Ֆրենդզոնա
Ֆրենդզոնա, կամ բարեկամության գոտի (անգլ.՝ Friend zone), իրավիճակ, որտեղ մեկը սիրահարված է մյուսին, բայց նա նրան ընկալում է միայն որպես ընկեր[1][2][3]։
Որպես կանոն, դա անհարմար իրավիճակ է անպատասխան սիրուց տառապող մարդու համար[4][5][6]։ Եթե երկրպագության օբյեկտը փոխադարձ չի պատասխանում սիրահարվածին, սակայն ամեն դեպքում պահում է իր մոտ, սա կոչվում է ֆրենդզոնայի ժխտում[7]։ «Ֆրենդզոնա» տերմինը տղայի և աղջկա բարեկամական հարաբերությունների տեսակ է, սակայն այստեղ երկուսից մեկը հույս ունի, որ բարեկամությունը վաղ թե ուշ կվերաճի սիրային հարաբերությունների, իսկ մյուսը՝ ոչ։
Ըստ որոշ հոգեբանների, բարեկամական հարաբերությունների ժամանակ առավել հաճախ սիրահարվում են տղաները, իսկ երկրպագության օբյեկտի տեղում աղջիկներն են։ Բացի այդ, ուժեղ սեռի ներկայացուցիչները հաճախ չափազանցնում են աղջիկների շահագրգռվածությունը ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու համար։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն տարբեր բացատրություններ, թե ինչու են մարդիկ ընկնում ֆրենդզոնայի մեջ։ Դրա պատճառը կարող է լինել ուշադրության կամ վախի նշանների սխալ մեկնաբանությունը, որ հարաբերությունների մի փուլից նոր փուլ անցնելը կարող է ընդհանրապես փչացնել ընկերությունը։ «Չիկագո Տրիբյուն» թերթի հոդվածների հեղինակը առաջարկեց մի քանի պատճառներ, ըստ որի մարդը կարող է հայտնվել տվյալ իրավիճակում։
- Օբյեկտ Ա-ն բավականաչափ դուր չի գալիս օբյեկտ Բ-ին։
- Օբյեկտ Ա-ն չի գրավում օբյեկտ Բ-ին սեռական առումով, բայց դա առիթ չէ խզելու ընկերական հարաբերությունները։
Հարկ է նշել, որ աղջկա և տղայի միջև ընկերության ժամանակ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացածը[8]:Կարելի է բերել մեկ այլ օրինակ։ Տղան աղջկա համար, այսպես կոչված, ընկերուհու նման էր, որի հետ կարելի է քննարկել ամեն ինչ։ Սակայն նրանց հարաբերությունները զգալիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ սիրահարվածը ցանկացավ, որ նրանց ընկերությունը վերաճի սիրային հարաբերությունների[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Yahr, Emily (2010-07-25). The CW's 'Plain Jane,' a not-so-extreme makeover show. The Washington Post
- ↑ friend zone - definition of friend zone in English | Oxford Dictionaries Արխիվացված 2017-08-04 Wayback Machine. Oxford Dictionaries
- ↑ Column: The friend zone is sexist Արխիվացված 2014-12-05 Wayback Machine. www.themaneater.com
- ↑ 'The Bachelor' recap: Girls get wild in Anguilla. LA Times Blogs - Show Tracker
- ↑ How to stay out of the Friend Zone - Dr. Ali Binazir, Happiness Engineer. Dr. Ali Binazir, Happiness Engineer
- ↑ Як вибратися з френдзони? Արխիվացված 2017-10-28 Wayback Machine. olympica.com.ua.
- ↑ Milner, Ryan M. (December 2013). FCJ-156 Hacking the Social: Internet Memes, Identity Antagonism, and the Logic of Lulz.. The Fibreculture Journal
- ↑ What's so bad about the friend zone?. tribunedigital-chicagotribune
- ↑ King, Susan (2005-11-21). Following his life into the 'love zone'. Los Angeles Times