Ֆրեզնոյի համագաղութային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրեզնոյի համագաղութային խորհուրդ, հիմնվել է 1993 թվականին։ Ընտրվում է տարին մեկ անգամ ընդհանուր ժողովում, որին մասնակցում են ստեղծված կառույցի մաս կազմող միությունների, եկեղեցիների, քաղաքական կուսակցությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Նպատակն է ամեն տարի միասնաբար ոգեկոչել Մեծ եղեռնի հիշատակը, կազմակերպել համագաղութային միջոցառումներ, օգնություն ցույց տալ Հայաստանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։