Jump to content

Ֆրեդրիկ Էուրսնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդրիկ Էուրսնես
նորվ.՝ Fredrik Aursnes
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 10, 1995(1995-12-10)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Hareid, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ֆրեդրիկ Աուրսնես (նորվ.՝ Fredrik Aursnes, դեկտեմբերի 10, 1995(1995-12-10)[1], Hareid, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, պորտուգալական «Բենֆիկա» ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրսնեսը հարազատ քաղաքի «Հարեյդ» ակումբի սան է։ 2012 թվականին Ֆրեդրիկը տեղափոխվել է «Հյոդ», որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Նորամուտը Նորվեգիայի առաջին դիվիզիոնում նշել է 2012 թվականի ապրիլի 22-ին՝ «Բոդյո/Գլիմտի» դեմ խաղում[2]։ Նորամուտի մրցաշրջանում Աուրսնեսն օգնել է ակումբին նվաճել Նորվեգիայի գավաթը։ 2013 թվականի ապրիլի 28-ին Ֆրեդրիկը «Հյոդի» կազմում առաջին գոլը խփել է «Ստաբեկի» դեմ խաղում[3]։ 2016 թվականի սկզբին Աուրսնեսը միացել է «Մոլդեին»։ «Տիպելիգա»-ում նորամուտը նշել է մարտի 13-ին[4]։ Նույն խաղում Ֆրեդրիկն իր առաջին գոլն է խփել «Մոլդեի» կազմում։

2022 թվականի ամռանը Աուրսնեսը միացել է Լիսաբոնի «Բենֆիկային»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[5]։ Տեղափոխության արժեքը կազմել է 15 միլիոն եվրո։ Պրիմեյրա լիգայում նորամուտը նշել է օգոստոսի 27-ին՝ «Բոավիստայի» դեմ խաղում[6]։ 2023 թվականի հունվարի 21-ին Ֆրեդրիկը «Սանտա Կլարայի» դեմ խաղում խփել է «Բենֆիկայի» կազմում իր առաջին գոլը[7]։ Նորամուտի մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրսնեսի հանդիպումները Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 20 հանդիպում / 1 գոլ․ 10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 6 պարտություն։

«Հյոդ»

  • Նորվեգիայի գավաթակիր՝ 2012

«Մոլդե»

  • Նորվեգիայի չեմպիոն՝ 2019

«Բենֆիկա»

  • Պորտուգալիայի չեմպիոն՝ 2022/23
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր՝ 2023

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ↑ «Хёдд VS. Будё-Глимт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012-04-22.
  3. ↑ «Хёдд VS. Стабек 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013-04-28. Արխիվացված օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  4. ↑ «Молде VS. Тромсё 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016-04-13. Արխիվացված օրիգինալից 2018-07-12-ին. Վերցված է 2018-08-27-ին.
  5. ↑ «Fredrik Aursnes é do Benfica!» (պորտուգալերեն). slbenfica.pt. Արխիվացված օրիգինալից 2022-08-24-ին. Վերցված է 2022-08-25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. ↑ «Боавишта VS. Бенфика Лиссабон 0:3» (անգլերեն). soccerway.com. 2022-08-27. Արխիվացված օրիգինալից 2022-08-28-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  7. ↑ «Санта-Клара VS. Бенфика Лиссабон 0:3» (անգլերեն). soccerway.com. 2023-01-21. Արխիվացված օրիգինալից 2023-05-27-ին. Վերցված է 2023-05-27-ին.