Ֆրենկ Ռեմսի
Ֆրենկ Ռեմսի անգլ.՝ Frank Plumpton Ramsey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | հունվարի 19, 1930[1][2][3][…] (26 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Գերեզման | Ascension Parish Burial Ground[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ (1920)[1], Թրինիթի քոլեջ (1923)[1] և Վիեննայի համալսարան (1924)[1] |
Երկեր | Ramsey–Cass–Koopmans model?, Ramsey's theorem?, Ramsey sentence?, Ramsey–Lewis method?, Ramsey theory?, Ramsey problem? և Keynes–Ramsey rule? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա և տնտեսագետ |
Աշխատավայր | Թագավորական քոլեջ, Քեմբրիջ[1] |
Ամուսին | Lettice Ramsey?[1] |
Ծնողներ | հայր՝ Arthur Stanley Ramsey? |
![]() |
Ֆրենկ Փլամպթոն Ռեմսի (անգլ.՝ Frank Plumpton Ramsey, ծնվել է՝ փետրվարի 22, 1903[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 19, 1930[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի մաթեմատիկոս, մաթեմատիկայի, փիլիսոփայության և տնտեսագիտության հետազոտող, Ռեմսիի թեորեմի, Ռեմսիի տեսության, Ռեմսիի առաջարկների հեղինակ, Ռեմսի-Կասսա-Կուպմանս մոդելի համահեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենկ Ռեմսին ծնվել է 1903 թվականի փետրվարի 22-ին՝ մաթեմատիկոս և Մագդալենի քոլեջի նախագահ Արթուր Ռեմսիի ընտանիքում։ Նա չորս երեխաներից ավագն էր։ Կրտսեր եղբայր Մայքլ Ռեմսին հետագայում դարձել է Քենթերբերիի արքեպիսկոպոս, ի տարբերություն Ֆրենկի, որը աթեիստ էր մինչև իր կյանքի վերջը։ 1915 թվականին Ֆրենկն ընդունվել է Վինչեստեր քոլեջ, հետագայում մաթեմատիկա է սովորել Թրինիթի քոլեջում, որտեղ ի հայտ են եկել նրա վաղ տարիքի բազմակողմանի ունակություններն ու հետաքրքրությունները։
1924 թվականին Ջ. Մ. Քեյնսի աջակցության շնորհիվ նա դարձել է Քեմբրիջի Քինգս քոլեջի դասախոս։ Դասախոսել է մաթեմատիկա, հետագայում դարձել մաթեմատիկայի ուղղության ուսումնական բաժնի վարիչ։
1925 թվականին նա ամուսնացել է, ունեցել է երկու դուստր։
1927 թվականին հրատարակել է Փաստեր և դրույթներ հոդվածը, որտեղ ներկայացրել է, ինչպես երբեմն անվանում են, ճշմարտության ավելորդ տեսությունը։ Նրա անունով է կոչվել 1930 թվականին Ռեմսիի ապացուցված թեորեմը (տես Ռեմսիի թեորեմ), հետագայում առաջացել է մաթեմատիկայի առանձին ճյուղ՝ Ռեմսիի տեսությունը։
Տնտեսագիտության մեջ ուսումնասիրել է մաթեմատիկական մոդելավորման խնդիրները, մասնավորապես մշակել է օպտիմալ հարկման և տնտեսական աճի մոդելներ։ Ֆրենկ Ռեմսիի հետազոտությունները մաթեմատիկական տնտեսագիտության ոլորտում բարձր են գնահատել նրա ժամանակակիցները, նրա անունը կրում է տնտեսական աճի մոդելներից մեկը (տես Ռեմսիի մոդելը), իսկ Ռեմսիի խնդիրը հայտնի է նաև տնտեսական տեսության մեջ։
Հավանականությունների բնույթի վերաբերյալ նրա աշխատությունները շատ առումներով առաջ էին անցել իրենց ժամանակից, դրանց նշանակությունը պարզ դարձավ միայն խաղերի տեսության և որոշումների տեսության զարգացմամբ։ Համագործակցել է Լյուդվիգ Վիտգենշթայնի հետ, 19 տարեկանում թարգմանել է նրա Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատը։ Մասնակցել է Լյուդդվիգ Վիտգենշթայնի և իտալացի տնտեսագետ Պիերո Սրաֆայի հետ քննարկումներին։
Մահացել է 1930 թվականի հունվարի 19-ին վարակիչ հեպատիտով անհաջող վիրահատության արդյունքում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Foundations of mathematics and other logical essays, — London, 1931.
- On truth, Kluwer, 1991.
- Notes on philosophy, probability and mathematics, — Neapel, 1990.
- A mathematical theory of saving Archived 2022-02-02 at the Wayback Machine. // The Economic Journal, Volume 38, Issue 152 (Dec., 1928), pp. 543–559.
- A contribution to the theory of taxation, 1927.
- On a problem of formal logic, - Proceedings London mathematical society, 1930.
- Philosophical papers / Mellor ed., Cambridge, 1990 (в сбор.: The Foundations of Mathematics (1925), Universals (1925), Theories (1929), Knowledge (1929), Facts and propositions (1927), General propositions and causality (1929), Truth and probability (1926)).
Ռուսերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рамсей Ф. П. Философские работы. — М.: Канон+РООИ "Реабилитация", 2011. — 368 с. — ISBN 978-5-88373-081-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Find A Grave — 1996.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кейнс Дж. М. Frank Plumpton Ramsey, in «Essays in biography», 1933
- Суровцев В. А. Ф. П. Рамсей и программа логицизма. — Томск: Изд-во. Том. ун-та, 2012. — 258 с.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրենկ Ռեմսի կատեգորիայում։ |
|
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Հունվարի 19 մահեր
- 1930 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի տնտեսագետներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Բրիտանացի մաթեմատիկոսներ
- Անգլիացի տնտեսագետներ
- Անգլիացի աթեիստներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ