Ֆրեդ Բերտելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Բերտելման
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 7, 1925(1925-10-07)[1][2]
Ծննդավայր՝Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3]
Վախճանի թիվ՝հունվարի 22, 2014(2014-01-22)[1][2] (88 տարեկան)
Վախճանի վայր՝Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[3]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝դերասան, երգիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ
IMDb։ID 0077872
fred-bertelmann.de

Ֆրեդ Բերտելման (գերմ.՝ Fred Bertelmann, հոկտեմբերի 7, 1925(1925-10-07)[1][2], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3] - հունվարի 22, 2014(2014-01-22)[1][2], Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[3]), գերմանացի դերասան և երգիչ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդ Բերտելմանը ծնվել է 1925 թվականին, Դույսբուրգում։ 9 տարենակից երգել է Սուրբ Լավրենտ եկեղեցու երգչախմբում, ավելի ուշ սովորել է նվագել թավջութակ, կիթառ և շեփոր։ Իր ձայնային բարելավումը շարունակել է Նյուրնբերգի օպերայում, որտեղ նա կատարում էր դրամատիկ բարիտոի մասերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վերմախտի կազմում կռվել է արևմտյան ռազմաճակատի տարածքում։ 1944 թվականին գերի ընկնելուց հետո նրան ուղարկեցին ԱՄՆի Ալաբամա նահանգ՝ հարկադիր աշխատանքների նպատակով, որտեղ նա առաջին անգամ լսեց սվինգ երաժշտույուն։ Գերմանիա վերդառնալուց հետո բացել է իր երգչախոմբը և հաճախ ելույթ ունեցել ամերիկյան զորքերի համար։ 1950 թվականին Բերտելմանը Ցարա Լեանդերի հետ շրջայց է կատարել Շվեդիայում՝ հիմնականում կատարելով հայտնի երաժշտություն։ 1952 թվականին սկսել է աշխատել Համբուրգի նորաստեղծ հեռուստատեսությունում։ Որպես դերասան՝ 1950-1960 թվականներին խաղացել է կինոյում և թատրոնում։

Նրա ամենահայտնի երգը թողարկվել է 1957 թվականին՝ «Ուրախ թափառական» կամ «Ծիծաղկոտ թափառական» վերնագրով[4] (գերմ.՝ Der Lachende Vagabund, Ջիմ Լոուի երգի Քավեր տարբերակը), որը նրան դարձրեց հարուստ և հայտնի[5]։ Մինչ օրս, այս երգով հրատարակվել է ավելի քան 3.5 միլիոն ձայնասկավառակ[6] (ըստ որոշ աղբյուրնեի 5 միլիոն ձայնասկավառակ[7]): Մյուս հայտնի հիթերից են՝ «Մոնտանայի գիշերը», «Ծովում երկու կիթառ», «Հաջողություն Հռոմ» և այլն։ Ֆրեդը մեծ հաջողությամբ կատարել է Ֆրենկ Սինատրայի երգերը գերմաներենով։ Երեք անգամ՝ 1956, 1961 և 1964 թվականներին մասնակցել է Եվրատեսիլի ազգային ըտրության մրցույթին, սակայն գրավել համապատասխանաբար 2-րդ, 15-րդ և 11-րդ հորիզոնականները[6]։

1966 թվականին ամուսնացել է հաղորդավարուհի և դերասանուհի Ռուտ Կապելշբերգի հետ։

2013 թվականին Ֆրեդ Բերտելմանը ծանր վիճակում տառապում էր թոքաբորբով։ Նա մահացել է 2014 թվականի հունվարի 22-ին վերին Բավարիայի Բերգ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119285479 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Der lachende Vagabund — Fred Bertelmann (1957). Немецкий универсальный песенник». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  5. «Fred Bertelmann» (գերմաներեն). Stern. 11.11.2003. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  6. 6,0 6,1 «Sein Lachen ist verstummt: Der Schlagervagabund Fred Bertelmann ist tot» (գերմաներեն). Eurovision Club Germany. 24.01.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  7. Klaus Nerger. «Fred Bertelmann» (գերմաներեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]