Jump to content

Ֆրեդի Գրեյի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդի Գրեյ կրտսեր
Թվական12.04.2015 (դեպքերի սկիզբ)
19.04.2015 (Գրեյի մահ)
ՎայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Նկարահանել էոստիկանական մեքենայի տեսանկարիչ
ՄասնակիցներԳրեյը և վեց ոստիկան

Ֆրեդի Գրեյի մահը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 19-ին ոստիկանական ավտոմեքենայում տեղափոխման ժամանակ։ Նրա մահը նման այլ միջադեպերի հետ մեկտեղ մեծ արձագանք է առաջացրել ամերիկյան հասարակության մեջ։ Գրեյը ձերբակալվել է Բալթիմորի ոստիկանության ներկայացուցիչների կողմից 2015 թվականի ապրիլի 12-ին։ Ոստիկանության ավտոմեքենայում փոխադրման ժամանակ նա կոմայի մեջ է ընկել և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ ավելի ուշ մահացել է[1][2]։ Ոստիկաններին տարբեր աստիճանի ծանրության հանցագործությունների, ընդհուպ մինչև սպանության մեղադրանք է ներկայացվել, իսկ Բալթիմորի փողոցներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իշխանության ներկայացուցիչների միջև։

Իրադարձությունների սկսվելուց ավելի քան մեկ տարի անց յոթ կասկածյալ ոստիկաններից չորսն արդարացվել են դատարանի կողմից, մնացած երեքից մեղադրանքները հանվել են։

Իրադարձության մասնակիցների մասին տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցույց ոստիկանական բաժանմունքի մոտ
Ֆրեդի Գրեյի ձերբակալումը և փոխադրումը

Ֆրեդի Գրեյը մահվան պահին եղել է քսանհինգ տարեկան։ Նրանից հետո հաջորդել են տարբեր իրավախախտումներ, այդ թվում՝ թմրանյութերի հետ կապված[3]։ Գրեյը քսան անգամ դատարան է ներգրավվել, ընդ որում՝ գործերից հինգը բաց են մնացել նրա մահվան պահին, իսկ հաջորդ լսումը պետք է տեղի ունենար 2015 թվականի ապրիլի 24-ին[3][4]։

2009 թվականի փետրվարին նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի հետ կապված իրավախախտումների համար և վաղաժամկետ ազատ էր արձակվել 2011 թվականին։ 2012 թվականին ձերբակալվել է վաղաժամկետ ազատման ռեժիմը խախտելու համար, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։ 2013 թվականին վերադարձել է ազատազրկման վայր, որտեղ գտնվել է մեկ ամիս մինչև ազատ արձակվելը[4]։

Ոստիկանության աշխատակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանության բոլոր աշխատակիցների տարիքը նշված է Ֆրեդի Գրեյի մահվան պահին․

  • Սեզար Գուդսոն՝ 45 տարեկան, ոստիկանության սպա, 16 տարի աշխատանքային փորձ։
  • Գարեթ Միլլեր՝ 26 տարեկան, սպա, Բալթիմորի ոստիկանությունում աշխատել է սկսած 2012 թվականից։
  • Էդվարդ ներո՝ 29 տարեկան, սպա, Բալթիմորի ոստիկանությունում աշխատել է սկսած 2012 թվականից։
  • Ուիլյամ Փորթեր՝ 25 տարեկան, սպա, Բալթիմորի ոստիկանությունում աշխատել է սկսած 2012 թվականից։
  • Բրայան Ռայս՝ 41 տարեկան, լեյտենանտ, 17 տարվա աշխատանքային փորձ։
  • Ալիսիա Վայթ՝ 30 տարեկան, սերժանտ, ոստիկանությունում աշխատել է 2010 թվականից[5][6][7]։

Կալանավորում և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդի Գրեյը հայտնաբերվել է ոստիկանների կողմից Բալթիմորի Gilmour Homes տարածքում[8], որը հայտնի է որպես հանցավորության բարձր մակարդակ ունեցող վայր և կապված է բռնության և թմրանյութերի, ինչպես նաև իր բնակիչների ֆինանսական անապահովության հետ[9][10]։ Լեյտենանտ Բրայան Ռայսը, սպաներ Էդվարդ Ներոն և Գարեթ Միլլերը պարեկել են տեղանքը հեծանիվներով և 8։39-ին փորձել են տեսողական կապ հաստատել Գրեյի հետ[8], որը, նկատելով ոստիկաններին, փորձել է թաքնվել։ Կարճ հետապնդումից հետո Գրեյը ժամանակավորապես ձերբակալվել է առանց ուժի կիրառման, ըստ ոստիկաններից մեկի։ Նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ՝ դուրս ցցվող շեղբով։

Ավելի ուշ նման սառը զենքի օրինականության կամ արգելքի վերաբերյալ կարծիքները բաժանվել են. այսպես, ոստիկանների կարծիքով, այն արգելված է Բալթիմորում[11], միևնույն ժամանակ, պետական մեղադրողի կարծիքով, դանակը օրինական է՝ Մերիլենդ նահանգի օրենսդրության համաձայն[12]։

Գրեյի ձերբակալությունը փաստագրված է եղել երկու անցորդների կողմից, որտեղ երևում է, թե ինչպես է Գրեյը գոռում ցավից, քանի դեռ ոստիկանները նրան քարշ են տալիս դեպի միկրոավտոբուսը և նստեցնում նրա մեջ[13]։ Վկաների կարծիքով՝ Գրեյը չէր կարողանում քայլել տեղափոխման ժամանակ, նրա ոտքերը չէին ենթարկվում նրան։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը։ Ականատեսներից մեկը պատմել է The Baltimore Sun-ին այն մասին, որ Գրեյին ծեծում էին ոստիկանանկան մահակներով։ Ոստիկանության ներկայացուցիչը, ընդհակառակը, տեսանյութի դիտումից հետո պնդել է, որ Գրեյը ինքնուրույն է նստել միկրոավտոբուսը։

Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ Գրեյը տրանսպորտային միջոցի մեջ է հայտնվել ձերբակալությունից 11 րոպե անց և 30 րոպեի ընթացքում շտապ օգնություն է կանչվել՝ Գրեյին հիվանդանոց հասցնելու համար։ Միկրոավտոբուսը կատարել է չորս հաստատված կանգառներ։ Ժամը 8:46-ին կանգ են առել, ձեռնաշղթաները դնելու համար, քանի որ ձերբակալվածը, ըստ ոստիկանների, խիստ թափահարում էր իրեն։ Երկրորդ կանգառը տեղի է ունեցել նպարեղենի կրպակի մոտ։ Երրորդը՝ ժամը 8։59-ին, որի ժամանակ միկրոավտոբուս են տեղափովորել ևս մեկ ձերբակալվածի։ Ժամը 9:24-ին վերջին կանգառը եղել է ոստիկանական տեղամասը։ Այն բանից հետո, բժիշկները զբաղվել են Գրեյով 21 րոպեների ընթացքում, նա տեղափոխվել է Բիլմաթորի վնասվածքաբանության կենտրոն, որտեղ ժամը 9:45 ընկել է կոմայի մեջ։

ԶԼՄ-ների կարծիքով՝ Գրեյի նկատմամբ կիրառվել է ոստիկանական բռնության պրակտիկա, որի ժամանակ ձեռնաշղթաներով ձերբակալված կասկածյալին նստեցնում են տրանսպորտային միջոցի մեջ՝ առանց ամրագոտիներն ամրացնելու։ Ագրեսիվ վարելիս դա կարող է հանգեցնել բազմաթիվ վնասվածքների։

Ֆրեդի Գրեյը մահացել է հիվանդանոցում ձերբակալությունից մեկ շաբաթ անց՝ ունենալով ողնաշարի բազմաթիվ վնասվածքներ։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալթիմորի ոստիկանական բաժանմունքն աշխատանքից հեռացրել է ձերբակալությանը մասնակցած վեց ոստիկաններին։ 2015 թվականի ապրիլի 25-ին ոստիկանության ներկայացուցիչ Էնթոնի Բաթսը կարծիք է հայտնել, որ ոստիկանները պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերել Ֆրեդի Գրեյին։

Արդարադատության նախարարությունն սկսել է միջադեպի սեփական հետաքննությունը։

Մեղադրանքի առաջադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 1-ին՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, պետական մեղադրողը հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության վեց աշխատակիցների քրեական օրենսգրքի խախտման համար։ Բոլոր վեց ոստիկաններն էլ առնվել են կալանքի տակ, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակվել՝ 250 հազար (երկու դեպքում) և 350 հազար (չորս դեպքում) ԱՄՆ դոլար վճարելուց հետո։

  • Սպա Սեզար Գուդսոն կրտսերը եղել է միկրոավտոբուսի ղեկին։ Մեղադրվում է այստեղ և սրանից հետո բոլոր կասկածյալների համար ամենածանր մեղադրանքներն են) երկրորդ աստիճանի սպանության և չկանխամտածված սպանության մեջ։ Երկրորդ աստիճանի սպանության մեղադրական դատավճռի դեպքում պատժի ժամկետը կարող է հասնել 30 տարվա։
  • Սպաներ Ուիլյամ Պորտերը, լեյտենանտ Բրայան Ռայսը և սերժանտ Ալիսիա Վայթը մեղադրվում են չկանխամտածված սպանության մեջ։ Պատժի ժամկետը կարող է հասնել 10 տարվա։
  • Սպաներ Գարեթ Միլլերը և Էդվարդ Ներոն մեղադրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Այդ երկու սպաներն ազատ են արձակվել 250 հազար ԱՄՆ դոլարի գրավ վճարելու դիմաց։

Դատական վարույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լսումներն անցկացվել են (բացառությամբ Պորտերի) 2016 թվականին[14]։

  • Ուիլյամ Պորտեր՝ արդարացվել է 2015 թվականի դեկտեմբերին, քանի որ ատենակալները չեն կարողացել համաձայնության գալ[15]։ Կրկնակի գործընթացը նշանակվել է 2016 թվականի սեպտեմբերի 6-ին[16][17]։
  • Էդվարդ Ներո՝ գործընթացն սկսվել է մայիսի 10-ին։ Մեղադրանքի բոլոր կետերով անմեղ է ճանաչվել շրջանային դատավոր Բարրի Ուիլյամսի (Barry G. Williams) կողմից 2016 թվականի մայիսի 23-ին[18]։ Դատավորը Ներոյին և նրա փաստաբաններին արգելել է դատավարության թեմայով արտահայտությունները մինչև մյուս ոստիկանների նկատմամբ դատավարության ավարտը[19]։
  • Սեզար Գուդսոն՝ գործընթացն սկսել է հունիսի 6-ին։ Մեղադրանքի բոլոր կետերով անմեղ է ճանաչվել շրջանային դատավոր Բարրի Ուիլյամսի կողմից։
  • Բրայան Ռայսը՝ գործընթացն սկսվել է հուլիսի 5-ին։ Անմեղ է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով։
  • Մնացած երեք ոստիկաններից (Գարեթ Միլեր, Վիլյամ Փորթեր, Ալիսիա Վայթ) հանվել են բոլոր մեղադրանքները[20]։

Ռայսի գործով լսումների միջև ընկած ժամանակահատվածում Դուգլաս Կոլբերտը՝ իրավունքի պրոֆեսոր Մերիլենդի իրավունքի համալսարանից (անգլ.՝ University of Maryland School of Law) նշել է, որ դատարանում տեղի է ունենում այն, ինչից վախենում էին Բալթիմորում շատերը. ոստիկանները ցուցմունքներ տալով ծածկում են միմյանց (անգլ.՝ the testimony of Nero, Porter and Novak showed what many people in Baltimore fear about the prosecution of police: that officers protect one another on the witness stand.)[21]։

Փոխհատուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդի Գրեյի ընտանիքը կստանա ընդհանուր առմամբ 6,4 միլիոն ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Six Baltimore officers suspended over police-van death of Freddie Gray» (անգլերեն). The Guardian. 20.04.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. David A. Graham (22.04.2015). «The Mysterious Death of Freddie Gray» (անգլերեն). The Atlantic. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 «The death of Freddie Gray: What we know - and don't know» (անգլերեն). Los Angeles Times. 22.04.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 «What we know, don't know about Freddie Gray's death» (անգլերեն). CNN. 29.04.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Officers Facing Charges Find Themselves on an Unfamiliar Side of the Law» (անգլերեն). The New York Times. 01.05.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «Accused officers have wide range of experience» (անգլերեն). The Washington Post. 01.05.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Officer Edward Nero had been firefighter in N.J.» (անգլերեն). The Baltimore Sun. 01.05.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 Amy Davidson (01.05.2015). «Amy Davidson Amy Davidson May 1, 2015 Freddie Gray's Death Becomes a Murder Case» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Bryce Covert (28.04.2015). «The Economic Devastation Fueling The Anger In Baltimore» (անգլերեն). thinkprogress. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Eliott C. McLaughlin, Ben Brumfield, Dana Ford, (21.04.2015). «Freddie Gray death: Questions many, answers few, emotions high in Baltimore» (անգլերեն). CNN. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Colin Campbell (04.05.2015). «Gunshot at scene of protests underscores tension in Baltimore» (անգլերեն). The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «Freddie Gray: Baltimore police to face criminal charges» (անգլերեն). BBC. 01.05.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Scenes of Chaos in Baltimore as Thousands Protest Freddie Gray's Death» (անգլերեն). The New York Times. 25.04.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. Justin Fenton (04.04.2016). «Prosecutors in Freddie Gray case move to compel another police officer to testify» (անգլերեն). The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  15. Aaron Cooper, Carolyn Sung, Catherine E. Shoichet (16.12.2015). «Freddie Gray case: Hung jury in trial of Baltimore Officer William Porter» (անգլերեն). CNN. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Baltimore judge declares mistrial in Freddie Gray case» (անգլերեն). BBC. 16.12.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «За убийство афроамериканца полицейского повторно будут судить» (ռուսերեն). МИР24. 21.12.2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. Leon Neyfakh (23.05.2016). «Second Freddie Gray Trial Ends With Not Guilty Verdict» (անգլերեն). Slate. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  19. Tim Prudente (23.05.2016). «Officer Nero's father tells Megyn Kelly: The year of hell is over» (անգլերեն). The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  20. Carolyn Sung, Catherine E. Shoichet (27.07.2016). «Freddie Gray case: Charges dropped against remaining officers» (անգլերեն). CNN. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  21. Kevin Rector. «Judge drops assault charge against Lt. Brian Rice in Freddie Gray case» (անգլերեն). The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.