Ֆրեդ Քոհեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Քոհեն
Ծնվել է1956[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար, համալսարանի դասախոս և ճարտարագետ
Գործունեության ոլորտՀամակարգչային վիրուս
Ալմա մատերՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիտերբի ճարտարագիտական դպրոց

Ֆրեդերիկ Բ. Քոհեն (անգլ.՝ Frederick B. Cohen, 1956[1]), ամերիկացի ինֆորմատիկ, որը հայտնի է որպես համակարգչային վիրուսներից պաշտպանության հնարքների գյուտարար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներական դպրոցում ուսանելու ժամանակ, Ֆրեդերիկ Քոհենը գրել է մի ծրագիր, որը մակաբուծել է հավելվածների վրա և գրավել համակարգչային կառավարումը, որը Լեոնարդ Ադլեմանի դասակարգմամբ առաջին համակարգչային վիրուսներից մեկն է։ Նա ուսումնասիրության նպատակով գրել է մի պարզ ծրագիր, որը կարող էր վարակել համակարգիչները՝ ստեղծելով սեփական պատճենները և տարածելով մի սարքից մյուսը։ Ծրագիրը թաքնված է եղել ավելի մեծ, օրինական ծրագրի մեջ, որը համակարգչում բեռնվել է սկավառակի միջոցով[3]։

1984 թվականին նա սահմանել է, թե ինչ է համակարգչային վիրուսը[4]։

1987 թվականին նա ցույց է տվել, որ չկա ալգորիթմ, որը չի կարող հայտնաբերել բոլոր հնարավոր համակարգչային վիրուսները[5]։

Նաև Քոենը հավատում էր «օգտակար վիրուսների» (կամ «դրական») գոյությանը։ Եվ նա նույնիսկ ստեղծել է մեկը, որը կոչվում է «սեղմող վիրուս»։ Տարածվելով՝ նա վարակել է համակարգչի բոլոր գործող ֆայլերը, բայց վնաս չի հասցրել դրանց, այլ միայն չափը կրճատել է[6]։

Քոհենը ունի նաև այլ աշխատանքներ՝ նվիրված համակարգչային վիրուսների։ Այժմ նա ղեկավարում է համակարգչային անվտանգությամբ զբաղվող ընկերություն։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #17274623X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. A short biography
  3. Cамые опасные вирусы за всю историю существования компьютеров | Мир ПК | Издательство «Открытые системы»
  4. Computer Viruses — Theory and Experiments
  5. «An Undetectable Computer Virus (academic paper)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  6. Burger, Ralph, 1991. «Computer Viruses and Data Protection», 19—20 гг.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]