Ֆրեդի Պրինց կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ֆրեդի Պրինց կրտսեր
անգլ.՝ Freddie Prinze, Jr.
Freddie Prinze Jr by David Shankbone.jpg
Ֆրեդի Պրինց կրտսերը 2007 թվականի ապրիլին
Ծնվել է մարտի 8, 1976 (42 տարեկան)
Ծննդավայր Լոս Անջելես, ԱՄՆ
Կրթություն La Cueva High School
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն Puerto Ricans in the United States, գերմանական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, English American, շոտլանդական ծագումով ամերիկացի, ավստրոամերիկացի և Swiss American
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1995 — այժմ
Ծնողներ հայր՝ Freddie Prinze
Ամուսին(ներ) Սառա Միշել Գելար
Երեխա(ներ) Charlotte Prinze և Rocky Prinze
Պարգևներ և մրցանակներ 1999 Teen Choice Awards
IMDb ID 0005327
freddieprinzejr.com
Commons-logo.svg Ֆրեդի Պրինց կրտսեր՝ Վիքիպահեստ


Ֆրեդի Պրինց կրտսեր (անգլ.՝ Freddie Prinze, Jr., ծնվել է մարտի 8, 1976-ին), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդին կնոջ՝ Սառա Միշել Գելարի հետ

Ամբողջական անունը՝ Ֆրեդի Ջեյմս Պրինց կրտսեր, ծնվել է 1976 թվականի մարտի 8-ին Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիա, ԱՄՆ։ Նրա հայրը 70-ականներին հայտնի կոմիկ Ֆրեդի Պրինցն է, մայրը՝ անշարժ գույքի գործակալ Քեթի Էլեն Կոխրենը[1]։ Ֆրեդին մեծացել է Ալբուկերկեում՝ նահանգ Նյու Մեքսիկո։ Մանուկ ժամանակ ամառը հաճախ անցկացրել է Պուերտո Ռիկոյում իր հայրական տատիկի հետ[2]։ Այնտեղ նա իմացել է իսպանական մշակույթի մասին, ազատ տիրապետում է իսպաներենի և իտալերենի։ Ֆրեդին ավարտել է La Cueva High School Ալբուկերկեում և հետո տեղափոխվել է իր ծննդավայրը՝ Լոս Անջելես։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին դերը Ֆրեդի Պրինց կրտսեր խաղացել է 1995 թվականին «Մաթերսների ընտանիքը» սերիալում։ Վերջին տարիներին Պրինց սկսել է նկարահանվել երիտասարդական ֆիլմերում, օրինակ՝ «Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամռանը» և նրա շարունակությունը՝ «Ես դեռ գիտեմ, թե ինչ եք արել անցած ամռանը»։ 1999 թվականին նկարահանվել է «Այս ամենը նա է» ֆիլմում, որում կատարած իր դերը բերել է իրեն աշխարհահռչակություն։

Հետո Ֆրեդի Պրինց կրտսերը նկարահանվել է «Էսկադրիլիայի հրամանատար», «Միայն ես և դու», «Տղաներ և աղջիկներ», «Ամառային խաղեր» ֆիլմերում։ 2000 թվականին People ամսագիրը ճանաչել է Պրինցին աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը։

2002 թվականին Ֆրեդին խաղացել է Ֆրեդ Ջոնսին «Սքուբի Դու» ֆիլմում, իսկ 2004-ին՝ նրա շարունակությունում՝ «Սքուբի Դու 2. Հրեշները ազատության մեջ»։ Նա հրավիրված աստղ էր «Ընկերներ» հեռուստասերիալում։ 2005-2006 թվականներին խաղացել է գլխավոր դեր «Ֆրեդի» ֆիլմում[3]։ Հայտնի է նաև որպես ձայնային կրկնօրինակման դերասան։ Կրկնօրինակել է «Մոխրոտիկի նոր արկածները» և «Դելգո» մուլտֆիլմերի գլխավոր հերոսներին, ինչպես նաև «Mass Effect 3» խաղի հերոս Ջեյմս Վեգուին։ Կրկնօրինակել է «Dragon Age: Inquisition» խաղի հերոս Երկաթե Ցլին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարի հանդիպել է դերասանուհի Կիմբերլի Մաքալլոյի հետ[4]։ 2002 թվականին Պրինց կրտսերը ամուսնացել է դերասանուհի Սառա Միշել Գելարի հետ։ Ամուսնության արարողությունը անցել է Պուերտա Վալյարտոյում՝ Խալիսկո։ Հետագայում Սառան իր անունը փոխեց՝ Սառա Միշել Պրինց[5][6]։ 2009 թվականի սեպտեմբերի 19-ին ամուսինները ունեցան դուստր, ում անվանեցին Շառլոտա Գրեյս Պրինց (անգլ.՝ Charlotte Grace Prinze), իսկ 2012 թվականի սեպտեմբերին լույս աշխարհ եկավ նրանց որդի Ռոքի Ջեյմս Պրինցը[7]։ Ֆրեդին սիրում է պարել և հավաքել կոմիքսներ։ Նա նաև սիրում է ֆուտբոլ և Լոնդոնի ֆուտբոլային ակումբ Արսենալի երկրպագու է, Արևելյան Ասիայի ֆիլմերի սիրահար է[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1995 Ընտանեկան հարցեր Family Matters դաժան տղա
1996 Ջիլիանը ծննդյան օրը To Gillian on Her 37th Birthday Ջոյ Բոսթ
1997 Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամռանը I know what you did last summer Ռեյ Բրոնսոն
1997 Տունը, որտեղ ասում Այո The House of Yes Էնթոնի Պասկալ
1998 Փողի արքաները Money kings Թոնի
1998 Ես դեռ գիտեմ, թե ինչ եք արել անցած ամռանը I Still Know What You Did Last Summer Ռեյ Բրոնսոն
1999 Այս ամենը նա է She's All That Զակ
1999 Էսկադրիլիայի հրամանատար Wing Commander Քիրստոֆեր Բլեր
2000 Տղաներ և աղջիկներ Boys and Girls Ռայան Ուոկեր
2000 Վերև կրունկներով Head Over Heels Ջիմ Ուինսթոն
2001 Ամառային խաղեր Summer Catch Ռայան Դան
2001 Սքուբի Դու Scooby-Doo Ֆրեդ Ջոնս
2002 Ընկերներ Friends Սենդի
2002 Սքուբի Դու 2.Հրեշները ազատության մեջ Scooby-Doo 2։ Monsters Unleashed Ֆրեդ Ջոնս
2004-2006 Բոստոնի իրավաբանները Boston Legal Դոննի Կրեյն
2005-2006 Ֆրեդի Freddie Ֆրեդի Մորենո
2005 Հավ-ռոբոտ Robot Chicken Ֆրեդ Ջոնս
2006 Ջորջ Լոպեզ George Lopez Ֆրեդի
2006 Շնաձկան խայծը Shark Bait Պի
2007 Մոխրոտիկի նոր արկածները Happily N'Ever After Ռիկ
2007 Բրուքլինի օրենքները Brooklyn Rules Մայքլ Թյորնր կրտսեր
2008 Դելգո Delgo Դելգո
2008 Ինչպես Ջեքը հանդիպեց Ջիլլին Jack and Jill vs. the World Ջեք
2010 24 24 Կոուլ Օրտիս
2013 Իսթ Էնդի կախարդները Witches of East End Լեո
2014 Աստղային պատերազմներ.Ապստամբներ Star Wars Rebels Կեյնան Ջարուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆրեդի Պրինց կրտսերի կենսագրությունը (1976-)»։ Filmreference.com։ Վերցված է 2010-03-18 
  2. «Zap2it - TV news - 'Freddie' Prinze Savors Tough Demands»։ Tv.zap2it.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-18 
  3. «Ֆրեդի Պրինց կրտսեր Ֆրեդի Մորենոն է «Ֆրեդի» ֆիլմում»։ Wchstv.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-18 
  4. «Freddie Prinze Jr . com»։ Freddieprinzejr.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-18 
  5. Kaplan, Don. Նոր Պրինց. Սառան վերցրել է ամուսնու անունը. New York Post. November 16. 2007.
  6. Գելարը վերցրել է Պրինցի անունը. SFGate.com. November 16, 2007.
  7. Կապլան Դավիդ (Սեպտեմբերի 22, 2009 թվական)։ «Սառա Միշել Պրինցը և Ֆրեդի Պրինցը աղջիկ են ունեցել»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-19-ին։ Վերցված է մարտի 8, 2010 թվական 
  8. «V Graham Norton» Episode #3.9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]