Ֆրեդի Պրինց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդի Պրինց
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1954(1954-06-22)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 29, 1977(1977-01-29) (22 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Ազդվել էԼենի Բրյուս, Ջորջ Քարլին, Ռիչարդ Փրայոր, Չիչ Մարին և Բիլ Քոսբի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ
ԱմուսինKathy Prinze?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՖրեդի Պրինց կրտսեր[2]
 Freddie Prinze Վիքիպահեստում

Ֆրեդի Ջեյմս Պրինց (անգլ.՝ Freddie Prinze, ծննդ. անունը` Ֆրեդերիկ Կարլ Պրուցել, հունիսի 22, 1954(1954-06-22)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 29, 1977(1977-01-29), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սթենդափ-կոմիկ, դերասան և սցենարիստ։ Ֆրեդի Պրինցը NBC հեռուստաալիքի «Chico and the Man» կոչվող սիթքոմի աստղն էր 1974 թվականից մինչև 1977 թվականի ինքնասպանությունը։

Ամերիկացի դերասան Ֆրեդի Պրինց Կրտսերի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում[3]` Էդվարդ Կարլ և Մարիա Գրանիելա Պրուցելների ընտանիքում։ Մայրը պուերտոռիկացի էր, իսկ հայրը գերմանացի ներգաղթյալ էր[4], որն ԱՄՆ էր ժամանել 1934 թվականին։ Պրինցը մեծացել է Վաշինգտոն-Հայթս շրջանում[5]։ Մանկության տարիներին մայրը նրան տարել է բալետային խմբակ։ Առանց ծնողներին ասելու Պրինցը հաջողությամբ անցել է Լա Գուարդիայի արվեստի դպրոցի լսումների փուլը, որտեղ նա հայտնաբերել է իր կատակերգական տաղանդը` զվարճացնելով բազմությանը տղամարդկանց զուգարանում։ Այնուհետև նա թողել է դպրոցը, որպեսզի դառնա սթենդափ-կոմիկ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրինցը (աջից) Ջեք Ալբերտսոնի հետ

Ֆրեդի Պրինցն աշխատել է Նյու Յորքի մի քանի կատակերգական ակումբներում, որտեղ նա հանդիսատեսին ներկայացել է որպես հունգարացի (մասամբ` հունգարացի, մասամբ` պուերտոռիկացի), չնայած նրան, որ մայրը պուերտոռիկացի էր, իսկ հայրը` գերմանացի։ Պրինցի որդին` Ֆրեդի Պրինց Կրտսերը, բազմիցս հայտարարել է, որ իր հայրը կիսով չափ գերմանացի էր, կիսով չափ պուերտոռիկացի։ Դա հաստատվում է նաև մարդահամարի տվյալներով, ինչպես նաև Պրուցել ընտանիքի ընտանեկան հաշիվներով։ Հանուն իր խոստումնալից կատակերգական կարիերայի նա փոխել է ազգանունը Պրուցելից Պրինցի։ Նա ընտրել է այդ անունը, քանի որ ըստ նրա ընկերոջ` Դավիթ Բրեների` Պրինցն ի սկզբանե ցանկացել է հայտնի լինել որպես կոմեդիայի արքա, բայց քանի որ Ալան Քինգն արդեն ուներ նման անուն և մականուն, Ֆրեդին որոշել է դառնալ կատակերգության արքայազն։

1973 թվականին Պրինցն առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում Tonite ֆիլմի վերջին դրվագներից մեկում։ 1973 թվականի դեկտեմբերին «The Tonight Show Starring Johnny Carson»-ում հեռուստատեսությամբ հայտնվելուց հետո տեղի ունեցավ բեկում։ Պրինցն առաջին երիտասարդ կոմիկն էր, որին հրավիրել էին խոսելու Կարսոնի հետ նրա առաջին ելույթի ժամանակ։ Պրինցն այս շոուում հայտնվել է մի քանի անգամ ևս։ Նա նաև հայտնվել է «The Midnight Special»-ի հատուկ թողարկման ժամանակ, որպեսզի այնտեղ ելույթ ունենա։

1974 թվականի սեպտեմբերից մինչև մահը` 1977 թվականի հունվարը, Պրինցը նկարահանվել է Ֆրանսիսկո Չիկո Ռոդրիգեսի դերում NBC հեռուստաալիքի «Chico and the Man» հեռուստասերիալում։ Շոուն ակնթարթորեն հիթ դարձավ։ Նա նաև ելույթ է ունեցել The Dean Martin Celebrity Roast շոուում։ 1975 թվականին նա թողարկել է կատակերգական ալբոմ, որը ձայնագրվել է Չիկագոյում միստր Քելիի մոտ` «Looking Good» անվամբ, որը թևավոր արտահայտություն էր ֆիլմից։ 1976 թվականին նա նկարահանվել է The Million Dollar Rip-Off հեռուստատեսային ֆիլմում։ Պրինցը վոկալային տաղանդ ուներ։ Իր մահից մոտ չորս ամիս առաջ նա NBC-ի հետ կնքել է 6 մլն դոլարի հնգամյա պայմանագիր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիինցը (աջից) Թոնի Օռլանդոյի հետ

1975 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրեդի Պրինցն ամուսնացել է Քեթրին Էլեյն Կոհրանի հետ, 1976 թվականի մարտի 8-ին զույգը որդի է ունեցել` Ֆրեդի Պրինց Կրտսերը։ 1976 թվականի նոյեմբերի 16-ին Պրինցը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Մի քանի շաբաթ անց նրա կինն ամուսնալուծվել է։ Պրինցը նաև ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր դերասանուհի Պեմ Գրիերի հետ 1973 թվականին հանդիպելուց հետո[6]։ Գրիերը հիշում է իրենց հարաբերությունների մասին իր ինքնակենսագրական հուշագրությունների տասնիններորդ գլխում` «Իմ կյանքը երեք գործողություններում»[7]։ Գրիերից բաժանվելուց հետո Պրինցը որոշ ժամանակ հանդիպել է դերասանուհի Լոնեթ Մաքքիի հետ 1976 թվականին[8]։ Նա երգիչ Թոնի Օռլանդոյի շատ մտերիմ ընկերն էր[9]։ Սկսելով ավելի շատ գումար վաստակել` Պրինցը սկսեց մարտարվեստի դասեր վերցնել Ռոբերտ Ուոլից[10]` Բրյուս Լիի աշակերտից, որը նկարահանվել է «Վիշապի մուտքը» և «Վիշապի ուղին» ֆիլմերում։ Ուոլը դարձավ Պրինցի նորածին որդու կնքահայրը[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրինցը տառապել է դեպրեսիայից, որն ուժեղացել է մի քանի շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ նրա կինը որոշել է ամուսնալուծվել։ 1977 թվականի հունվարի 28-ի գիշերը` իր նախկին կնոջ հետ հեռախոսազրույցից հետո, Պրինցին այցելել է իր բիզնես մենեջերը` Մարվին Սնայդերը։ Սնայդերի ներկայությամբ Պրինցն ատրճանակը դրել է գլխին և ինքնասպան եղել[12]։ Նրան շտապ տեղափոխել են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոն և շտապ վիրահատությունից հետո միացրել են կենսապահովման համակարգին։ Նրա ընտանիքը տվել է իր համաձայնությունն անջատել նրան կենսապահովման սարքից. հունվարի 29-ին` ժամը 13։ 00-ին, նա մահացել է[13]։ Նա հրաժեշտի հեռախոսազանգեր է կատարել` ուղղված ընտանիքի բազմաթիվ անդամներին և ընկերներին իր մահվան գիշերը, ինչպես նաև գրություն է թողել, որում հայտնել է, որ որոշել է ինքնասպան լինել[14][15]։ 1977 թվականին նրա մահը ճանաչվել է որպես ինքնասպանություն։ Սակայն 1983 թվականին նրա մոր կողմից հարուցված քաղաքացիական գործով երդվյալ ատենակալները եկել են այն եզրակացության, որ նրա մահը պայմանավորված էր դեղերով և պատահական էր, ինչը թույլ է տվել նրա ընտանիքին զգալի փոխհատուցում ստանալ կյանքի ապահովագրության համար[16]։

Պրինցը հուղարկավորվել է Լոս Անջելեսի Հոլիվուդ Հիլզի գերեզմանատանը` Ֆորեստ Լոուն հուշայգում իր հոր` Էդվարդ Կարլ Պրուտցելի կողքին։ Նրա որդին` Ֆրեդի Պրինց Կրտսերը, որի մեկ տարին դեռ չէր լրացել, երբ հայրը մահացավ, հրապարակավ չի խոսել իր հոր մահվան մասին, մինչև որ նա քննարկել է այն ռեժիսոր Քևին Փոլաքի «Misery Loves Comedy» (2015) վավերագրական ֆիլմում[17]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդի Պրինցի մայրը գիրք է գրել իր որդու մասին` The Freddie Prinze Story, որը լույս է տեսել 1978 թվականին։ 1979 թվականի սեպտեմբերին թողարկվել է Can You Hear the Laughter? The Story of Freddie Prinze հեռուստատեսային կենսագրական ֆիլմը։ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին բացվել է Պրինցի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում[18][19]։ Դերասան և կատակերգու Ջորջ Լոպեսը խոստովանել է, որ ինքն է աստղը գնել Պրինցի համար[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. http://www.filmreference.com/film/91/Freddie-Jr-Prinze.html
  3. «Freddie Prinze Biography». tracy_prinze.tripod.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  4. Freddie Prinze, IMDb-Biography
  5. Nordheimer, Jon. "Freddie Prinze Wounded in Head; Police Say TV Star Shot Himself; PRINZE, THE TV STAR, IS WOUNDED IN HEAD", The New York Times, հունվարի 29, 1977. Accessed հունիսի 11, 2008.
  6. Lee, Felicia R. (2010 թ․ մայիսի 4). «Pam Grier's Collection of Lessons Learned». New York Times.
  7. Grier, Pam (2010). Foxy: My Life in Three Acts. Springboard. ISBN 9780446548502.
  8. Furious Cool: Richard Pryor and the World that Made Him - By David Henry, Joe Henry
  9. Ross, Scott. «Tony Orlando's Brush With Death». Christian Broadcasting Network. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  10. Beck, Marilyn (1975 թ․ դեկտեմբերի 10). «Marilyn Beck (column)». Orlando Sentinel. էջ 110. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին – via newspaper.com.
  11. «Martial arts master went toe to toe with greatest». Albuquerque Journal. 2011 թ․ օգոստոսի 5. էջ 48. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին – via newspaper.com.
  12. «Freddie Prinze: Too Much, Too Soon». Time. 1977 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  13. Scott, Vernon (1977 թ․ հունվարի 31). «Freddie Prinze buried on hill overlooking NBC studio». The Capitol Journal. Salem, Oregon. UPI. էջ 6. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին – via newspapers.com.
  14. «The Museum of Broadcast Communications». Museum.tv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  15. Wilkins, Frank. "The Suicide Death of Freddie Prinze". Reel Reviews. Retrieved մայիսի 23, 2015.
  16. Snauffer, Douglas (July 23, 2008). The Show Must Go on: How the Deaths of Lead Actors Have Affected Television, McFarland press. p. 74. Archived at Google Books. Retrieved մայիսի 23, 2015.
  17. Evry, Max (2015 թ․ ապրիլի 23). «Interview: Kevin Pollak Tells Us Why Misery Loves Comedy». comingsoon.net. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  18. «Freddie Prinze | Hollywood Walk of Fame». www.walkoffame.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. «Freddie Prinze – Hollywood Star Walk – Los Angeles Times». projects.latimes.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. Cooper, Chad (2012 թ․ օգոստոսի 8). «Getting personal with George Lopez». The Examiner]]. Beaumont, Texas. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Պրինց» հոդվածին։