Ֆրենսիս Դի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենսիս Դի
անգլ.՝ Frances Dee
FrancesDeeinBeckySharp.jpg
Ծնվել էնոյեմբերի 26, 1909(1909-11-26)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 6, 2004(2004-03-06)[2] (94 տարեկան)
Մահվան վայրՆորուոլկ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Hyde Park Academy High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Joel McCrea?
Երեխա(ներ)Jody McCrea?
Պարգևներ և մրցանակներՀոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Ֆրենսիս Դի (անգլ.՝ Frances Dee, նոյեմբերի 26, 1909(1909-11-26)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 6, 2004(2004-03-06)[2], Նորուոլկ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Մերիոն Դին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում: Այդ ընթացքում նրա հայրը այնտեղ էր ծառայում: Մանկությունն անցել է Չիկագոյում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն, ապա ընդունվել է Չիկագոյի համալսարան: Այնտեղ սովորել է 2 տարի և վերադարձել է Կալիֆորնիա, որտեղ 1929 թվականին եղել է իր առաջելույթը: Առաջին անգամ գլխավոր դերում հանդես է եկել Մորիս Շևալյեի հետ:

Հետագա տարիներին Ֆրենսիս Դին շարունակում էր հաճախ հայտնվել կինոէկրաններին, սակայն շատ դեպքերում միայն երկրորդական դերերում։ Իր կինոկարիերայի ընթացքում՝ մինչև 1954 թվականը, Ֆրենսիսը նկարահանվել է 53 ֆիլմում, ներառյալ՝ «Ամերիկյան ողբերգություն» (1931), «Փոքրիկ կանայք» (1933), «Բեքքի Շարփ» (1935), «Ուրախ խաբեությունը» (1935), «Այսպես է ավարտվում մեր գիշերը» (1941), «Ես զբոսնում էի զոմբիների հետ» (1943), «Լավ ընկերոջ անձնական գործերը» (1947) և «Վճարն ըստ պահանջի» (1947) ֆիլմերում:

Ֆիլմի նկարահանումների ժամանակ Դին ծանոթացել է դերասան Ջոել Մակքրիի հետ, որի հետ 1933 թվականին ամուսնացել է։ Դիին մի քանի ֆիլմերում կապված է եղել Դևիդ Սելզնիկի հետ, Սակայն ճակատագրի հեգնանքով նրա գեղեցկությունը սարսափելի կատակ է խաղացել նրա հետ. նա կորցրել է Սելզնիկի ամենամեծ «Քամուց քշվածները» (1939) կինոնկարում նկարահանվելու հնարավորությունը, հենց այդ պատճառով[3]: Կինոկարիերայի ավարտից հետո Դիին ամուսնու հետ բնակություն է հաստատել Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում գտնվող ռանչոյում, որտեղ նրանք զբաղվել են երեք երեխաների դաստիարակությամբ, ինչպես նաև ձիերի բուծմամբ: Նրանց ամուսնությունը դարձել Է Հոլիվուդի պատմության մեջ ամենաերկար ամուսնություններից մեկը: 1990 թվականին իրենց ամուսնության 57-րդ տարեդարձին մահացել է ամուսինը: Ֆրենսիս Դին ամուսնու մահից հետո ապրել է 14 տարի և մահացել 2004 թվականի մարտի 6-ին՝ 94 տարեկան հասակում, ինսուլտից հետո առաջացած բարդություններից: Կինոյում ունեցած իր ավանդի համար նա Հոլիվուդի փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Սվետլա»։ Վերցված է 2013-01-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դի Ֆրենսիս (անգլ.) Internet Movie Database կայքում