Jump to content

Ֆրենկ Նորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Նորիս
անգլ.՝ Benjamin Franklin Norris
Ծնվել էմարտի 5, 1870(1870-03-05)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1902(1902-10-25)[1][2][3][…] (32 տարեկան)
Վախճանի վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանMountain View Cemetery[5]
Գրական անունJustin Sturgis
Մասնագիտությունգրող, վիպասան և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գրական ուղղություններնատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներՄաքթիգ և The Octopus: A Story of California?
Изображение автографа
 Frank Norris Վիքիպահեստում

Ֆրենկ Նորիս (անգլ.՝ Frank Norris, մարտի 5, 1870(1870-03-05)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 25, 1902(1902-10-25)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), 19-րդ դարի ամերիկացի գրող, Ժուռնալիստ, նատուրալիստական ուղղության ներկայացուցիչ[6][7][8][9][10]։ Գրականագետներից շատերի կարծիքով նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Մաքթիգ» (անգլ.՝ McTeague) (1899), «Ծովահրեշը. Կալիֆոռնիական պատմություն» (անգլ.՝ The Octopus: A California Story) (1901) և «Հորձանուտ» (անգլ.՝ The Pit) (1903) վեպերը[11]։ «Մաքթիգ»-ի հիման վրա ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Էրիխ ֆոն Շտրոհայմը 1924 թվականին նկարահանել է իր և համաշխարհային կինոարվեստի գլուխգործոց համարվող «Ընչաքաղցություն» համր ֆիլմը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի սովորել է Փարիզի Ժուլիան ակադեմիայի գեղարվեստական ստուդիայում։ Այդ ընթացքում ծանոթացել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլայի նատուրալիստական վեպերին և խորապես ազդվել դրանցից[12][13]։ Ուսումնառությունը շարունակել է Կալիֆոռնիայի և Հարվարդի համալսարաններում, անդամակցել Phi Gamma Delta համալսարանական եղբայրությանը[14][15][16], դարձել Skull & Keys ընկերության նախաձեռնողներից մեկը[17]։ Աշխատակցել է մամուլին։ Առաջին վեպերում, որոնցում զգացվում է Էմիլ Զոլայի ազդեցությունը, ցույց է տվել, թե ինչպես է խեղվում երիտասարդների բնավորությունը ամերիկյան իրականության մեջ («Վանդովերը և գազանը», 1895 թվական, հրատարակվել է 1914 թվականին), դատապարտել է հարստություն դիզելու կիրքը («Մաքթիգ», 1893—1897 թվականներին, հրատարակվել է 1899 թվականին)։

Նորիսի գլուխգործոցը «Ծովահրեշը» (1901 թվական) վեպն է՝ «Ցորենի վիպերգ» անավարտ եռերգության առաջին մասը, որտեղ արտացոլված են մոնոպոլիաների դաժան դիկտատուրայի էական գծերը և միաժամանակ ամերիկյան ժողովրդի հակաիմպերիալիսաական պայքարի վերելքը։ «Հորձանուտ» (1903 թվական) երկրորդ մասում մերկացված են ցորենի սպեկուլյատիվ խոշոր գործառնությունները Չիկագոյում։ Մտահղացված երրորդ մասը («Գայլը») չի գրվել։

Մահացել է 32 տարեկան հասակում, կույր աղիքի նոպային հաջորդած պերիտոնիտի (որովայնամզի բորբոքման) հետևանքով։ Նրա ստեղծագործությունները, Էմիլ Զոլայից[18] զատ, համեմատվում են Սթիվեն Քրեյնի[19], Թեոդոր Դրայզերի, Էդիթ Ուորթոնի երկերի հետ[20]։

  • Vandover and the Brute (1914)
  • A Deal in Wheat and Other Stories of the New and Old West (1903)
  • Grettir en la granja de Thorhall (1903)
  • The Pit (1902)
  • The Octopus: A California Story (1901)
  • A Man's Woman (1900)
  • McTeague (1899)
  • Moran of the "Lady Letty": A Story of Adventure Off the California Coast (1898)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 1 2 3 4 Норрис Фрэнк // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. ↑ Find A Grave — 1996.
  6. ↑ Biencourt, Marius. Une Influence du Naturalisme Français en Amérique: Frank Norris, Giard, 1933.
  7. ↑ Walcutt, Charles Child. American Literary Naturalism, a Divided Stream, University of Minnesota Press, 1956.
  8. ↑ Chase, Richard Volney. "Norris and Naturalism." In The American Novel and its Tradition, Doubleday, 1957.
  9. ↑ Pehowski, Marian Frances. Darwinism and the Naturalistic Novel: J. P. Jacobsen, Frank Norris and Shimazaki Tōson, University of Wisconsin–Madison, 1973.
  10. ↑ Civello, Paul. American Literary Naturalism and Its Twentieth-Century Transformations: Frank Norris, Ernest Hemingway, Don DeLillo, University of Georgia Press, 1994.
  11. ↑ «The Empathetic Camera: Frank Norris and the Invention of Film Editing». {{cite web}}: Unknown parameter |acessadoem= ignored (օգնություն)
  12. ↑ Åhnebrink, Lars. The Influence of Émile Zola on Frank Norris, Lundequistska Bokhandeln, 1947.
  13. ↑ Hunt, Jonathan P. Naturalist Democracy: Literary and Political Representation in the Works of Frank Norris and Émile Zola, University of California, Santa Cruz, 1996.
  14. ↑ Wood, William Allen (1902). "A Golden Bowl Broken," Phi Gamma Delta Magazine, Vol. XXV, pp. 157–163.
  15. ↑ Chamberlin, William Fosdick. The History of Phi Gamma Delta, The Fraternity, 1926.
  16. ↑ Everett, Wallace W. "Frank Norris in his Chapter," Phi Gamma Delta Magazine, Vol. LII, April 1930.
  17. ↑ "Frank Norris Honored by Skull & Keys Society of California," The Phi Gamma Delta, Vol. 34, No. 6, 1912, p. 606.
  18. ↑ Montague, G.H. (1901). "Two American Disciples of Zola," The Harvard Monthly, Vol. 32, pp. 204–212.
  19. ↑ Wertheim, Stanley (1991). "Frank Norris and Stephen Crane: Conviction and Uncertainty," American Literary Realism, 1870–1910, Vol. 24, No. 1, pp. 54–62.
  20. ↑ McElrath, Jr. Joseph R. and Gwendolyn Jones (1994). "Introduction" to The Pit. New York: Penguin Books.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Նորիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 394)։