Ֆրեդ Կլաուս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆրեդ Կլաուս
Fred Claus
Ֆրեդ Կլաուս՝ Սանտայի եղբայր.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], սուրբծննդյան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թվական2007 և նոյեմբերի 29, 2007[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Դոբկին[1][5][2][6][7]
ՊրոդյուսերՋոել Սիլվեր և Վինս Վոն
Սցենարի հեղինակԴեն Ֆոգելման
ԴերակատարներՎինս Վոն[5][2][6][8][3][7], Փոլ Ջամատի[5][6][8][3][7], Ջոն Մայքլ Հիգինս[5][8][7], Քևին Սփեյսի[6][8], Միրանդա Ռիչարդսոն[6][8][7], Ռեյչել Ուայզ[8], Քեթի Բեյթս[6][8], Trevor Peacock?[8], Էլիզաբեթ Բենքս[6][8][3], Jeremy Swift?[8], Frank Stallone?[8], Սթիվեն Բոլդուին[8], Liam James?[8], Լուդաքրիս[6][8], Allan Corduner?[9], Բեռն Գորման[9], Ջեֆրի Դին Մորգան[9], Bobb'e J. Thompson?[9], Դիլան Մինեթ[9] և Theo Stevenson?[9]
ՕպերատորՌեմի Ադեֆարասին
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժՄարկ Լիվոլսի
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունWarner Bros.[5] և Silver Pictures
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆրեդ Կլաուս (անգլ.՝ Fred Claus), ռեժիսոր Դևիդ Դոբկինի ամերիկյան ամանորյա կինոկատակերգությունը, որն էկրան է բարձրացել 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում[10]։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վինս Վոնը, Փոլ Ջիամատին, Քևին Սպեյսին, Ռեյչել Ուայզը, Քեթի Բեյթսը և Միրանդա Ռիչարդսոնը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է Դոնալդ Հենկելի հայտնի «Սանտայի առասպելը և նրա եղբայր Ֆրեդը» պոեմի հիման վրա։ Ֆիլմը սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի կնոջ ծննդաբերությամբ։ Ծննդաբերությունից մի քանի րոպե հետո նորածին երեխան արտաբերում է իր առաջին բառերը՝ հո՜, հո՜, հո՜։ Մայր Կլաուսը կանչում է իր որդուն՝ Ֆրեդերիկին, որ գա ծանոթանալու իր եղբոր հետ, ում որոշում է անվանել Նիկոլաս։

Շուտով գալիս է Սուրբ Ծնունդը։ Տեսնելով ամանորյա տոնածառի տակ նվերներ՝ Նիկը սկսում է բացել իր և եղբոր նվերները և որոշում է դրանք բոլորը տալ որբերին։ Սա զայրացնում է Ֆրեդերիկին։ Կլաուս մայրիկը խորհուրդ է տալիս Ֆրեդին լինել ավելի բարյացակամ ինչպես իր եղբայրն է, ինչն էլ իր հերթին ավելի է վրդովվեցնում Ֆրեդին։

Իրեն մեկուսացած զգալով՝ Ֆրեդը հաճախ էր մագլցում մի ծառ և խնդիրները պատմում մի թռչնի։ Մի անգամ Նիկը կտրում է այդ ծառը՝ ասելով, որ Ֆրեդն այժմ կարող է այն տուն բերել, քանի որ այնքան շատ է սիրում այդ ծառը։ Թռչնի բունն այժմ ավերված էր, և թռչունը ստիպված հեռանում է։ Սա ևս մեկ անջրպետ էր եղբայրների հարաբերություններում։

Տարիներ անց Նիկը դառնում է Սանտա Կլաուս՝ ի շնորհիվ նրա կատարած բարի գործերի և դրանից հետո նրա ընտանիքի՝ մոր և եղբոր է առնում և նրանք չեն ծերանում։ Այսպիսով, Նիկը դառնում է մերօրյա Սանտա Կլաուսը, ով նվերներ է բաժանում մարդկանց, իսկ նրա եղբայրը՝ Ֆրեդը, Չիկագոյում աշխատում է որպես գործակալ, ով այդ նվերները հասցնում էր հասցեատերերին։

Չիկագոյում նա սիրահարվում է Վանդա անունով մի աղջկա։ Աղջիկը բարկանում է Ֆրեդի վրա այն բանի համար, որ վերջինս մոռանում է, որ հաջորդ օրը աղջկա ծննդյան օրն է։ Վանդան հիշում է իր նախորդ ծննդյան օրը, երբ Ֆրեդը խոստացել էր նրան տանել Ֆրանսիա։ Երբ Ֆրեդը վերադառնում է իր բնակարան և սկսում հավաքել իրերը՝ մեկնելու համար, Սեմուել Գիբոնս անունով մի որբ երեխա է ներս մտնում։ Որբուկն ասում է, որ Սուրբ ծննդին ցանկանում է Մակարոնի անունով շան ձագուկի։ Ֆրեդը կոպտում է տղային և վռնդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]