Jump to content

Ֆրենսիս Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Ալեն
անգլ.՝ Frances Elizabeth Allen
Ծնվել էօգոստոսի 4, 1932(1932-08-04)[1][2]
Peru, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] կամ Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 4, 2020(2020-08-04)[4][5][2][…] (88 տարեկան)
Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ[6][2]
բնական մահով[7]
ԳերեզմանSaint Augustine Cemetery[8]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)IBM[1], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Նյու Յորքի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտինֆորմատիկա[1] և computational science?
ԱնդամակցությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[9], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատերՕլբանիի համալսարան (1954)[1] և Միչիգանի համալսարան (1957)[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Jacob T. Schwartz?
 Frances E. Allen Վիքիպահեստում

Ֆրենսիս Էլիզաբեթ Ալեն (անգլ.՝ Frances Elizabeth Allen, օգոստոսի 4, 1932(1932-08-04)[1][2], Peru, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] և Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 4, 2020(2020-08-04)[4][5][2][…], Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ[6][2]), համակարգչային համակարգերի տեսության ամերիկացի գիտնական։ Առաջին կինը, որն արժանացել է Թյուրինգի մրցանակին (2006)[21][22]։

IBM-ի աշխատակից, Գիտությունների ազգային ակադեմիայի (2010) և ԱՄՆ ճարտարագիտական ակադեմիայի, ինչպես նաև Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2001) անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Նյու Յորք նահանգի ֆերմայում։ Ընտանիքի վեց երեխաներից ավագն էր։ Նրա հայրը ֆերմեր էր, իսկ մայրը` ուսուցիչ[23]։ 1954 թվականին ավարտել է ուսուցչական քոլեջը (այժմ` Նյու Յորք նահանգի Օլբանիի համալսարան)` ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան։ Միչիգանի համալսարանում 1957 թվականին ձեռք է բերել մագիստրոսի կոչում, այնուհետև մի կարճ ժամանակահատված դասավանդել է դպրոցում, սակայն դժգոհ լինելով վաստակից` նույն` 1957 թվականի հուլիսի 15-ին Ալենն աշխատանքի է անցել IBM-ի կորպորացիայում, որտեղ աշխատել է հաջորդ 45 տարիների ընթացքում[24]։ 1991 թվականին Ֆրենսիս Ալենը Ալբերտայի համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման[24]։

Ալենը Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցում, 6 մայիսի, 2008 թվական

1980-ականների սկզբին Ֆրենսիս Ալենը ղեկավարում էր Parallel TRANslation (PTRAN) հետազոտական խումբը, որտեղ նա զբաղվում էր զուգահեռ հաշվարկների հարցերով[24]։ Այս աշխատանքի ընթացքում Ալենը և նրա գործընկերները ուսումնասիրում են օպտիմալացման հիմունքները, որոնք այսօր օգտագործվում են շատ կոմպիլյատորներում։

2002 թվականից անցել է թոշակի։

Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։

Մահացել է 2020 թվականի օգոստոսի 4-ին` իր 88-ամյակի օրը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Նյու Յորքի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր Ջեյքոբ Թ. Շվարցի հետ. նրանց ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ[25]։

Պարգևներ և պատվոգրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • IBM Fellow (1989, կին առաջին մրցանակակիրը)
  • Ընդգրկվել է Women in Technology International կազմակերպության փառքի սրահում (1997)
  • Ադա Լավլեյսի մրցանակ, Association for Women in Computing (2002)
  • Թյուրինգի մրցանակ (2006). «համակարգչային ծրագրերի օպտիմալացման տեսության և պրակտիկայի մեջ նորարարական ներդրման համար, որը հիմք է հանդիսացել ժամանակակից օպտիմիզացնող կոմպիլյատորների և ծրագրերի ավտոմատ զուգահեռացման համար»[26]
  • Erna Hamburger Prize (2008)
  • Նրա պատվին IBM-ը 2007 թվականին սահմանել է IBM Ph.D. Fellowship Award-ը[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 https://ethw.org/Oral-History:Frances_%22Fran%22_Allen
  2. 1 2 3 4 5 6 Metz C. Frances Allen, Who Helped Hardware Understand Software, Dies at 88The New York Times, 2020.
  3. 1 2 http://maralboran.eu/coeducacion/2018/01/29/frances-e-allen/
  4. 1 2 Remembering Frances E. AllenIBM Research, 2020.
  5. 1 2 Frances Allen, first woman to win Turing Award for contributions to computing, dies at 88 // The Washington Post / M. MurrayWashington: Fred Ryan, 2020. — ISSN 0190-8286; 2641-9599
  6. 1 2 https://www.washingtonpost.com/local/obituaries/frances-allen-first-woman-to-win-turing-award-for-contributions-to-computing-dies-at-88/2020/08/06/7ea7d7a2-d7f0-11ea-930e-d88518c57dcc_story.html
  7. La científica Frances Allen falleció a los 88 años: fue la primera mujer en ganar el 'Nobel de la Informática' — 2020.
  8. Find A Grave — 1996.
  9. https://awards.acm.org/fellows/award-recipients
  10. https://www.ibm.com/ibm/ideasfromibm/us/ibm_fellows/
  11. 1 2 https://amturing.acm.org/award_winners/allen_1012327.cfm
  12. https://computerhistory.org/profile/frances-allen/
  13. https://www.computer.org/profiles/frances-allen
  14. http://www.sigplan.org/Awards/Achievement/
  15. https://anitab.org/profiles/abie-award-winners/frances-allen/
  16. https://www.witi.com/halloffame/
  17. https://awards.acm.org/fellows/award-winners
  18. https://wish-foundation.epfl.ch/erna-hamburger-award/
  19. https://spectrum.ieee.org/ibm-computer-scientist-frances-e-allen-who-advanced-modern-computing-dies-at-88
  20. https://www.computer.org/volunteering/awards/babbage
  21. «Remembering Frances Allen». IBM. 2020 թ․ օգոստոսի 5.
  22. «75-летняя Фрэнсис Аллен получила премию Тьюринга», 26 փետրվարի 2007 թվական
  23. «Frances Allen - A.M. Turing Award Laureate». amturing.acm.org. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. 1 2 3 «2000 Fellow Awards Recipient», Համակարգչային պատմության թանգարան(անգլ.)
  25. Metz, Cade (2020 թ․ օգոստոսի 8). «Frances Allen, Who Helped Hardware Understand Software, Dies at 88». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  26. ACM Award Citation / Frances E Allen Արխիվացված 2009-10-22 Wayback Machine
  27. «IBM Creates Ph.D. Fellowship Award in Honor of First Female Turing Award Winner Fran Allen», пресс-релиз IBM, 19 октября 2007 года(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ալեն» հոդվածին։