համալսարան, որտեղից Նադեժդա Սուսլովան՝ Ռուսաստանի առաջին կին բժիշկը, ստացել էր իր գիտական աստիճանը 1867 թվականի դեկտեմբերին։ Այնտեղ Մորգանն ավարտեց բժշկական կուրսը երեք տարում, նախատեսված հինգի փոխարեն, և 1870 թվականի մարտին «առաջադեմ մկանային ատրոֆիայի թեզի» պաշտպանությամբ դարձավ առաջին բրիտանուհին, ով Եվրոպայում է ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչումը[7], և դարձավ երկրորդ կինը՝ հաջորդելով Սուսլովային, ով Ցյուրիխի համալսարանում է բժշկի աստիճան ստացել[7]։ Նրա դոկտորական թեզը հիշարժան էր, քանի որ նա կասկածի տակ էր դնում իր գիտական ղեկավարի տեսակետները։ Մորգանը պնդում էր, որ առաջադեմ մկանային ատրոֆիան կենտրոնական նյարդային համակարգի օրգանական հիվանդություն է, և ոչ թե մկանային հիվանդություն, ինչպես պնդում էր Բիրմերը։
Դրանից հետո, Վիեննայի կլինիկաներից մեկում, նա կատարեց ուսումնասիրություն վիրաբուժական մանկաբարձության վերաբերյալ և դարձավ վիրաբույժ Գուստավ Բրունի աշակերտը[8]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո Ֆրենսիսը հետբուհական աշխատանք է կատարել Վիեննայի, Պրահայի և Փարիզի բարձրակարգ բժշկական դպրոցներում ՝ նախքան Բրիտանիա վերադառնալը։ Նա մի քանի տարի բժշկական գործունեությամբ է զբաղվել Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի հետ Լոնդոնի «Կանանց Նոր հիվանդանոցում»։ Նա նաև օգնել է Էլիզաբեթ Բլեքվելի հետ հիմնադրել Ազգային առողջապահական հասարակություն 1871 թվականին։ Դրա նպատակն էր «բնակչության բոլոր խավերի առողջության ամրապնդումը»[6]։
1874 թվականին նա ամուսնացավ դոկտոր Ջորջ Հոգգանի (1837-1891) հետ[9]։ Ամուսնու հետ միասին նա առաջին անգամ սկսել է ամուսինների ընդհանուր բժշկական պրակտիկան Մեծ Բրիտանիայում։ Հաջորդ տասնամյակում նրանք երկուսն էլ գրել են բժշկական հետազոտական աշխատանքներ, որոնց մի մասը համահեղինակությամբ[10][11]։ Հոգգանն ինքն անձամբ դարձել է կանանց և երեխաների հիվանդությունների մասնագետ[4]։
Ֆրենսիս Հոգգանը յոթ տարի զբաղվում էր բժշկական գործունեությամբ, սակայն Մեծ Բրիտանիայում մասնագիտական իր արտոնագիրը ստացել է Իռլանդիայի Թագավորի և Թագուհու բժիշկական քոլեջից 1877 թվականի փետրվարին։ 1873 թվականին Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնը դարձել էր Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամ; Դրանից հետո 1875 թվականին Ֆրենսիս Հոգգանը նույնպես ընտրվեց, սակայն 1878 թվականին հատուկ որոշմամբ արգելվեց այլ կանանց ընդունելությունն այդ ասոցիացիայում։ Մինչ Գարեթ Անդերսոնի անդամակցությունը համարվում էր դեռ օրինական, Հոգգանի անդամակցությունը չեղյալ հայտարարվեց՝ իրավական ձևականությունների պատճառով[12]։ 1880 թվականին Հոգգանը դարձել է վերանվանված՝ Իռլանդիայի Թագավորական բժշկական քոլեջի առաջին կին անդամը[6]։
1882 թվականին նա կոչ է արել Հնդկաստանում կին հիվանդների համար հանրային ֆինանսավորմամբ կանանց բժշկական ծառայություն տրամադրել։ Սա օգնել է ճանապարհ հարթել «Դաֆերինի հիմնադրամի» (Dufferin Fund) համար[13]։ Նույն թվականին Հոգգանը դարձել է բժշկական տեսուչ Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոցում, որը աղջիկների համար առաջին հանրակրթական միջնակարգ դպրոցներից մեկն էր։ Նա պաշտոնավարել է վեց տարի։
Նա 1884 թվականին գրել է մի հոդված, որը կոչվում է «Մոր դերն ընտանիքում», օգտագործելով բեղմնավորման և վերարտադրության մասին նորագույն մոտեցումները՝ պնդել է, որ մայրերը պետք է ավելի շատ իրավունք ունենան իրենց երեխաների նկատմամբ[14]։
Ֆրենսիսի ամուսինը՝ Ջորջը, 1885 թվականին հիվանդացել է, և զույգը տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ։ Ջորջը մահացել է գլխուղեղի ուռուցքից, 1891 թվականին[9]։
Ամուսնու մահից հետո Հոգգանը դարձավ սոցիալական բարեփոխումների ջատագով և շրջեց Միացյալ Նահանգներում դասախոսություններ կարդալով։ Նա քարոզչություն է իրականացնել սոցիալական հարցերի շուրջ՝ ներառյալ կանանց կրթությունը, առողջապահական կրթությունը և քաղաքացիական իրավունքները[4]։ Նա առանձնահատուկ հետաքրքրություն ուներ ռասայական խնդիրների նկատմամբ և 1911 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնում անցկացվող Համաշխարհային ռասաների համագումարում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1874 թվականին Ջորջ Հոգգանի և Ֆրենսիս Մորգանի ամուսնությամբ ձևավորվել է Բրիտանիայի առաջին բժշկական ընտանիքը։ Ջորջը ռազմածովային ինժեներ էր մինչև բժշկություն սովորելը։ Նա խոստումնալից հետազոտություններ է ունեցել 54 տարեկանում՝ իր մահից առաջ, երկարատև հիվանդությունից հետո։ Ֆրենսիսը, որքան էլ ամենաշնորհալին էր առաջին կին-բժշկների շրջանում, այնուամենայնիվ, կլինիկական գործունեությունն ընդհատել է Ջորջի հիվանդության և մահվան պատճառով[4]։
Դեռահաս Ֆրենսիսը՝ 17 տարեկան հասակում, նախքան բժշկական ուսումնասիրությունները սկսելը, լույս աշխարհ է բերել արտամուսնական դուստր, որը բոլորին հայտնի է եղել որպես Ֆրենսիսի քույր[4]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վերջին տարիները Ֆրենսիս Հոգգանն ապրել է Բրայթոնում, որտեղ էլ մահացել է ծերանոցում, մահացել է 1927 թվականի փետրվարի 5-ին։ Նրա դիակիզված աճյունը թաղված է, ամուսնու հետ, Ուոքինգի (Woking) գերեզմանատանը[15]։
2016 թվականից սկսած «Ուելսի գիտական միությունը» ( Learned Society of Wales) «Ֆրենսիս Հոգգանի մեդալով» ամեն տարի պարգևատրում է Ուելսի հետ կապ ունեցող կարևոր կանանց՝ գիտության, բժշկության, ճարտարագիտության, տեխնոլոգիայի կամ մաթեմատիկայի բնագավառներում[12][16]։
Աշխատությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենսիս և Ջորջ Հոգանները միասին հրատարակել են ավելի քան քառասուն բժշկական հետազոտական հոդվածներ անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով, ներառյալ ավշային հանգույցների անատոմիայի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ ծավալուն հետազոտություններ։
- 1882 թվականին «Ուելսի աղջիկների կրթություն» (անգլ.՝ Education for Girls in Wales)
- 1913 թվականին «Ամերիկացի նեգրուհիներն իրենց առաջին հիսուն տարվա ազատության ընթացքում» (անգլ.՝ American Negro Women During Their First Fifty Years of Freedom)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=20072
- ↑ The Transactions of the Honourable Society of Cymmrodorion. The Society. 2003. էջ 170. ISBN 978-0-9541626-0-3.
- ↑ «Dr Frances Hoggan». Learned Society of Wales. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 McIntyre, Neil (2004 թ․ մայիսի 1). «Britain's First Medical Marriage: Frances Morgan (1843–1927), George Hoggan (1837–1891) and the Mysterious "Elsie"» (անգլերեն). էջեր 105–114. doi:10.1177/096777200401200211. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «BBC – Wales History – Mothers of Industry». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Wales, The Learned Society of. «Dr Frances Hoggan». The Learned Society of Wales (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 7,0 7,1 Elston
- ↑ Thomas, Onfel. Frances Elizabeth Hoggan. Newport: R. H. Johns Limited.
- ↑ 9,0 9,1 «George Hoggan (1837-1891) - Find A Grave Memorial». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ WalesOnline (2017 թ․ մարտի 1). «Wales' first female doctor never stopped fight for equal education». walesonline. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Hoggan, George; Hoggan, Frances Elizabeth (1881 թ․ հոկտեմբեր). «On the Comparative Anatomy of the Lymphatics of the Uterus». Journal of Anatomy and Physiology. 16 (Pt 1): 50–89. PMC 1310070. PMID 17231418.
- ↑ 12,0 12,1 «HOGGAN [née Morgan], FRANCES ELIZABETH (1843-1927), physician and social reformer | Dictionary of Welsh Biography». biography.wales. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Hoggan, Frances (1882). Medical Women for India. Bristol: J.W. Arrowsmith.
- ↑ Bell, Susan G.; Offen, Karen M. (1983). Women, the Family, and Freedom: 1880-1950 (անգլերեն). Stanford University Press. ISBN 978-0-8047-1173-9.
- ↑ «Findagrave.com».
- ↑ Frances Hoggan Medal, LearnedSociety.wales, Retrieved 26 June 2017
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M. A. Elston (2004). «Hoggan [née Morgan], Frances Elizabeth (1843–1927), physician and social reformer». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- McIntyre, Neil (2004 թ․ մայիսի 1). «Britain's First Medical Marriage: Frances Morgan (1843–1927), George Hoggan (1837–1891) and the Mysterious "Elsie"» (անգլերեն). էջեր 105–114. doi:10.1177/096777200401200211. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography at BBC Wales Արխիվացված 2010-08-28 Wayback Machine
- Administrator (2013 թ․ մարտի 25). «Frances Elizabeth Hoggan (MD): Physician, Social Reformer, Woman Pioneer». New Histories (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Փետրվարի 5 մահեր
- 1927 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի կին գրողներ
- Բրիտանացի գիտնականներ
- Բրիտանացի ֆեմինիստ գրողներ
- Վիկտորյական դարաշրջանի անձինք