Ֆրենկի Վալլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկի Վալլի
Բնօրինակ անունանգլ.՝ Frankie Valli
Ի ծնե անունանգլ.՝ Francesco Stephen Castelluccio
Նաև հայտնի է որպեսFrankie Valli
Ծնվել էմայիսի 3, 1934(1934-05-03)[1] (89 տարեկան)
Նյուարկ, Նյու Ջերսի
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ և ռոքնռոլ
Մասնագիտություներգիչ, ստուդիական երաժիշտ և դերասան
ԵրգչաձայնՖալցետ
Գործիքներվոկալ
ԼեյբլPhilips Records
Պարգևներ
Կայքfrankievallifourseasons.com
 Frankie Valli Վիքիպահեստում

Ֆրենկի Վալլի (անգլ.՝ Frankie Valli, իսկական անուն Francesco Stephen Castelluccio, մայիսի 3, 1934(1934-05-03)[1], Նյուարկ, Նյու Ջերսի), ամերիկացի երգիչ, ավելի հայտնի որպես The Four Seasons խմբի վոկալիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալլիի ձայնի դիապազոնը 3,5 օկտավա է։ Իր «բնական» բարիտոնից նա առանց ընդհատման կարող է անցնել ֆալցետի։ Երբ Բոբ Քրյուի խորհրդով նրանք օգտագործել են երգչի այդ հնարավորությունը The Four Seasons-ի մասնակից Բոբ Գաուդիոն գրել է «Sherry» երգը և խումբը ստացավ մեծ հաջողություններ, 1962 թվականի վերջին «Sherry»-ն գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Գաուդիոն և Վալլին ձեռքսեղմումով հաստատել են ոչ պաշտոնական համաձայնությունը միմյանց միջև կիսել առկա եկամուտները։ Այդ ժամանակվանից նրանք աշխատել են միասին շատ նախագծերի վրա և արդեն մի քանի տասնյակ տարի է, անկախ նրանից թե ինչպես են աշխատում, նրանք պահպանում են պայմանավորվածությունը[3]։

1960-ականների կեսերին, մնալով խմբի անդամ Վալլին սկսել է սոլո կարիերա։ Նա հաջողության հասավ «Can’t Take My Eyes Off You» երգով, որը ըստ 1967 թվականի տվյալների առաջադրվել է «Գրեմմի»-ի, իսկ նրա սինգլը հավաստագրվել է ոսկե՝ ավելի քան մեկ միլիոն վաճառքի պատճառով։ Նա մնացել է մինչև 1976 թվականը միակ սոլո կատարող արտիստը, ով ստացել է ոսկե կարգավիճակ, մինչ «My Eyes Adored You»-ն գլախավորեց Billboard Hot 100-ը։ Իսկ 1978 թվականին Գիբբ Բարիի հետ ձայնագրել է Grease երգը՝ ֆիլմ-մյուզիքլ «Բրիոլին» ֆիլմի համար։ Նրա հետ սինգլը դարձել է պլատինե[4]։

1967 թվականին երգչին տվել են «աթերոսկլերոզ» հիվանդության անալիզներ։ Բժիշկները նրան ասել են, որ վաղ թե ուշ նա կխլանա։ Որոշ ժամանակաշրջան անց նա սկսել է վատ լսել, այնպես, որ համերգի ժամանակ հազիվ է կարողացել ձայնը լսել։ Նրա կարիերայի վերջը կարող էր մոտենալ, բայց 1970-ականներին հրաշքով որոշ վիրահատություններից հետո, լսողությունը հաջողվեց վերականգնել[4]։

Ներկայում Ֆրենկ Վալլին շարունակում է ձայնագրել սկավառակներ և ելույթ ունենալ համերգներով[4].

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասն Հիթ շքերթներ
US
[5]
The 4 Seasons Present Frankie Valli Solo
  • Թողարկված։ հունիս, 1967
  • Լեյբլ։ Philips
  • Համարի կատ. : 200-247 (մոնո) / 600-247 (ստերեո)
34
Timeless
  • Թողարկված։ հուլիս, 1968
  • Լեյբլ։ Philips
  • Համարի կատ։ 600-274
176
Closeup
  • Թողարկված։ փետրվար, 1975
  • Լեյբլ։ Private Stock
  • Համարի կատ.: PS 2000
51
Inside You
  • Թողարկված։ սեպտեմբեր, 1975
  • Լեյբլ։ Motown
  • Համարի կատ.: M6-852S1
Our Day Will Come
  • Թողարկված։ նոյեմբեր, 1975
  • Լեյբլ։ Private Stock
  • Համարի կատ.: PS 2006
107
Valli
  • Թողարկված։ սեպտեմբեր, 1976
  • Լեյբլ։ Private Stock
  • Համարի կատ.: PS 2017
Lady Put the Light Out
  • Թողարկված։ նոյեմբեր, 1977
  • Լեյբլ։ Private Stock
  • Համարի կատ.: PS 7002
Frankie Valli... Is the Word
  • Թողարկված։ օգոստոս, 1978
  • Լեյբլ։ Warner Bros / Curb
  • Համարի կատ.: BS 3233
160
Heaven Above Me
  • Թողրակված։ նոյեմբեր, 1980
  • Լեյբլ։ MCA / Curb
  • Համարի կատ.: 5134
Romancing the '60s 167

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Hal Leonard Corp. Chicken Soup for the Soul Piano Songbook: 40 Inspirational and Heartwarming ...
  3. Frankie Valli Oh, What a Life! - Personal Success, Frankie Valli. People.com. 2008 թ․ մայիսի 26.
  4. 4,0 4,1 4,2 Jacqueline Edmondson Ph.D. (редактор). Music in American Life: An Encyclopedia of the Songs, Styles, Stars, and ...
  5. «Frankie Valli : Awards». AllMusic. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]